Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՐՉԱՏԵՏ ՋԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՊԱՇՏՈՂՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ․ ԴՈՒԽՈ՛Վ, , ,

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
15:32, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
ՎԱՐՉԱՏԵՏ ՋԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՊԱՇՏՈՂՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ․ ԴՈՒԽՈ՛Վ, , ,
    
ՎԱՐՉԱՏԵՏ ՋԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՊԱՇՏՈՂՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ․ ԴՈՒԽՈ՛Վ, , ,
    
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԱՐԴԵՆ 2-ՐԴ ՄԱՐԴՆ Է, ՈՐ ԻՆՁ ԳՐՈՒՄ Է, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ, ԹԵ ԻԲՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ԲՅՈՒՋԵԻՑ ԻՆՁ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ, և այդ մարդը բոլորիս ծանոթ հայտնի քաղաքական գործիչ է, որը նույնպես դուրս է եկել վարչապետի դեմ "հարկ չեմ համարում անունը հրապարակել"․․․ նման ստոր սուտ տարածելով փորձ է արվում Փաշինյանին խայտառակեն, որ իբր նրան թիկունք կանգնողները բյուջեի փողերից են վարձատրվում ու շատերն էլ ֆեյքեր են, այդ թվում և ես և նման անհաջող ու ապարդյուն փորձեր են անում ինձ էլ լռեցնելու․ ինչու՞ չէ իմ բարի անվան վրա ցեխ շպրտելու․․․ պարզ է իմ հրապարակումները, յութուբում եղած վիդեոները խանգարում են շատ- շատերին, որ թիկունք չկանգնեմ մեր վարչապետին․․․բա ու՞մ թիկունք կանգնեմ․ ձե՞զ, աթոռի կռիվ տվող աբիժնիկների՞դ, երկիրը թալանողների՞դ, որ այսօր ձեզ սրբի տեղ եք դրել, անամոթաբար հազար ու մի սուտ եք մոգոնում, որ
վարչապետին տապալեք, չմտածելով, որ ժողովուրդն առաջվա միամիտը չէ՜, բոլորիդ էլ հատ-հատ դաբախանայից է ճանաչում․․․․ բացառապես բոլորդ էլ աթոռի, պաշտոնի կռիվ եք տալիս, քանզի դուք սովոր չեք արդար քրտինքով ապրելու, ձերը՝ թալանն է և ոչ մեկդ էլ Նիկոլից արժանավոր չեք, ոչ մեկդ էլ ձեզ Նիկոլից ազնիվ ու նվիրյալ, բանիմաց չձևացնեք․․․
ՈՒստի՝ նման զրպարտանքներով չփորձե՛ք ինձ լռեցնել, չի ստացվի․ ես նոր չէ որ պայքարի մեջ եմ․ նախ 1965-ից առ այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ անկախությունից այս կողմ Արցախի խնդիրը գումարվեց իմ պայքարին․․․ազգի տականքների դեմ պայքարել եմ ու կպայքարեմ այնքան, մինչև երկիրը չմաքրվի ազգի ցեցերից․․․Այն, որ 1994-ի Բիշքեկյան ազգադավ զինադադարի դեմ պայքարում էի, որ մեր հաղթանակները գրվեցին սառույցին, կամ Քոչի կնքած «մադրիդյան սկզբունքների», ու Սերժի «հայ-թուրքական» արձանագրությունների դեմ, կամ, որ տասնյակ հոդվածներով ուղիղ 10-ը տարի Սերժի հրաժարականն էի պահանջում, ահազանգ էի հնչեցնում, որ երկիրը անդունդ է գլորվում, և գրեթե ամեն օր ժողովրդին պայքարի կոչեր էի հնչեցնում Վասն հայրենյաց ոտքի կանգնելու, պայքարելու, ռեժիմը տապալելու, իսկ երբ Նիկոլը ոտքի կանգնեց, Ժողովրդին իր շուրջը հավաքեց և նրա տիտանական ջանքերի շնորհիվ հեղափոխությունը հաղթեց, դա իմ աստեղային ժամն էր․չլինի՞ թե կար ուրևէ մեկն ինձ հովանավորող, կամ ուղղորդող, երբ տարիներ շարունակ պայքարել եմ նախկինների դեմ․․․կա՞ր ինձ հովանավորող, ասե՛ք, անուններ տվեք, լսում եմ․ ինչու՞ եք լռում․ Ցավում եմ, որ Հայաստանում ամեն բան չափվում է շահով․ անկախությունից հետո նյութականը եկավ փոխարինելու հոգևոր արժեքներին․ անգամ հայրենիքը շահի համար եք «պաշտում» և հայրենաասիրություն խաղում, երբ այդ հայրենասիրությունն ձեր լեզի