Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստան պետության զարգացման և վերելքի ակունքները գալիս են դեռևս հնուց:

16:54, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Հայաստան պետության զարգացման և վերելքի ակունքները գալիս են դեռևս հնուց:

https://www.facebook.com/photo.php?fbid=1760460337429585&set=a.330750297067270&type=3&theater
    

     Հայաստան պետության զարգացման և վերելքի ակունքները գալիս են դեռևս հնուց: Այդ ընթացքում Հայաստանում և Հայաստանի շուրջ գործել են մի շարք ուժեր, որոնք եղել են գաղտնի և ոչ գաղտնի: Սկսած հեթանոսական ժամանակաշրջանից, առաջին քրիստոնյաներից, պարթևա-հռոմեական մրցակցությունից Հայաստանի համար, առաջին հրեական համայնքներից Հայոց երկիրը իր վրա է բևեռել համաշխարհային տարբեր ուժերի ուշադրությունը: Մեր երկիրը մինչև օրս գտնվում է համաշխարհային ուժերի ուշադրության կենտրոնում, քանի որ Հայոց երկիրը միշտ գտնվել է համաշխարհային անցուդարձերի կենտրոնում: Սովետական Միությունը եղել է ամենավառ շրջանը Հայաստանի համար թե՛ տնտեսական ևթե՛ մշակութային զարգացման առումներով: Սովետական Հայաստանի ժամանակ կար հավասարություն, չկար հարուստ-աղքատ հասկացողությունը, բոլորը նույն հարթության վրա էին, մարդիկ ավելի բարի էին, զարգացած, կրթված, ավանդապաշտ, ըստ ամենայնի խրախուսվում էր ուսումը, կային բարձրորակ-արհեստավարժ շատ մասնագետներ բոլոր
     ոլորտներում, որոնք ծառայում էին իրենց մասնագիտության կատարելագործման վրա և ամենակարևորը՝ իրենց Հայրենիքին, այլ ոչ թե ձևականորեն ապրում՝ ներկայիս ժամանակների նման, խրախուսվում էր «պատրիոտությունը», հայրենիքի նկատմամբ սերը, ողջունվում էր ստեղծագործելը, մի թե՞ դա վատ էր: Մի թե՞ դա մեր Մեծերին տհաճություն է պատճառել, իհարկե՝ ո՛չ: Ո՞րն է վատ նրա մեջ, երբ կար հավասարություն: Դարի զարգացման հետ մեկտեղ նաև կործանվեցին այդ գաղափարները, առաջացան տեխնիկաներ, սոցցանցեր, տարբեր կեղծ հաճույքներ, որոնք մարդկանց հեռացրեց այդ բարքերից, մարդկանց ուղեղը մթագնվեց և մարդիկ սկսեցին ապրել «իլյուզիայով» ՝ սպիտակ նապաստակի ուղորդմամբ….մենք հեռացել են մեր ակունքներից, որը շատ վատ է: Մեր երկրի նման երկիրը, որը ունի հարուստ պատմություն՝ դեռ թագավորական ժամանակաշրջաններից սկսած՝ Տիգրան Մեծ, Տրդատ Մեծ Լուսավորիչ, Արշակ Բ, Պապ թագավոր, Գագիկ Բ, Կիլիկիայի Թագավորություն՝ Լևոն Մեծագործ: Պարզ է, որ այսպիսի թագավորներ և անզուգական մշակույթ ու պատմություն ունեցած երկիրը պետք է ունենա ուժեղ ենթագիտակցություն և մտածելակերպ, պայքարելու ուժ, մի թե՞ դուք կարծում եք, թե ԽՍՀՄ-ի այդ հավասարության համակարգը պատահական էր, իհարկե ոչ, դա խորհրդանշում էր Մասոնական Օթյակի հավասարության գաղափարը, մի թե՞ մենք թույլ էինք այդ ժամանակ, իհարկե՝ ո՛չ: Ընդհակառակը, հզորանում էր մեր պետությունը, տնտեսությունը, ժողովուրդի ապրելակերպը և այլն: Բոլոր այն