30 պատճառ թե ինչու հենց GoodWe ընկերությունը
2020 թվականին Wood Mackenzie խմբի կողմից դասակարգվել է որպես համաշխարհային թիվ մեկ հիբրիդ փոխակերպիչների (ինվերտորների) մատակարար։
Ըստ IHS Markit-ի տեղեկատվության, գտնվում է 4-րդ դիրքում եռաֆազ սթրինգերային փոխակերպիչների (ինվերտերների) համաշխարհային դասակարգման մեջ։
EuPD Research միջազգային հաստատության կողմից Ավստրալիայի և Նիդերլանդների շուկաներում 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես «Ֆոտովոլտային ոլորտում առաջատար ապրանքանիշ» ։
Չորս տարի անընդմեջ պարգևատրվում է TÜV Rheinland որակի մրցանակով, հաստատվել է VDE ստուգմամբ, ISO 9001, ISO14001 և ISO 45001 վավերացմամբ։ GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) ստուգված են և ունեն ծառայության երկար ժամկետ։
GoodWe DSS սերիան արժանացել է Red Dot Design-ի մրցանակին։
Ֆինանսապես կայուն ընկերություն, ինչի մասին վկայում է Bankability Report պաշտոնական զեկույցը ՝ ցուցակավորված 2020-ի հուլիսին։
Մեծ փորձառություն, գիտելիքների ընդարձակ բազա, 60-ից ավել պատենտներ և ավելի քան 1200-ից ավել աշխատակիցներ ամբողջ աշխարհում։
Սուժոու և Գուանգդե քաղաքներում 2 գործարան՝ 15 հեկտար հողատարածքով և 50% ավտոմատացված 12 հոսքագծով։
Թվով երկու ներքին գիտահետազոտական և փորձարարական կենտրոններում գործում է մոտ 200 աշխատակցից բաղկացած աշխատանքային խումբ։
16 երկրներում գործում է 14 օտարերկրյա գրասենյակ և արտասահմանյան 70 անձնակազմեր։
GoodWe ընկերության հիմնադրվելուց ի վեր գործածվում են ավելի քան 16 գեգավատտ հզորությամբ նախագծեր։
Տեղացի պրոֆեսիոնալ և հավաստագրված գործընկերները տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ ապահովում են 1-ին և 2-րդ մակարդակների աջակցություն։
Համացանցային պորտալի օգնությամբ շուրջօրյա օնլայն աջակցության ծառայությունը թույլ է տալիս իրականացնել սարքավորումների վերանորոգումը հենց տեղադրման վայրում։
Միասնական լուծումներ բնակելի, առևտրային և արդյունաբերական, ինչպես նաև մունիցիպալ նշանակության կարիքների համար։ Հզորությունը կազմում է 0, 7-250 կՎտ։
Փոխակերպիչների (ինվերտորների) տուփերը պատրաստված են չքայքայվող և չժանգոտվող նյութերից, ներսի կառուցվածքը ամբողջական է, ինչը երաշխավորում է IP65 ապահովության միջազգային ստանդարտին համապատասխանությունը։
Հեշտացված տեղադրումը և շահագործման լավագույն բնութագիրը ապահովում են ներդնումների շահույթի արագ վերադարձ։
Հեշտ և հարմարավետ լուծումներ են գտնվում թե պատին և թե գետնին տեղադրման համար։ GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) կարող են աշխատել առավելագույն բեռնվածությամբ ծովի մակերևույթից 4000 մ բարձրության վրա, Ցելսիուսի 50 աստիճանի հասնող ջերմաստիճանին։
GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) պատրաստված են IP65 պաշտպանության դասին համապատասխան և նախագծված են բացօթյա գործածության համար՝ -30C +60C ջերմաստիճանի պայմաններում։
GoodWe ընկերության երկկոզմանի Smart Meter սարքը բարելավում է արևային էներգիայի սպառումը և գրանցում է վիճակագրությունը, ինչպես նաև ապահովում է բեռնվածության և ծախսի մոնիտորինգ։
Առաջարկվում են բազմակողմանի մոնիտորինգ և համապարփակ վիզուալիզացիա, ձեր արևային կայանի օնլայն զննում, սերվերի խափանման հետ կապված՝ պահուստային կրկնօրինակի տեղակայում, համատեղելիություն և համատեղ օգտագործում ։
Սպառման ծանրաբեռնվածությունից հետո ցանց մղվող առավելագույն հզորության սահմանափակման հնարավորություն ։
Կոմպակտ դիզայնը նպաստում է ավելի բարձր խտությանը: Փոխակերպիչների (ինվերտորների) արդյունաբերության մեջ ունենք հզորության ամենաբարձր խտությունը։
GoodWe ընկերության ողջ ծրագիրը կարող է թարմացվել հեռավար կերպով։
GoodWe ընկերության պահուստային ֆունկցիայով փոխակերպիչները (ինվերտորները) ապահովում են ավտոմատ փոխարկում ավելի քիչ քան 10 միլիվայրկյանում, ապահովելով հոսանքի անխափան մատակարարումը այնպիսի սարքերին, ինչպիսիք են սառնարանները և օդորակիչները և այլն։
Հատուկ նախագծված C&I արտադրության համար, GoodWe ընկերության փոխակերպիչների (ինվերտորների) կարևոր բաղադրիչներից են պաշտպանական անջատիչ սարքը (Arc Fault Circuit Interrupter), խոնավության և ջերմաստիճանի ցուցիչը, ցածր լարման էլեկտրական սարքավորումների գլխավոր պաշտպանական համակարգը (SPD TYPE 2), ANTI PID և արտակարգ իրավիճակներում ամջատում ապահովող կառուցվածքը։
GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) կարող են գործել լրիվ բեռնվածությամբ ծովի մակերևույթից 4000 մ բարձրության վրա և Ցելսիուսի 50 աստիճանի հասնող ջերմաստիճանին։
GoodWe ընկերության HT սերիան ապահովում է բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի նորմավորված արժեքով և ավելի բարձր հզորությամբ, հուսալիության ավելացումով ինչպես նաև խելացի շահագործմամբ ու սպասարկումով։
Համապատասխան բաղադրիչներով և մանրակրկիտ մշակված հովացման համակարգով փոխակերպիչները (ինվերտորները) ունակ են արդյունավետ կերպով ցրել ջերմությունը և, անգամ շոգ միջավայրում, շարունակել կանոնավոր աշխատել։
Խելամիտ ինտեգրված բանաձևի շնորհիվ GoodWe ընկերությունը առաջարկում է ստվերայինության կառավարման բարձրակարգ համակարգ։
GoodWe ընկերությունը առաջարկում է ստանդարտ երաշխիք 5/10/15/20 տարի երկարացման հնարավորությունով։ GoodWe-մենք այնտեղ ենք, որտեղ արևն է շողում GoodWe էներգամատակարարման տեխնոլոգիաների ընկերություն |