վրա է, ոչ՝ ձեր սրտում, ինչպես Սիլվա Կապուտիկյանն էր ասում և ինձ էլ ձեր արշինո՞վ եք չափում․․․ Բա չասե՞մ, ա՛յ ողորմելիներ ապարդյուն ճիգեր մի՛ք գործադրեք, ես ձեր ոհմակային մարդկային տեսակին չեմ պատկանում և հենց դա է պատճառը, որ չեմ կարող թիկունք չկանգնեմ մեր ազնիվ վարչապետին․և լուռ դիտեմ թե ինչպես եք ձեր նպատակներին հասնելու համար ռևանշիստներով մեկտեղվել և բզկտում եք ազգը․․․ հեղափողության հաղթանակից հետո մի պահ խաղաղվեցի, ինձ թվաց այլևս պայքարելու կարիք չի լինի, Նիկոլն ամեն բան իր տեղը կդնի, բայց սխալվեցի, քանզի ազգի տականքները չհամակերպվեցին իրենց պարտության հետ․ զգացի, որ իմ պայքարը շարունակվելու է, քանզի երկիրը թալանած նույն մարդիկ, ում դեմ տասնյակ տարիներ պայքարել եմ, ջանք չեն խնայում տապալելու հեղափոխության հաղթանակը, նրա առաջնորդ Փաշինյանին․․․վերջապես, երբ ունենք վստահելի առաջնորդ և ոչ ոք չի կարող ինձ հետ պահել իմ այդ պայքարից, քանզի լավ տեսնում եմ ովքեր են իրենց ընդդիմադիրի քողի տակ թաքնված վարչապետի հասցեին հազար ու մի զրպարտանքներ հորինելով փորձում են մոլորեցնել ազգի չկողմնորոշվող մասսային․․․ ո՞վ չգիտի, որ ազգի տականքներիդ պայքարը իշխանությանը զավթելու, կրկին երկիրը թալանելու համար է․․․ ձեր նպատակին հասնելու համար ամեն հնարավոր ու անհնար ստոր միջոցի դիմում եք պառակտելու ազգը․ որ երկրում քաոս, անկառավարելի վիճակ տիրի, որ վարչապետին տապալեք․․․բայց ոչինչ չի ստացվի, գիտե՞ք ինչու՞, քանզի Փառք Աստծո մենակ ես չեմ վարչապետի թիկունքին, մենք շա՜տ -շա՜տ ենք, միլիոններով ենք, դուք ընդամենը այդ ամբողջի մեջ 5 տոկոս էլ չեք կազմում, այնպես որ մերժվածներ համակերպվե՛ք, ձեր գնացքը վաղուց է գնացել անվերադարձ․․․ այս ֆոնին ուզում եմ ասել․իմ գաղափարները որտեղի՞ց ձեզ հասու լինի ա՛յ ողորմելիներ, ապարդյուն ճիգեր եք գործադրում, ոչ ոք չի կարող ինձ հետ պահել իմ պայքարից, քանի ազգի տականքներդ ձեր թալանի համար պառակտում եք երկիրը, քանի ազգի ցեցերդ ամեն կերպ աշխատում եք տապալել Փաշինյանի կառավարությունը, որ կրկին աթոռների տիրանաք, քանի դուք չեք ստացել ձեր արժանի պատիժը, ես որպես ազգիս անպարտելի զինվոր, իմ բռնած անարդարության համար պայքարի ճանապարհով կգնամ մինչև վերջ, մինչև իմ կյանքի մայրամուտը․․․ ՈՒստի՝ ՆՈՆՍԵՆՍ է վարչապետին տապալելու համար նման զրպարտանքներ հորինել ու տարածել, օգտագործել իմ անունն ինձ լռեցնելու համար, բայց ինչպես տեսնում եք իմ ջուրն ուրիշ ջրմեն է, իմ գիրն էլ ուրիշ գրմեն է․․․ ուզում եմ ասել․ հանգստացե՛ք, վեր ընկեք տեղներդ, ավելորդ ոտքերի տակ մի՛ ընկեք, թողեք վարչապետը հանգիստ աշխատի․ ձեր բոլոր խարդավանքները հենց ձեր դեմ են աշխատելու․․․ ինչքան շատ եք վարչապետի միսը ծամում, ոտի տակը քանդում, այնքան դուք ձեզ եք բացահայտում․ և նողկանք առաջացնում ժողովրդի մոտ․ ազնիվ մարդկանց ներքաշելով ձեր խարդավանքների մեջ դուք դառնում եք էլ ավելի զզվելի ու մերժելի․․․ ինձ համար պարզ է, որ ձեր նման անահրենիք, աթոռատենչերիդ համար հանուն պաշտոնի բոլոր ազնիվ, նվիրյալ մարդկանց կտրորեք, վրաներով կքայլեք․ էլ որտեղի՞ց պետք է ընդունելի լինի Նիկոլը ձեզ համար, և հիմա Նիկոլին անշահախնդիր թիկունք կանգնողներին եք առել նշանառության տակ, հանձինս ինձ, բայց անտեղյակներիդ ասեմ՝ իմանաք, ինձ կոտրել հնարավոր չէ․ ցավում եմ, որ դեռ չեք համոզվել, , ,