մարդիկ, որոնք դիտարկում են Հայոց Գերագույն Օթյակի և այդ կառույցին պատկանող անդամների գործունեությունը վատ տեսանկյունից, դա միանշանակ սխալ մտածելակերպ է և ո՛չ լուրջ: Նախ սկսեմ նրանից, որ հենց Հայաստանի ստեղծման, զարգացման և կայացման գործում որոշակի դեր է ունեցել նաև այդ կառույցը՝ իր հաջողված և չհաջողված էջերով, ու դա ես ասում եմ առանց ձևամոլությունների, դա են վկայում իրականությունը և ինչու չէ՝ նաև կոնկրետ փաստերը: Նախ, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած անհատ կարող է ընտրել իրեն հոգեհարազատ ցանկացած կառույց (Օրդեր) և դառնալ դրա անդամ, և նրա գործունեության բովանդակությունը կարող է ազգային միտվածություն ունեենալ: Փաստը մնում է փաստ, որ «Հայ Մասոնները» ՝ Նալբանդյանը, Մյասնիկյանը և շատ շատերը, օգտագործելով իրենց գիտելիքները, հզորացրել և կայացրել են մեր պետությունը: Բազմաթիվ նշանավոր հայ ճարտարապետներ ոտքի են հանել Հայաստանը հենց այն ժամանակ, երբ Երևանը և Հայաստանը ամբողջությամբ ուղղակի նույնիսկ քաղաքատիպ տեսք չի ունեցել, կոպիտ ասած՝ եղել են ամայի տարածքներ… եղել են միայն մի քանի շենքանման շինություններ և տարբեր այլ կառույցներ, որոնք գրավիչ տեսք չեն ունեցել… բայց այդ, ճարտարապետները ոտքի են հանել Հայաստանը, կառուցել են բազմաթիվ նշանավոր խորհրդանշական շենքեր, հրապարակներ, գծագրել են փողոցներ, մշակել դրանք և ստեղծագործել են օրերով, տարիներով: Կարճ ասած, մեր քաղաքը և երկիրը տեսքի են բերել և այո՛, նրանք եղել են Օթյակի անդամներ: Մեր հայ ժողովուրդի միջից պետք է հանվի այդ մտածելակերպը, բազմաթիվ միֆեր ծնող և դրանց հավատացող մարդկանց մոլորության պատճառները, և պետք է մատուցվի միայն ճշմարտությունը: Ճշմարտության նկատմամբ սիրո բացակայությունը գալիս է միմիայն հավատքի բացակայությունից: Անվանակոչելով անհատին, թե ինքը Քրիստոնյա է կամ կնքվել է Աստծօ տաճարում, այդպիսով Քրիստոնյա չեն դառնում, Քրիստոնյա հոգով են դառնում ու հավատքով ապրում և հավատում Աստծօն: Սակայն դա մեր մոտ աստիճանաբար սկսում է վերանալ և դուրս մղվել մեր գիտակցությունից, այն բացարկվում է ժամանակակից աշխարհի կերպափոխման հետ զուգընթաց…: Մեր ժողովուրդի մեջ սկսել է ավելի շատ իշխել բամբասանքը, կեղծիքը, իրար տակ փորելը հանուն շահի, իրար վրա ցեխ շպրտելը, սև մոգությունը, չարչիական մտածելակերպը, «թուղթ ու գրերը», որոնք էլ ընտանիքներ են կործանում: Կամ էլ ինչ ասենք սև մոգություն մասին, որով արծաթասեր ու արծաթի գերի մարդիկ ուզում են այդ գնով խելացի և հաջողակ դառնալ, վերջապես հասնել իրենց «երազած» փառքին ու պատվին, այ սա՛ է այսօրվա մեր դառը իրականությունը, ինչով մարդիկ զբաղվում են: Այ, եթե Օթյակի անդամների նման միմյանց նկատմամբ ուղակի եղբայրական սեր տածեն, սիրեն միմյանց ու տարբեր վատ արարքներ չանեն ու դա առաքինություն չհամարեն, այ հենց այդ պահից նոր վերջապես կլինենք հզոր և խելացի: Մեր ժողովուրդը