Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Աշխարհի ամենաթանկ 7 կտավները

Ani
Հեղինակ`
Ani
15:28, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Աշխարհի ամենաթանկ 7 կտավները

Անշուշտ, գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ թանգարաններում ցուցադրված բարձրարժեք կտավները իրականում անգին են և ոչ մի դրամական միավոր չի կարող արտացոլել այն մեծ պատմական և մշակութային արժեքը, որը կրում են տվյալ կտավները։

Իրականում դժվար է գնահատել նման կտավները, ինչևէ, արվեստը գնվում է և վաճառվում, և հաճախ կտավի արժեքը որոշում են ըստ դրա պահանջարկի, որքան ավելի շատ մարդիկ են ցանկանում ձեռք բերել կտավը, այնքան ավելի բարձր է կտավի արժեքը։

1. Լեոնարդո Դա Վինչի «Մոնա Լիզա»

1962 թվականին Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզայի կտավը ապահովագրվեց 100 միլիոն դոլլարով, որն ամենաբարձր արժեքն էր այդ ժամանակահատվածի համար։ Ներկայումս կտավի ապահովագրման արժեքը գերազանցում է 700 միլիոն դոլլարը։


    

2. Մարկ Ռոտկո «Մանուշակագույնը, կանաչը և կարմիրը»

Մարկ Ռոտկոյի «Մանուշակագույնը, կանաչը և կարմիրը» գնահատվում է ավելի քան 186 միլիոն դոլար։ Ռոտկոյի եզակի ոճն արտահայտում է մեծ կտավի վրա հորիզոնական ուղղությամբ երեք վառ գույներ։ Ռոտկայի կտավն արտացոլում է այն խորը դեպրեսիան, որն ապրում է հեղինակը կտավը ստեղծելիս։


    
    
    
    

3. Պոլ Գոգեն «Ե՞րբ կամուսնանաս»

Պոլ Գոգենի «Ե՞րբ կամուսնանաս» կտավը, որը պատկերում է վայրի բնության ֆոնին երկու գեղեցկադեմ, թխամաշկ կանանց, գնահատվում է ավելի քան 300 միլիոն դոլլար։ Կտավն արտահայտում է պոլինեզյան և եվրոպական մշակույթների տարբերությունները։


    

4. Պոլ Սեզան «Թղթախաղ խաղացողները»

Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» գնվել էր Քաթարի արքայական ընտանիքի կողմից հույն նավավարության մագնատ Ջորջ Էմբիրիսիոսից՝ 274 միլիոն դոլլարով 2011 թվականին։ Կտավը հետագայում մեծ ճանաչում գտավ հայտնվելով գրքերի կազմին, ամսագրերի վրա և դարձավ աշխարհի մշակության պատմության օրակարգում մեծ ուշադրություն գրավող կտավներից։


    

5. Լեոնարդո Դա Վինչի «Սալվադար Մունդի»

«Սալվադար Մունդի» կտավի հեղինակ Լեոնարդո Դա Վինչին պատկերում է Հիսուս Քրիստոսին Վերածննդի ժամանակաշրջանում՝ դարաշրջանին բնորոշ հագուստով։ Կտավում Քրիստոսը աջ ձեռքով պատկերում է խաչ, իսկ ձախ ձեռքով՝ թափանցիկ բյուրեղյա գունդ՝ ազդարարելով իր դերը որպես Սալվադոր Մունդի։ Սրբապատկերների գրաֆիկական հետազոտողները կարծում են, որ բյուրեղյա գունդը խորհրդանշում է երկինքը և կապը երկնքի հետ։


    

6. Ջեքսոն Պոլլոք «Համար 17 Ա»

Ջեքսոն Պոլլոք «Համար 17 Ա» աբստրակտ կտավը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլլար։


    

7. Պիկասո «Ալժիրցի կանայք»

Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը ներկայացնում է հաշիշ և օփիում օգտագործող կանանց։ Քրիստին համարում է, որ կտավը ֆենոմենալ է և հղում է կուբբիզմին։ Իր ոճի մեջ կտավը եզակիներից է, չնայած 15 կտավի շարքից մեկն է։ Այդ շարքի բոլոր կտավները Պիկասոն նվիրել է այն նկարիչներին, ովքեր նրան ոգեշնչել են ստեղծագործել։ «Ալժիրցի կանայք» կտավը ստեղծվել է Էժեն Դելակրուայի աշխատանքներից ոգեշնչված։


    

Կարդացեք նաև հայտնի կտավների առեղծվածային գաղտնիքների մասին:

Աղբյուրը` canvas.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2308 | 0 | 0
Facebook
COMMENT.am