Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇԱՏ ՇՏԱՊ․․․ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԱՌԻԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ, ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:45, հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.
ՇԱՏ ՇՏԱՊ․․․ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԱՌԻԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ, ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ
    

    
     ՇԱՏ ՇՏԱՊ․․․ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԱՌԻԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ, ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ
    
     ՆԱԽ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱԼԻևԻՆ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ․ ՍԱ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՎ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՈՎ և, ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ՝ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՈՎ, ՈՐ ՈՉ ՄԵԿԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ՉԵՆ ԳԱ և ՆՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ՀԱՍՆԵԼ ՄԻՆՉև ԿՈՒՐ․
     ***
     ԱՀԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ․
     ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ․ ԿՐԿԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ,
ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ
     (Բաց նամակ)
     ԻՆՉՈՒ՞ ԵՄ ԱՍՈՒՄ ԿՐԿԻՆ,
     Քանզի, դեռևս 2010-ին, երբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ ձեռնարկեց դիվերսիոն գործողություններ և արդյունքում ունեցանք 4 զոհեր, իսկ միջազգային կառույցները ցուցաբերեցին անտարբերություն, ես մտածեցի, կարելի է նման հարձակումները կանխել դիվանագիտորեն, մշակեցի բողոքի նոտայի տեքստ ուղղված միջազգային կառույցներին, Ադրբեջանի սանձերը քաշող և հաճախ եմ այս տարիներին մամուլով հորդորել Հայաստանի և Արցախի իշխանություններին․ հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 3-ին և հիմա, երբ արդեն Ալիևն ուզում է հասնել նրան, որ Հայաստանին ներքաշի պատերազմի մեջ թիկունքին ունենալով Էրդողանի աջակցությունը և արդեն քանի օր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաղյան սահմանին չեն դադարում դիվերսիաներն և ուղղակի չհայտարարված պատերազմ է ու ամեն րոպե մեր երկիրը կանգնած է պատերազմի վտանգի առաջ, որի արդյունքում ունենք մարդկային կորուստներ, մեր հաղթանակները չենք կարողանում ամրագրել դիվանագիտորեն․ չենք կարողանում ապացուցել, որ հարձակվողն Ադրբեջանն է․․․ կրկին շարունակվում է պարտությունը դիվանագիտական ասպարեզում․ մինչև ե՞րբ ենք հույսներս դնելու միջազգային կառույցների ողորմածությանը, դատապարտմանը, այն դեպքում, երբ Հայկական կողմը դիվանագիտորեն պետք է կանխի այդ դիվերսիաները, պատերազմի վտանգը։ Հիմա, երբ արդեն Ալիևը փորձում է իր ստուգողական հարձակումներով մեր բանակի մարտունակությունը ճշտել և չգիտենք ինչքան կտևի այս փոխադարձ հրաձգումները, կամ չգիտենք կվերածվի լայնամաշտաբ պատերազմի՞, թե՞ միջազգային կառույցների ճնշումների տակ կկանխվի, ինչպես 2016-ի ապրիլյան կայծակնային պատերազմը․ Ուստի, Հայկական կողմը Ադրբեջանական կողմի հրահրած պատերազմական գործողությունների առիթը չպետք է բաց թողնել․ պետք է խելամտորեն օգտագործել, խորամանկել, ի շահս յուր և թշնամուն հաղթել ոչ միայն պատերազմի դաշտում, տարածքներ գրավելով, այլ՝ նաև դիվանագիտորեն, որ գրաված տարածքներն անցնեն Հայաստանի վերահսկողության տակ․․․ Այս առիթը պետք է օգտագործել և միզազգային կառույցներին ապացուցել, որ Ալիևն ու Էրդողանը միանալով հավակնություններ ունեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանդեպ և այս գործողությունները դրա ապացույցն են, քանզի Ալիևը երբեք էլ չի թաքցրել Երևանը գրավելու մասին․․․ Սա պանթյուրքիզմի ծրագիրն է, «Հայաստանն առանց հայերի» Ուստի, այս առիթը պետք է օգտագործի մեր վարչապետը․․․ այս օրերին պետք է ակտիվ աշխատանք տանի մեր Արտաքին գործոց նախարարն, իր կոշտ գնահատականը տա կատարվածին ոչ միայ ներքին լսարանին ուղղված այլ, բարձր ամբիոններից՝ ՄԱԿ-ում, ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ-ում, ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍ-ում հնչեցնել, որ ԱԼԻևԸ սթափվի, ու միջազգային կառույցներն էլ չփորձեն մեղադրել Հայկական կողմին․․․ Ադրբեջանական պատերազմն այս պահին կանխող ճիշտ պատասխանն է Արցախի ճանաչումն ու վերամիավորումը Հայաստանին․ Մեր այդ քայլն արդարացնող և ինքնապաշտպանության համար ձեռնարկած մեր ռազմական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ՝ ՆՈՏԱՅԻ ՏԵՍՔՈՎ,

և ՈՒՂԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՄԱԿ, ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍ, ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ, և ՏԱՐԱԾԵԼ ԲՈԼՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ՈՒ ՀՆՉԵՑՆԵԼ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐԻՑ, ,
     ԱՀԱ ՆՈՏԱՅԻ ՏԵՔՍՏԸ, , ,
     «Տարիներ շարունակ Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիաներին միջազգային կառույցների անտարբերությանը, չդատապարտելը հանգեցրեց նրան, որ 2020թ․ հուլիսի 12-ին Ադրբեջանը օդային ու ցամաքային ծավալուն պատերազմական գործողություններ սկսեց Հայաստանի հանրապետության և Արցախի դեմ, խախտելով 1994թ․ Բիշքեկյան զինադադարի նախնական պայմանավորվածությունը, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին սանձելու, պատժելու, ավելին Ադրբեջանին իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ պատերազմի դեպքում կաջակցի Ադրբեջանին, որն այնքան է ոգևորել Ալիևին, որ հայտարարում է Հայկական Ատոմակայանը պայթեցնելու մասին․․․այս անպատժելիության արդյունքում զոհվում են տասնյակ անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ուստի՝ չհայտարարված պատերազմի մեջ հայտնված հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով պատասխան համարժեք վճռական ռազմական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում սահմանի խախտման, առաջխաղացման, ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող՝ պատերազմ հրահրող Ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել, անմիջապես ճանաչել 1990-1994-ից Արցախյան պատերազմում հաղթած Արցախի անկախությունը և դադարեցնել տարիներ ի վեր ձգվող Մինսկի խմբի անպտուղ բանակցությունները, որոնք իրենց սպառել են և Արցախը վերամիավորել մայր հայրենիքին, դառնալով իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը: Մարդասպան, սադիստ Ռամիլ Սաֆարովին «ազգային հերոս» հռչակած պետությունը երբե՛ք չի կարող դառնալ Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավորը, մի պետություն, որտեղ ոճրագործ Սաֆարովների նոր հետևորդներ են բուծվում, բազմանում ու դաստիարակվում դեռ օրօրոցից։ Մի պետություն, որտեղ մարդատյացությունն ու հայատյացությունն է իշխում, ինչպե՞ս կարող է Արցախը լինել Ադրբեջանի կազմում ու հայ ազգաբնակչության անվտանգությունը վստահել վրիժառու մարդասպաններին․ Արցախը Հայաստանի մի գավառն է անտիկ դարերից, իսկ Ադրբեջան պետությունը ձևավորվել է սովետի օրոք․ մինչ այդ երբե՛ք Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում․ այն հայտնվել է Ստալինյան բռնակցման հետևանքով, ինչպես նաև Նախիջևանը»
     ***
     ՆՈՏԱՅԻ ԱՅՍ ՏԵՔՍՏԸ ԵՍ ԳՐԵԼ ԵՄ
     Դեռևս 2010թվականին, երբ ադրբեջանական
     դիվերսիոն խումբը հարձակվեց Չայլու գյուղի վրա, և տվեցինք 4 զոհ, մի քանի անգամ իշխանություններից պահանջեցի կատարել դիվանագիտական այս խորամանկ քայլը․․․ ինչպես 2008-ի 0գոստոսին 8 օր տևած Վրաց Օսական պատերազմին արեց Ռուսաստանը․ ճանաչեց ոչ միայն Օսետիայի անկախությունը, այլ՝ նաև Աբխազիայի․ մի կրակոցով 2 նապաստակ խփեց․ այսօր մենք ենք կանգնած այդ հրամայականի առաջ․․․ նման առիթը հենց Ալիևն է տվել․ պետք է օգտագործել․ դիվանագիտական պարտություն կլինի, եթե չօգտագործենք, միջազգային կառույցների առաջ մեր այս քայլը չկարողանանք հիմնավորել․․․ մեր Նոտայի տեքստը անհապաղ պետք է տարածել հնարավորինս բոլոր ուղղություններով․․․
     ***
     Միթե՞ Ղարաբաղցին սեփական երկրում ազատ ապրելու, ինքնորոշվելու իրավունքի համար չէր 4 տարի տևած արյունահեղ պատերազմը, որ հազարավորների կյանք խլեց․ հայն իր կյանքի գնով ազատագրեց ստալինյան բռնակցման հետևանքով Ադրբեջանի կազմում հայտնված Ղարաբաղն, իսկ առ այսօր Նախիջևանը գերված է Ադրբեջանի կողմից․․․ Այս պատերազմը վաղուց կկանխվեր, եթե Ռուսաստանը բացեր արխիվները և հաստատվեր Ստալինյան բռնակցման փաստը, որ և Ղարաբաղը, և Նախիջևանը անտիկ դարերից հայկական հողեր են, իսկ Ադրբեջանը, որպես պետություն կազմավորվել է սովետի օրոք․, եթե միջազգային կառույցները արդար լինեին և չլինեին կողմնակալ, պարտավոր են ուսումնասիրել պատմությունը և այսօր աշխարհով մեկ մեզ օկուպանտ անվանող Ադրբեջանին կլռեցնեին, թե ով՞ է ում հողերը օկուպացրել․․․ պարզ է Ադրբեջանի հանդեպ այդ կողմնակալ վերաբերմունքը տնտեսական շահի վրա է հիմնված․ նավթի գործոնով են առաջնորդվում գերտերությունների առաջին դեմքերը, ինչպես նաև հաշտարար, Ղարաբաղի թնջուկին լուծում տվող «Մինսկի խումբը» նույնպես, որն ամեն կերպ ձգտում է կյանքի կոչել 2007-ին Մադրիդում ստորագրված հայատյաց «Մադրիդյան սկզբունքները» ․․․ եթե արդար է Մինսկի խումբը ինչու՞ է դուրս թողնում Արցախյան կողմին բանակցային գործընթացից, հետո միակողմանի զիջումների ձգտում, երբ մենք էլ գերի ընկատ տարածքներ ունենք․ Գետաշեն, Շահումյան, Մարտունի, Նախիջևան»,
, ,
     ***
     Ամբողջ աշխարհը պետք է դիտի Հեյդար Ալիևի այս խոստովանությունը, թե Ադրբեջան պետությունը ե՞րբ է կազմավորվել: https://m.facebook.com/story.php?story_fbid=2041505029426349&id=1841631969413657»


