* * *
Տանիքը տարել էր քամի՜ն՝
պատերը մնացել էին անտե՜ր, անաստվա՜ծ,
…Երբ հեռվից լսվեց մաշվա՜ծ մի աղոթք
պատերից միա՜յն մեկը դողաց…
* * *
Երբ Դո՛ւ ես տերը՝
Ես քեզ հնազանդ,
Երբ Ե՛ս եմ տերը - դու ինչո՞ւ չկաս…
* * *
«Ես ծաղիկներ եմ սիրում-
գեղեցի՜կ, հոտավե՜տ,
բայց ամե՜ն բան ունի իր ժամանակը…»
Ինքն իր հետ խոսո՜ւմ էր, փլիսոփայո՜ւմ
Սեղանին դրված դատարկ ծաղկամանը:
* * *
Սիրտս հարմարվո՜ղ է,
իսկ ես բնավ ո՛չ,
ինչպե՞ս ենք ապրում - ես չե՛մ հասկանում
Ուր որ գնո՜ւմ եմ ինձ հետ գալիս է՝
ներկայացնո՜ւմ եմ որպես
Ընկերոջ:
* * *
Այսպե՜ս էլ ապրում ենք՝
Դու քե՛զ համար
Ես՝ քեզնո՜վ:
Կարոտո՞ւմ ենք,
Դո՛ւ…չգիտե՜մ,
Իսկ ես՝ քեզ:
Կգա՜ մի օր, կհեռանա՜նք
Դո՛ւ…չգիտե՜մ,
Ես՝ քեզ հետ: