Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Կրոնը և նույնասեռականությունը. իսլամի դիրքորոշումը

12:40, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Կրոնը և նույնասեռականությունը. իսլամի դիրքորոշումը

Ղուրանում նույնասեռականության դատապարտումը բավականաչափ հստակ չէ, սակայն այն շատ հստակ է «հադիս» -ներում և իսլամական ավանդությունում: Մուսուլմանական տարբեր ուղղություններ նույնասեռականության համար կա՛մ մահապատժի են դատապարտել (քարկոծելով կամ բարձունքից անդունդը նետելով սպանություն) , կա՛մ բավարարվել են գանահարելով: Նույնասեռականաությունը տարածված է եղել նախաիսլամական Արաբիայում, և թվում է, թե այդ երևույթի նկատմամբ հանդուրժողականությունը շարունակվել է նույնիսկ այն դեպքում, երբ մուսուլմանական բազում երկրներում շարիաթի օրենքներն ամբողջ խստությամբ գործադրվել են:

Մի քանի մեջբերում Ղուրանից.

«Ձեր մեջ եղած այն երկուսի նկատմամբ, որոնք կատարեցին դա (անառակություն), խստացիր: Եթե նրանք հետո զղջան ու ուղղվեն, ապա նրանց հանգիստ թողեք: Ալլահը բարեհաճ է ապաշխարողի նկատմամբ ու գթասիրտ է» (Ղուրան 4-րդ, 16):

«Անտարակույս, դուք ձեր մարմնական ցանկությունները տղամարդկա՜նց հետ եք բավարարում: Դուք, հիրավի, ծայրահեղական մարդիկ եք» (Ղուրան 7, 81) :

«Դուք ձեր մարմնական պահանջին այս աշխարհի արուների հետ հարաբերվելո՞վ հագուրդ տվեցիք: Եվ դուք հրաժարվո՞ւմ եք հարսներից, որոնց Տերը ձեզ համար է արարել: Նրանք ասում են. «Լոտ, եթե դու չդադարեցնես, կլինես վտարվածներից մեկը»: Նա ասում է. «Ես գարշում եմ ձեր արածից: Տեր, փրկիր ինձ ու իմ ընտանիքը»: Մենք այդժամ նրան ու նրա ամբողջ ընտանիքին փրկեցինք՝ բացի մի ծեր մարդուց, որը ոչնչացածների մեջ էր: Հետո Մենք կործանեցինք մյուսներին. և Մենք քարե անձրև թափեցինք նրանց վրա: Եվ ի՜նչ անձրև է թափվելու նրանց վրա, որոնք նախազգուշացված են» (Ղուրան 26, 165 - 173):

«Ձեր ցանկությանը գոհացում տալու համար կանանց մոտ գնալու փոխարեն դուք տղամարդկանց մոտ եք գնո՞ւմ: Դուք անգետ մարդիկ եք» (Ղուրան 27, 55):

1972 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ իսրայելցի 11 մարզիկների սպանած պաղեստինցի ահաբեկիչ Աբու Դաուդն ասել է. «Համաձայն Իբն Աբբասի՝ Մարգարեն ասել է. «Երբ կտեսնեք մեկին, որը Լոտի ժողովրդի արարքն է կատարում, սպանեք նրան, ով այդ կատարում է ու սպանեք նրան, որի նկատմամբ այդ կատարվում է»:

Մեկ այլ նշանավոր ահաբեկիչ՝ Աբու Բաքր ալ Բաղդադին էլ հետևյալն է հանձնարարել.

«Քարկոծելով սպանել սոդոմական մեղք գործողին՝ լինի նա ամուսնացած, թե չամուսնացած: Մարգարեն ասում է. «Նրանք, ովքեր Լոտի ժողովրդի հանցանքն են գործում, սպանեք երկուսին էլ»: Ինչ վերաբերում է սպանելու եղանակին, մեզ տեղեկացնում են, թե Մարգարեի համախոհները դա տարբեր եղանակներով են արել: Ոմանք նրանց ողջ-ողջ այրել են, ոմանք քարկոծելով սպանել են: Ինչ վերաբերում է Իբն Աբբասին, ապա նա ասում է. «Նրանց պետք է ցած նետել ամենաբարձր կառույցից, հետո նրանց քարկոծելով սպանել»:

Ոմանք անասունների հետ են հարաբերվում. Այդպիսիները պետք է ամենախիստ պատժի արժանանան: Դա մի մեղք է, որ միանշանակորեն դատապարտելի է: Պետք է, որ մեղավորի համար պատիժը լինի այնպիսին, որ նա փոխի իր բնույթը»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5291 | 0 | 0
Facebook
COMMENT.am