Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԹՆՋՈՒԿԻ ՀԵՏևՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
16:41, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
ԱՄՈՒԼՍԱՐԻ ԹՆՋՈՒԿԻ ՀԵՏևՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ


     ԱՄՈՒԼՍԱՐԻ ԹՆՋՈՒԿԻ ՀԵՏևՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ
    
     Երեկ Համասեռամոլների
մասին իմ ստատուսի տակ ոմն Կարինե Այվազյան, "որն իր ագրեսիվ կոմենտներով իմ վրա ավելի շատ ֆեյքի տպավորություն թողեց, քանզի նկարը բացակայում էր, և նրա բուն նպատակը վարչապետին վարկաբեկելն էր․ բորբոքված գրել էր, թե ինչ վիճակ է տիրում Ամուլսարում և մեր վարչապետը ոչինչ չի ձեռնարկում և ինձ էլ մեղադրում էր, թե ինչու՞ մինչև հիմա Ամուլսարի թեմայով որպես հրապարակախոս չեմ բարձրաձայնել, չեմ քննադատել և չունեմ իմ կարծիքը, որը պարտավոր էի անել, բայց թերացել եմ․․․ ուզում եմ Կարինեին ասել, որ թեև տասնյակ տարիներ հեռու եմ իմ հայրենիքից, բայց չկա մի ցավոտ հարց, որ չբարձրաձայնեմ, Ամուլսարի մասին անդրադարձել եմ 2019-ի օգոստոսին իմ վերլուծական հոդվածում և հիմա առիթ ստեղծվեց կրկին անրադառնամ, , ,
     Ահա կոմենտներից առաջինը․․․
     Karine Ayvazyan
     Ամուլսարում երկու օր է՝ լարված իրավիճակ է։ Ինչու՞ այդ մասին չեք խոսում։ Սա Ձեզ չի՞ հետաքրքրում, թե՞ մտահոգված եք միայն Փաշինյանի անբիծ անունը պահպանելով։ Հայաստանում ուրիշ հայեր նույնպես ապրում են, ում տունը վտանգված է, ովքեր վաղը կարող են արթնանալ անապատում։
     Karine Ayvazyan
     ՆԱԽ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ԵՐևԱԼ, թող իրենց Հռոմի պապից ավելի կաթոլի չձևացնեն, թող ավելորդ ջանքեր չթափեն, քանզի պարզ երևում է, թե նրանք ու՞մ են ծառայում․Հեղափոխության հաղթանակից հետո ովքեր պաշտոններ չստացան դարձան աբիժնիկներ և այսօր համախմբվել են Սերժաքոչարյանական կլանի շուրջը, որին միացավ նաև պաշտոնից հեռացված Վանեցյանը և անընդհատ կոմպրոմատներ են փնտրում ժողովրդին վարչապետի դեմ հանելու և անամոթաբար չեն էլ թաքցնում, բարձրաձայնում են Վարչապետին տապալելու, կրկին խշխանության գալու իրենց մտադրությունների մասին ․․․
     Ձեզ համար տարօրինակ չէ՞, երբ Սերժի օրոք ստորագրվեց Լիդիանի հետ Ամուլսարի գործարքը, համատարած լռություն էր, հարմարվողականություն, բայց գիտե՞ք ինչու՞, քանզի չունեին այդքան հանդգնություն, ո՞վ իր պաշտոնից ձեռ էր քաշելու նման քայլի գնալու․ կամ նրանց կարծիքը, ահազանգը ո՞վ էր բանի տեղ դնելու․նրանք թքած ունեին բնապահպանների ահազանգերի վրա․․․ սա է իրականությունը
     ***
     ԵՍ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑԸ ՈՒՐԻՇ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՄ ԴԻՏԱՐԿՈՒՄ․ հիմա մանրամասնեմ իմ ըմբռնումների շրջանակներում․
     Ամուլսարի թեմային անդրադարձել եմ և ոչ մեկ անգամ․․․ հիմա կրկին թարմացնեմ ասելիքս, քանզի կրկին Ամուլսարի թեմայով կրքերը բորբոքվում են, կրկին ժողովուրդը դուրս է եկել փողոց․ մի մասը պահանջում են հանքը վերաբացել, իսկ բնապահպաններն էլ՝ փակել․․․ՆԱԽ ԱՍԵՄ․ Ամուլսարի թնջուկը, այսինքն բնապահպանների կողմից հանքը փակելու անհրաժեշտությունը ծագեց հեղափոխությունից անմիջապես հետո, իսկ նախկինների օրոք հանքն «անվտանգ էր» ու նախկիների ազգադավ այս գործարքի կուժու կուլան բնապահպանները ջարդեցին Փաշինյանի կառավարության գլխին․․․ անտեղյակների համար ասեմ, Ամուրսարի գործարքը կնքվել է Լիդիանի հետ Սերժի օրոք, և բնապահպանության նախարարն էր դաշնակցական Արամայիս Գրիգորյանը ․ դե ինչպես գիտեք դաշնակցական պարագլուխները հանուն պորտֆելի պատրաստ էին ամեն մի ազգադավ գործարքի տակ ստորագրություն դնել․այնուհետև նրան փոխարինեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը, և քար լռություն պահպանվեց Ամուլսարի վտանգավորության մասին․ նույն Արծվիկ Մինասյանը, որը մի առիթով վերջերս մեր վարչապետին կարմիր քարտ էր ցույց տալիս․․․ ուզում եմ ասել Ամուլսարի գործարքի համար ամբողջովին նախկիններն են պատասխանատու, իսկ բնապահպաններն էլ թող ազնիվ գտնվեն, եթե նրանց իրոք հետաքրքրում է բնապահպանական խնդիրները, անվտանգությունը և հատկապես Սևանա լճին սպառնացող վտանգը, Հայաստանում ոսկու մի քանի հանքեր կան․ մեկը՝ հենց Սևանի ավազանին շատ մոտ Սոդքի ոսկու հանքերը․որը տնօրինում է Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և որն է՛լ ավելի ռիսկային է և հենց այնպես չէ որ 2011-ից Սոդքի հանքերի գործարկումից հետո շօգ ամիսներին Սևանա լճի տարբեր հատվածներ կանաչ մամուռով են պատվում․․․ մի՞թե բնապահպանների ամենաթողության արդյունքը չէ՞, որ տարածաշրջանի կոյուղաջրերը թափվում են Սևան․ և լիճը հենց այնպես չի մամռակալվում ․․․հետո էլ գլուխ ենք գովում Սևանի խմելու ջրի մեծ պաշաներով․․․Ծաղկաձորում նույնպես կան ոսկու հանքեր, պղնձի հանքեր Ալավերդիում, Կապանում, Քաջարանում և տասնյակ պոչամբարներ․․․ի՞նչ է, այդ հանքերը բնությանը չե՞ն վնասում․ արտանետումներ չունե՞ն ու ջրի քիմիական բաղադրության վրա չե՞ն ազդում․․․ Ինչու՞ ուրանի հանքի շահագործման մասին քար լռություն են պահպանում բնապահպանները․ այդ մասին շատ եմ գրել․ լռում են, երբ ուրանի հանքերի շահագործումն է՛լ ավելի ավերվածություն է առաջացնում, է՛լ ավելի մեծ է ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը, որն ազդում է մարդու վերարտադրողականության վրա․․․Մի գաղտնիք էլ բացեմ, որ Ուրանի հանքերի շահագործումը դեռ սովետի օրոք արգելված էր, իսկ նախկիններն այդ հանքից օգտվել են գաղտնի և անգամ գիշերով, որ աչքից հեռու լինի․այդ մասին կարդացի թերթերից մեկում, տեղաբնակներից մի կին էր տեղեկացրել, իր անունը թաքցնելով․․ այդ մասին էլ եմ բարձրաձայնել․․․ Նորից անդրադառնամ Ամուլսարին․ եթե Սևանի պահպանման համար բնապահպաններն իրոք մտահոգ են, Լճին սպառնացողն ավելի շատ Սոդքի հանքերն են ու կոյուղաջրերը․ ինչու՞ են լռում, ինչու՞ են կենտրոնացել հենց Ամուլսարի վրա, երբ տասնյակ պոչամբարներ կան Հայաստանում, որոնք իրենց շրջապատը արտանետում են ոչ պակաս վտանգավոր միացություններ, թունավոր գազեր, ինչու՞ այդ մասին լռում են, չեն պայքարում այնպես, ինչպես Ամուլսարի դեպքում է, եթե իհարկե բնապահպաններն իրոք մտահոգ են և իրենց հուզում է բնությունը և հայ մարդու առողջությունը․․․իհարկե իմ հարցերի պատասխանը չունեն․ քանզի այդ բոլոր հանքերն ուժեղ տերեր ունեն․ զգուշանում են, չեն հանդգնում նրանց դեմ դուրս գան ․․․ Հիմա ժողովրդի մեջ կասկածներ են հնչեցնում, որ Ամուլսարի գործարկումը թունավորելու է ողջ տարածաշրջանի ջրային ավազանը և ընդհուպ Սևանա լիճի գոյությանն է սպառնում․․ Դիտում եմ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը Ամուլսարի գործարկման հետ կապված և զգում եմ, որ պարզաբանումների մեջ մեծ ճշմարտություն կա․
