Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աննա Հակոբյանը Տավուշի սահմանամերձ գյուղեր է այցելել

Erevan.live
Մամուլի խոսնակ`
Erevan.live
23:48, երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ.
Աննա Հակոբյանը Տավուշի սահմանամերձ գյուղեր է այցելել
    

    

     Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր է այցելել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, որին նաև լուսանկարներ է կցել։ «Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել: Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։ Նրանք, թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։ Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են», - գրել է Աննա Հակոբյանը
    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2241 | 0 | 0
Facebook