Գիտեք ինչու՞ եմ պայքարում ձեր դեմ․ասեմ իմացեք, որպեսզի Հայոց սուրբ հողը մաքրվի ձեզ պես մոլախոտերից, փուշ ու տատասկներից, որ ես էլ թեկուզ մի փոքր իմ լուման ունենամ Նոր Հայաստանի կայացման գործընթացին, որտեղ այլևս ձեր տեսակը չի լինի և մեր վարչապետի առաջնորդությամբ երկիրս կտեսնեմ ծաղկուն ու հզոր, իմ ժողովուրդին ուրախ ու երջանիկ, որը կբացի դռները երկրից հեռացածների առաջ և քարավանները տուն կվերադառնան, իրենց տուն․․․ սա է իմ սրտի խորքում ծոցած միակ երազանքը․ սա է իմ պայքարի հիմքում ընկած․․․Տա Աստված բոլորս արժանի լինենք այդ երջանիկ օրվան․․․
Հիմա իմացա՞ք ինչու՞ եմ պայքարել ու պայքարում ձեր տեսակի դեմ․ և ինչու՞ եմ հիմա թիկունք կանգնում Նիկոլին, քանզի ես հոգով եմ զգում, որ ազնիվ է, նվիրյալ, նա էր, որ, մեր թալանված երկիրը փրկեց պետականազրկումից և չի եկել թալանելու, մտել է ծա՜նր բեռի տակ և իր խաչն է տանում, թեև գայլերի ոհմակի նման վրա եք տվել, բայց նա իր բարությամբ, համբերատարությամբ դեռ հաղթահարում է, փորձում է նախկիններիդ թողած ավերակների վրա երկիր կառուցել, իսկ դրա համար ժամանակ է պետք, հավատք ու համբերություն․․․
ՈՒՍՏԻ՝ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆՄԱՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻՆ, ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐ ՓՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱՍԵԼ․ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ, և ՆՅՈՒԹԱԿԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՀՈԳևՈՐՈՎ․․․ ԱՅ ՈՐԿՐԱՄՈԼ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ, ՓՈՂԻ ՄԵՌԱԾ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ․ ՉՓՈՐՁԵՔ ՆՄԱՆ ԷԺԱՆԱԳԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐՈՎ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԱՆԵՔ․ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ․ ԻՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՆՑ ՁԵՐ ՄԵՐԺԵԼԻ, ՍՏՈՐ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ Է, ՈՐ ՄԱՔՐՎԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՐ ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐԻՑ․․․ ՄԻ ՔԻՉ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ, ՁԵՐ ԵՐԵՍԻՆ ԹՔՈՒՄ ԵՆ՝ ԿՈՒԼ ԵՔ ՏԱԼԻՍ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող -հրապարակախոս

    
    
    
***
     Այ այս բանաստեղծությունս իմ էության մասին է, եթե անարդարության համար չպայքարեմ, ես ինձ չեմ հարգի, , ,
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՈՒզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաև կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս, գիտցե´ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձյուլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի´ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ, ասե´ք
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս.
Գոնե թող թղթին հանձնեմ զայրութս,
Միգուցե այսպե´ս խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավա՜ղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ:
Ա՜խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ,
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ,
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ:
Այդ ի՞նչ եմ ասում ես՝ երեսպաշտս.
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչի՞ս է պետք նման ապրելս`
Մեռնելը լավ չէ՞, քան թե հարմարվեմ:
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ,
Ձայնս չեն կարող խլել ինձանից.
Չեմ լռի մահվան մահիճում անգամ…
2004թ Բրյուսել
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5273 | 0 | 0
Facebook