Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Ի՞նչ եք կարծում, ո՞վ պիտի պաշտպանի ձեր ազգային-հոգևոր և բարոյական արժեհամակարգն ու ընտանիքը, եթե ոչ դուք. Լիլիթ Հովակիմյան

16:54, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ի՞նչ եք կարծում, ո՞վ պիտի պաշտպանի ձեր ազգային-հոգևոր և բարոյական արժեհամակարգն ու ընտանիքը, եթե ոչ դուք. Լիլիթ Հովակիմյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի շարք անձինք կարծում են, թե ԿԳՄՍ ընդունած նոր կրթական չափորոշիչներն այդքան էլ վատը չեն, քանի որ բողոքավորների շարքում չեն ուսուցիչները կամ էլ խոսելիս դրական են արտահայտվում:

Այս մարդիկ չեն հասկանում, որ բոլոր ուսուցիչները կախման մեջ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, որը ոչ կոչում, ոչ տարիք, ոչ էլ աշխատանքային փորձ չի հարգում: Ուսուցիչները ենթականեր են և ակամայից Արայիկ Հարությունյանի կամակատարները, որոնք իրենց աշխատանքը չկորցնելու մասին են մտածում:
     Մյուս կողմից էլ կարելի է կարծել, թե կրթական չափորոշիչներն այդքան էլ վատը չեն, քանի որ բողոքավորների շարքում չեն դպրոցների հետ աշխատող միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունները: Սակայն այստեղ էլ պետք է հաշվի առնեք մի շարք կարևոր հանգամանքներ: Միջազգային կազմակերպությունները չեն, որ պիտի հոգան և պաշտպանեն մեր ազգային և հոգևոր նկարագիրը և ընդհակառակը` շատ բաներ հենց նրանց սրտով է և նպաստում է Հայաստանի ձուլմանն ու գլոբալիզացիային: Այսինքն ամեն ինչ մի բան էլ նրանց հավանությանն է կարող արժանանալ և ոչ թե պարսավանքին: Նրանք ևս դրածոներ են, որոնք զուտ իրենց նեղ սեփական շահն են պաշտպանում ու առաջ տալիս:
     Դպրոցների հետ աշխատող տեղական կազմակերպությունները նույնպես, ուսուցիչների նման շատ հաճախ կախված են ԿԳՄՍ նախարարից և չեն կարող խոսել նրա դեմ, քանի որ կարող է հայտնվեն «սև ցուցակում»: Իսկ մյուս կողմից էլ նրանք կաշկանդված են իրենց բարերարների և ֆինանսավորողների հետաքրքրություններով ու կամքով, անձինք և կազմակերպություններ, որոնք ևս շատ հաճախ արտասահմանցիներ են կամ օտարերկրյա գլոբալիստական կազմակերպություններ:
     Օրինակ` դպրոցների հետ աշխատող և Հայաստանի ու Արցախի շրջաններին անհրաժեշտ ուսուցիչներ գործուղելու ուղղությամբ աշխատող «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի կարկառուն աջակից-հովանավորներից մեկը ոչ ավել և ոչ պակաս ամերիկահայ ռոքեր Սերժ Թանկյանն է, մի մարդ, ով հատնի է միասեռականներին աջակցությամբ, ով 2018-ի օգոստոսին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, սատարելով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում եղած վեճի ժամանակ կանանց կողմից ծեծված տրանսգենդեռներին, գրելով. «Այսպիսի հարվածն անընդունելի է որտեղ էլ, որ լինի: Հայաստանում ԼԳՏԲ հարցերի շուրջ արդարություն պետք է հաստատվի՝ հիմնված լուրջ գիտելիքների վրա»:
     Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ո՞վ պիտի պաշտպանի ձեր ազգային-հոգևոր և բարոյական արժեհամակարգն ու ընտանիքը, եթե ոչ դուք»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3554 | 0 | 0
Facebook
COMMENT.am