Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնն այն մասին, թե ինչու են իշխողները կարևորում առասպելները

19:07, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնն այն մասին, թե ինչու են իշխողները կարևորում առասպելները

Առաջին պատմիչներն ու ֆիզիկոսները եղել են առասպելների առաջին հորինողները:

...Միայն բանաստեղծները չէ, որ ընդունել են առասպելների արժանահավատությունը: Պետություններն ու օրենսդիրները բանաստեղծներից շատ առաջ առասպելներն ընդունել են դրանց օգտակարությունը նկատի առնելով:

...Ցանկացած անգրագետ ու չկրթված մարդ որոշակի առումով երեխա է և երեխայի պես սիրում է առասպելներ: Այդ հատկությամբ աչքի է ընկնում նաև կիսակրթված մարդը, քանի որ նրա բանականությունը բավարար չափով զարգացած չէ և, բացի այդ, նա պահպանում է մանկությունից ժառանգած սովորույթը: Բայց քանի որ առասպելներում հրաշքի տարրը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև սարսափ է ներշնչում, ապա մենք կարող ենք երկու տեսակի առասպելներն էլ օգտագործել և՛ երեխաների, և՛ չափահասների համար:

...Գործ ունենալով կանանց ամբոխի կամ ամեն տեսակի պարզամիտ մարդկանց հետ՝ փիլիսոփան չի կարող նրանց բանական փաստարկներով համոզել կամ նրանց մեջ պատվախնդրություն ու հավատ ներշնչել. Այս դեպքում սնահավատ վախ է հարկավոր, իսկ այն անհնար է ներշնչել առանց հեքիաթների ու հրաշքների դիմելու: Չէ՞ որ կայծակը, գավազանը, եռաժանին, ջահերը, հրեշները, նիզակները՝ աստվածների զենքերը, նույնպիսի հեքիաթներ են, ինչպիսիք են աստվածների մասին ուսմունքները: Բայց պետությունների հիմնադիրներն այդ հեքիաթները սրբազան են հռչակել՝ դրանք վերածելով յուրօրինակ բոբոների, որպեսզի միամիտ մարդկանց սարսափի մեջ պահեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6358 | 0 | 0
Facebook