Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճկուն մոնտաժային համակարգ տանիքածածկման ֆոտովոլտային համակարգերի համար

Ani
Հեղինակ`
Ani
08:07, երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ.
Ճկուն մոնտաժային համակարգ տանիքածածկման ֆոտովոլտային համակարգերի համար

Altec Metalltechnik-ը մշակել է մոնտաժային համակարգ և պնդում է, որ այն կարող է համակցվել բոլոր տեսակի տանիքների հետ՝ անկախ վահանակի տեսակից:

Գերմանական մոնտաժային համակարգերի մատակարար Altec Metalltechnik-ը տանիքին տեղադրվող մոնտաժային համակարգ է մշակել, որը, վերջինիս պնդմամբ, կարող է հարմարեցվել տարբեր մոնտաժային անկյունների:

Ըստ արտադրողի՝ ցանկալի անկյունն ընտրելուց հետո և հորիզոնական կամ ուղղահայաց վահանակի ուղղությունը որոշելուց հետո, համակարգը հնարավոր է համատեղել տանիքի բոլոր տեսակների հետ՝ անկախ ֆոտովոլտային վահանակի տեսակից:

«Մոնտաժային այլ համակարգերի դեպքում յուրաքանչյուր չորս վահանակի համար հաճախ նախատեսվում է միայն մեկ հատուկ սեղմակ, և դա այդքան էլ գործնական չէ», – ասաց ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Սթեյլը: «Մեր համակարգի դեպքում էական չէ, թե որ տեսակի ֆոտովոլտային վահանակներն եք ուզում տեղադրել»:

Ըստ Սթեյլի ՝ հաճախորդներն ազատ են իրենց ընտրության մեջ, ինչպես ամբողջական առաջարկի դեպքում՝ ներառյալ պտուտակային հավաքածուները և խաչաձև միակցիչները, այնպես էլ առանձին մասեր պատվիրելուց։

Բարձրացման անկյունների ամբողջական հավաքածուները կարող են օգտագործվել այն դեպքում, երբ չի պահանջվում հիմքային չընդհատվող չորսու։ Դրանց շնորհիվ հնարավոր է ունենալ 10-ից 30 աստիճանի թեքություն ինչպես վահանակի դիմացի (կարճ կողմը գետնին զուգահեռ), այնպես էլ կողքի (երկար կողմը գետնին զուգահեռ) ուղղություններով։ Ըստ արտադրողի՝ տվյալ տեղադրման վայրում հատուկ պայմանները երբեմն կարող են պահանջել անհատական մոտեցում։

Աղբյուրը՝

Աղբյուրը` solaron
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2942 | 0 | 0
Facebook