Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եվ գոհացանք Աստծուց, քանզի այն, ինչը մեկնեցի, Նա ճշմարիտ դարձրեց»

12:25, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«Եվ գոհացանք Աստծուց, քանզի այն, ինչը մեկնեցի, Նա ճշմարիտ դարձրեց»

13-րդ դարի սկզբներից սկսած իրենց «տոմարագետ» հռչակած որոշ հայեր, անհեթեթ հաշվումներ կատարելով, հանգել էին այն համոզմանը, որ հայոց ՊԿԵ թվականին (այսինքն՝ 1416 թ.-ին) Լուսինը կատարյալ ձև ստանալով, այլևս չի նվազելու, և երկու լուսատուներից (Արև և Լուսին) մեկը երկնակամարի վերին կիսագնդում գտնվելով, իսկ մյուսը՝ ներքին կիսագնդում, միաժամանակ ու երկուստեք լուսավորելու են աշխարհը, և տեղի է ունենալու «ժամանակի վախճանը», այսինքն՝ Քրիստոսի երկրորդ գալուստը:

Այս սուտ մարգարեներին լռեցնելու համար ժամանակի հայտնի տոմարագետ Հակոբ Ղրիմեցին ստիպված է եղել մի աշխատություն գրել և տասը կետով ապացուցել վերոհիշյալ բանդագուշակությունների անհիմն լինելը: Եվ երբ լրանում է 1416 թվականը, և բոլորն համոզվում են, որ բանդագուշակները սխալվել են, Ղրիմեցին մեծ գոհունակությամբ արձանագրում է այդ իրողությունը՝ ասելով.

«Եվ գոհացանք Աստծուց, քանզի այն, ինչը մեկնեցի, Նա ճշմարիտ դարձրեց»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6825 | 0 | 0
Facebook