Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ համար իմ երջանկությունը աղջիկս է

Son Yan
Հեղինակ`
Son Yan
13:56, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Ինձ համար իմ երջանկությունը աղջիկս է

Lragir.info –ն սկսում է «Բլից հարցեր» խորագրով նոր շարք հայտնի արտիստների հետ։ Մեր զրուցակիցը հայտնի դերասանուհի Անուշիկ Առաքելյանն է։
    
     —Միտք, որ առաջինը ծագում է արթնանալիս․․․
    
     — Սուրճ
    
     — Իր, որ միշտ ձեզ հետ է․․․
    
     — Պայուսակ
    
     — Մի բան, որ երբեք չեք անի․․․
    
     — Չեմ քծնի
    
     ­­— Թեմա որի շուրջ անդադար կխոսեք․․․
    
     — Ազնվության
    
     ­­— Ձեր ամենասիրելի վայրը․․․
    
     — Իմ տունը
    
     — Սիրտ թե՞ ուղեղ
    
     — Ուղեղ
    
     — Երբեք չեք ների․․․
    
     — Սուտը
    
     —Երջանկությունը Ձեզ համար․․․
    
     — Իմ աղջիկն է
    
     — Երեք ֆիլմ, որ խորհուրդ կտաք դիտել
    
     — Դոգ Վիլ, 12 աթոռ, Հարսնացուն հյուսիսից
    
     — Որն է ձեր կյանքի կարգախոսը
    
     — Չստորանալ
    
     — Մի բան որի համար շատ եք փոշմանում
    
     — Պայքար կեղծիքի դեմ
    
     — Ձեր մարմնավորած դերերից ձեզ հոգեհարազատը
    
     — Չկա դեռ
    
     — Երազում եք․․․
    
     — Իմ սրճարանի մասին
    
     — Ինչի մասին երբեք չեք բարձրաձայնի
    
     — Չկա նման բան
    
     — Հարց, որ կտաք մեր հաջորդ մասնակցին
    
     — Ի՞նչ գույն ունի Հայաստանը
    
    
     Սոնա Գիշյան


    
     #Անուշիկ Առաքելյան
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3905 | 0 | 0
Facebook