հոգևոր սնունդի շատ մեծ կարիք ունի… միայն այդ ժամանակ մենք կհասկանանք իրականությունը, կլինենք արդարամիտ որոշակի չափով և կպայքարենք տարբեր կեղծ միֆերի և այլանդակությունների դեմ: Շատ հին և շատ հայտնի ասացվածք կա՝ «Խելացի մարդիկ միշտ ատելի են լինում», այ սա՛ է մեր իրականությունը, որից դուրս գալու միակ ելքը մեր մեջ «ինտիլիգենտությունը» զարգացնելն է, և ոչ թե՛ «բեսպրիդել» ապրելակերպը, օրինակ, ի՞նչ վատ էր Սովետական Հայաստանի ժամանակ, երբ մեր հայ ժողովուրդը ավելի քան ինտիլիգենտ էր, բարի, ընթերցասեր և զարգացած: Ես նկատի չունեմ, որ վերադառնանք ԽՍՀՄ-ին՝ իր բռնապետությամբ և վատ կողմերով: Ես նկատի ունեմ, որ պետք է վերադառնանք մեր լավ բարքերին: Պետք չէ ատել, ծաղրել ինտիլիգենտ մարդկանց: Մասոնությունը դա եղբայրություն է, որտեղ բոլորը միմյանց հարգում, սիրում են, Մասոնները դեռևս հին ժամանակներից, պատմությամբ են իրենց սկզբունքները կերտել, անկախ նրանից, դուք դրանք ընդունում եք, թե՝ ոչ: Եվ երբ հայացք ես ձգում նրանց դիմապատկերներին, տեսնում ես հավասարակշռված, զարգացած և կիրթ մարդկանց դեմքեր: Մասոնական Օթյակը դա համալսարանի պես մի բան է, որտեղ մարդը դառնում է նրա մի մասնիկ-անդամը, նա աստիճանաբար ձեռք է բերում բազմաթիվ գիտելիքներ, ստանում է հոգևոր սնունդ, բացահայտում է իր տեսակը, տեսնում է Աստծուն, Աստվածային վերին աշխարհը: Պետք չէ ամեն բանում փնտրել մութ բաներ միայն նրա համար, որ քեզ համար դա անհասկանալի է և անբացատրելի: Դա չի նշանակում, որ դա վատ բան է, չնայած դա մեղադրելի չէ, մարդկային տեսակն է այդպես: Ամեն դեպքում մարդը տեսակը եկել է այս աշխարհ, որ ոչ թե մնա այնպիսին, ինչպիսին կա, այլ կատարելագործվի և կատարելագործի ինքն իրեն, և ինքնազարգացմամբ զբաղվի՝ հասնի կատարելության: Եվ այստեղ պետք է ևս մի մի բան էլ ավելացնեմ, որ յուրաքանչյուր լրատվական միջոց ցանկացած մարդուց կարող է սարքել և՛ Աստված, և՛ Սատանա, ուրեմն պետք չէ կուրորեն հավատալ բազմաթիվ կեղծ տեղեկատվությունների, փորձելով գլխի ընկնել ու հասկանալ, որ ամեն մի կեղծ լուրի ետևը կանգնած է մարդ, որը հետապնդում է իր շահը, իսկ իր շահը մարդկությանը ապակողմնորոշելն է և դարձյալ հանուն շահի, որ ճշմարիտ ճանապարհ չէ: Այսքանով այս պահը ավարտում եմ…:
     Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մինչև վերջ կընթերցեն խոսքս: Իմ նպատակը մի բան է՝ սովորեցնել հարգել մեր Հայրենիքի պատմությունը՝ թե՛ փառահեղ Անցյալը, և թե՛ Ներկան, կարողանա փաստերը դատել անուներով: Ես սա ասում եմ որպես ուսումնասիրող անհատ (Աղանդավորը դու՛ք եք, ինձ աղանդավոր չսարքե՛ք, ես փոքրուց նվիրյալ Քրիստոնյա եմ միշտ եղել, կամ և կմնամ ու միշտ կլինեմ «պատրիոտ», իսկական ճշմարտության կողմնակից ու միշտ էլ կհավատամ Աստծուն միմիայն):
    
    

Հրանտ Վիրաբյան
     08.07.2020թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
451 | 0 | 0
Facebook
COMMENT.am