    

ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ պատասխանել ու բացառել պատերազմներն ու դիվերսիոն հարձակումները, բայց ասողին լսող է պետք. հիմա, երբ հայտնվեցինք կրկին պատերազմական վիճակում, երբ թշնամին իր ախորժակը գնալով ավելացնում է, ոչ միայն Արցախի վրա, այլ՝ հենց Հայաստանի վրա է հարձակվում, նորից հայ զինվորներ ենք կորցնում, ու խաղաղ բնակիչներ, պետք է այս առիթն օգտագործել ի շահս յուր․ և ճանաչել Ղարաբաղի վերամիավորումը մայր հայրենիքին․․․ մեկընդմիշտ վերջ դնել այս քաշքշոցին․ այսպես, թե այնպես
     պատերազմի մեջ ենք տարին բոլոր․․․ կրկին հորդորում եմ․ Հայաստանի վարչապետին և Արցախ նախագահին կատարե՛ք դիվանագիտական այս քայլը, որը և՛
     միջազգային կառույցներին, և՛ Ալիևին սթափ մտածելու տեղիք կտա և ամենակարևորը Ղարաբաղյան թնջուկին վերջ տալու բանալին կհանդիսանա, , , ,
     Հարկավոր է խորամանկել կարողանալ ու դիվանագիտական դասեր սերտել մեր հարևաննեից․ Այսօրվա Արցախյան թնջուկը միթե՞ դիվանագիտական պարտության հետևանք չէ, երբ մեր հաղթանակները 1994-ի Բիշքեկյան զինադադարով գրվեց սառույցին․ շուրջ 25 տարի մեր հույսը դրել ենք բանակցությունների՝ Մինսկի խմբի անաչառության վրա, բայց ինչպես տեսնում ենք աշխարհում իշխում են ջունգլիական օրենքներ․ ուժեղին են տեր աշխահի տերերը, և մեր նման փոքր ու աղքատ ազգերը կերակուր են դառնում ուժեղներին․ ուստի՝ պետք է ուժեղացնենք ոչ միայն մեր բանակը, այլ՝ նաև դիվանագիտությունը․
     Աստված պահապան մեր զինվորին․․․
    

     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     (Գրող-հրապարակախոս)
    
    
    

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4408 | 0 | 0
Facebook