Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոգական վեցանկյուն

13:15, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
Մոգական վեցանկյուն

Շատերն օրվա մեծ մասը հարկադրված են տանը մնալ ու չգիտեն պարապությունն ինչով լցնել: Առաջարկում եմ լուծել մտքի աշխատանքը խթանող այս խնդիրը:

Պատկերված վեցանկյան մաս կազմող յուրաքանչյուր վեցանկյունը լցրեք 1-ից 19 թվերից որևէ մեկով: Յուրաքանչյուր թիվը պետք է գործածվի ընդամենը մեկ անգամ:

Յուրաքանչյուր շարքի, յուրաքանչյուր սյան ու յուրաքանչյուր տրամագծի մաս կազմող վեցանկյունիներում զետեղված թվերի միագումարները պետք է լինի 38:

Այս խնդիրը 1895 վականին առաջադրել է Անգլիայի ափամերձ Մեն կղզու բնակիչ Ուիլյամ Ռադքլիֆը:

Լուծումը կներկայացնեմ վաղը հրապարակվելիք նյութի վերջնամասում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5625 | 0 | 0
Facebook