Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հարցերին այս անգամ պատասխանում է պրոդյուսեր, հաղորդավար և դերասան Արմեն Պետրոսյանը։
— Օրը սկսում եք — Սուրճով
— Չեք սիրում, երբ կինը... — Հայհոյում է
— Սիրելի քաղաքը Երևանից հետո — Հռոմ
— Ձեր ամենախենթ քայլը — Ամեն օրս խենթ է
— Համաձա՞յն եք 《Առաջին սերը միշտ կուտ է գնում》 ասույթին — Ոչ
— Խաշ՝ ընկերների հետ, թե՞ ռոմանտիկ ճաշկերույթ — Ռոմանտիկ խաշ
— Ծիծաղելի իրավիճակ, որում հայտնվել եք — Օրը մի քանի անգամ ունենում եմ
— Դեպք, որ հումորը փրկել է ձեզ — Չեմ հիշում
— Ինչպե՞ս եք ծախսել ձեր առաջին աշխատավարձը — Փակել եմ պարտքերս
— Գինի՝ կարմի՞ր, թե՞ սպիտակ — Երկուսն էլ
— Ամենավատ սուտը, որ լսել եք ձեր մասին — Որ մահացել եմ ավտովթարից
— Ամենատաղանդավոր դերասանը, ում հետ աշխատել եք — Իմ գործընկերները բոլորն էլ տաղանդավոր են
— 3 ֆիլմ, որ խորհուրդ կտաք դիտել — Рабыня Изаура, Санта Барбара, Клон
—
Եթե ձեզ հանդիպեիք 15 տարեկանում, ի՞նչ խորհուրդ կտայիք — Չփոխվես
—
Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ — Հա՞ որ
Սոնա Գիշյան