Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ՀԱՅԱԳԻՏԱԿՑՈՒՄ «… Գրող, որ կյանքից մեծ էր…»

Սուսա Լալայան
12:18, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
ՀԱՅԱԳԻՏԱԿՑՈՒՄ «… Գրող, որ կյանքից մեծ էր…»


     Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի բան է այդ:
    
    

Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
    
    

Հայերենը հայուն խորհուրդն է:
    
    

Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս:

Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…
    
    

Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը:
    
    

Հիշեք՝ ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին: Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար:
     Մարդկությունը մի ամբոջություն է, ինչպես դու, ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և´ լավը, և´ վատը: Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում: Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավն անպարտելի է, իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում: Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են: Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ ու վարակից հեռու: Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա, թե անարդար, այդ նպատակին է ձգտում` նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին: Ոչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են` ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն և արդարություն:
     Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Աղբյուրը` ՀԱՅԱԳԻՏԱԿՑՈՒՄ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2834 | 0 | 0
Facebook