     բնապահպանների կողմից հանքավայրը փակելու պնդումները չունեն գիտականորեն ապացուցված հիմնավորումներ, փաստարկներ և այս ամբողջ աժյոտաժը հիմնված է օդի մեջ հնչող, զգացմունքային պնդումների ու չհիմնավորված ԵԹԵ -ների վրա, որը պատվիրված է ռևանշիստների կողմից, որ ժողովրդին տրամադրեն վարչապետի դեմ և միջազգային պարտավորություններից հրաժարվելու դեպքում էլ պետությունը մեծ տուժ ու տուկանք կրի, բյուջեն դատարկվի, վարչապետը ձախողի երկրի կառավարումը, հեղանակազրկվի․ սա է թալանչիների բուն նպատակը և սա է իրականությունը․․․
     ***

Բնապահպաններին և դրությունը սրող բոլոր անձանց խորհուրդ եմ տալիս ավելորդ դեմագոգիայով չզբաղվեն և թույլ տան վարչապետին ճիշտ կողմնորոշվելու․ այսօր տարբեր կարծիքների բախում է․ շատերը պնդում են, որ Ամուլսարը պետք է բացվի անպայման, իսկ բնապահպաններն ու նրանց միացած մի խումբ ՍերժաՔոչարյանականեր մեծ հնչեղություն են տվել հարցին․ պնդում են, որ հանքը պետք է փակվի վերջնականապես ու գնալով սրվում է իրավիճակը․կրկին ժողովուրդը փողոց է դուրս եկել․․․Այսօր մեր վարչապետը լուրջ փորձության, երկընտրանքի առաջ է կանգնած․ Ամուլսա՞րը, թե Ժողովուրդը, , ,
     ***
     ՀԵՏՈ, եթե իրոք վտանգավոր է, ինչու՞ Վարչապետի Ջերմուկ այցի ժամանակ մի խումբ խելացի տեղաբնակներ վարչապետի հետ առանձնազրույց ունեցան և պնդում էին, որ հանքի շահագործումը շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման, աշխատատեղերի ստեղծման և կլուծի շատ սոցիալ-տնտեսական հարցեր ու խնդրեցին վարչապետին, որ պայմանավորվածություն լինի Լիդիանի ղեկավարության հետ, ուրիշ տեղից աշխատողներ չբերեն, որ իրենք աշխատեն հանքում, որը կլուծի իրենց տնտեսական կարիքները․․․
     ՀԻՄԱ ԱՍԵՄ ԻՄ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ․ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ԱՄՈՒԼՍԱՐԻ
     Թնջուկի հետ կապված և հանգուցալուծումը․․․
     Հիշե՛ք, եթե հողի մեջ ոսկի կա, անկախ քանակի պարունակությունից, ոսկին հողին պահ չեն տալիս․հանվելու է․ լինի Նիկոլի կառավարության օրոք, թե մեկ ուրիշի, թեկուզ հարյուրամյակներ անց․ սա գալիս է դարերից․ ոսկի որոնողների մասին շատ ֆիլմեր կան, պատմությունները կան գրված․․
     իմ ցանկությունն է, որ մենք տեր կանգնենք մեզ տրված Աստվածատուր այս հարստությանը, շուն ու գելի բաժին չդառնա, որ օտարը մեզ չթալանի, երբ մենք ամենաշատն ենք դրա կարիքը զգում, մեր աղքատ երկրի բյուջեն լցնելու համար, մեր բանակը գերժամանակակից զենքով զինելու․ մեզ հզոր բանակ է պետք, քանզի թշնամիներով ենք շրջապատված․․․ այս Աստվածատուր նվերը խելացի պետք է օգտագործենք, եթե մեր բնությունն ու ջուրն ախտոտվելու է, գոնե գիտենանք, որ դրանից օգտվողը մենք ենք եղել, ոչ թե օտար պետությունները թաթը դեն մեր հարստության վրա ու մեզ մի թուլափայ բաժին հանեն․․․այո, ես ազգայնամոլ եմ, չեմ ժխտում և այն էլ շատ թունդ, շա՜տ․․․
     Նորից եմ ասում, թող ձեռքերը մեր կրակի վրա չտաքացնեն ու մեզ հիմարի տեղ չդնեն․․․ մեզ իրենց գաղութի տե՞ղն են դրել․ Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մյուս երկրներում էլ ոսկու և ադամանդի հանքեր կան, նրանք թույլ կտա՞ն Հայաստանյան ընկերությունները գնան մի փոքր ներդրում անեն, գերշահույթ ստանան ու այնտեղի հարստությունը երկրից տանեն․․․ դա չեղած բան է․ աբսուրդ․․․Շատ կուզեի մեր վարչապետն էլ այսպես, հենց ինձ պես մտածեր, ու Ամուլսարի հարստությանը տեր կանգներ, թույլ չտար օտարները մեզ կողոպտեն ու մի բան էլ ահաբեկեն միջազգային դատարանով․․․Քոչն ու սերժն մեր երկրի եղած չեղածը ծախեցին օտարին, միլիարդներ գրպանեցին և մեր երկիրը դրեցին վասալային իրավիճակում․․․
     Նորից եմ կրկնում, եթե Ամուլսարը բացվելու է, ապա այնտեղ եղած հարստությունը հայ ժողովրդինն է, ոչ՝ օտարինը․․․ ամենաշատը մենք ունենք դրա կարիքը․․․ մենք ենք թալանվածը, մենք ենք աղքատը, ու առջինը մեր մասին պետք է մտածենք, մեր եղածը քամուն չտանք․․․դեռ Քրիստոսից է գալիս «Առաջինը քո ծառը ջրի» արտահայտությունը․ մի ժողովրդական խոսք էլ կա․ սովածն իր խելքից է սոված․․․բախտն եկել չոքել է մեր դուռը, չենք կարողանում տեր կանգնենք․․․ Ամուլսարի հարցում պետք է օգտագործվի խելք, խորամանկություն և ճկուն դիվանագիտություն, ուղիներ փնտրել Լիդիանին երկրից քշելու, այնպես, որ ոչ շիշը վառվի, ոչ էլ՝ քյաբաբը․ Հեղափոխությամբ իշխանության եկած մեր վարչապետն ունի այդ հնարավորությունը չեղարկելու նախկինների բոլոր ապազգային գործարքներ և մեկընդմիշտ լուծում տալ այս եղած բոլոր թնջուկին․․․ Վաղուց եմ ասել, պետք է բոլոր հանքերը պետականացվեն ու խիստ վերահսկողություն սահմանվի էկոլոգիական բոլոր նորմերին համապատասխանող․․․
     Այսպես միայն կվերահսկվի հանքարդյունաբերությունը։
     Իրականում այսօր մեր վարչապետը մեծ փորձության առաջ է կանգնած․ տալ միլիոնները՝ փակել Ամուլսարը, ընկնել դատական քաշքշոցի մեջ, իսկ բացելու պարագայում զրկվել ժողովրդի վստահությունից․․․
     Ինձ համար Ամուլսարը չունի այն արժեքն ու նշանակությունը, որքան մեր սիրելի վարչապետի հեղինակությունը․․․
     միայն խելացի, գիտակից մարդը կարող է գնահատել մեր վարչապետին․ Վստահ եմ այս խժդժությունները Ամուլսարի հետ կապված, ինչպես նաև Իջևանյան դեպքերի ժամանակ, արհեստականորեն են սրվում և մեծ հնչեղություն տալիս ԱերժաՔոչարյանական թափթփուկները․ առիթ են փնտրում Փաշինյանին վարկաբեկելու, ժողովրդի աչքից գցելու, բայց կարծում եմ ժողովրդի խելացի, գիտակից մասսան Նիկոլի կողքին է լինելու մինչև վերջ․․․ այդ թվում նաև ես․․․Նիկոլն ավելին է մեր ազգի համար, քան Ամուլսարն իր ոսկու և արծաթի ողջ պարունակությամբ․․․
     ***
     ԱՅՍՕՐ՝ ԱՅՍՔԱՆԸ ․
     ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԷԼ ԼԻՆԵՄ․ ԻՄ ԵՐԿՐԻ ՀՈԳՍԵՐՆ ԻՄ ՀՈԳՍԵՐՆ ԵՆ և ԻՄ ՍԻՐՏԸ ՄԻՇՏ ԲԱԲԱԽԵԼՈՒ Է ԻՄ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ․․․
     ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՈՒ ՄԵՐ ԱԶՆԻՎ, ՆՎԻՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4466 | 0 | 0
Facebook