ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂԻՆ ԴԱՌՆԱՍ
ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂԻՆ ԴԱՌՆԱՍ Այս խոսքերն ի՞նչ են, եթե ոչ անեծք, Ինչպե՞ս հասկանանք, ո՞վ է հորինել: Մեզանից առաջ մարդիկ են եղել, Նրանց վաղուց է այս լուրը հասել, Երբ որ դեռ չկար գրիչ ու մելան, Մեծ ջանք են թափել, բրիչն են վերցրել, Ժայռի քարերին նշաններ փորել Ու իրենց մասին այս ձևով հայտնել; Մենք էլ մեր հերթին երկար մտածել, Տառ ենք հորինել, մեր մասին գրել: Նրանցից այսօր շատ ենք տարբերվում. Կյանքով, կենցաղով շատ բանի հասել Ու քաղաքակիրթ ազգի վերածվել: Ամեն բան փոխվել, նորովի դարձել, Մի բան կա միայն, որ դարեր անցել Նույնն է մնացել, Որի հետ մարդը երբեք չի հաշտվել, Չի կարողացել պայքարել, հաղթել: Այս բանում ինձ հետ ոչ ոք չի կարող Հակառակն ասել: Ես չեմ հորջորջում, ոչ էլ ձեզնից Վեր եմ ինձ դասում, Քանի որ ես էլ մի մահկանացու Այդ թշնամու դեմ պայքար եմ մղում, Այն, , մահ, է կոչվում: Եկեք չվիճենք, այլ պարզաբանենք. "Հողից ենք շինվել, հողին ենք դառնում", Անհերքելի փաստ. Քրտինք թափելով հողն ենք մշակում, Նրա տվածով ենք մենք գոյատևում: Ամեն բան կարծես մի շրջան դարձած, Անվերջ կրկնվում, մինչ մահն է հասնում: Անփոփոխ մի փաստ. Մենք հերթով կանգնած, մեկս մյուսին, Հենց մեր ձեռքերով, Մեզ համար շատ թանկ հարազատներին Հանձնում ենք հողին, որ ընդմիշտ մնան: Ակնհայտ մի փաստ. Առանց քննության, շարունակաբար, Արդեն հիմք դարձրած Ուրիշի փորձը, որպես մի ժառանգ, Փորձվածն այլևս չփորձարկելով Ու հավատալով, վայելում ենք այն: Մենք գիտնականներ այսօր շատ ունենք. Գրքեր կարդալով ուսում են առել, , , Տեսնել-շոշափել ու նոր հավատալ, , -ն Սկզբունք են դարձրել: Կարող ենք ասել, որ նվաճել են Շատ բարձունքների գագաթնակետեր: Երկրից պոկվեցին, մեզ հայտնի դարձած Գրավիտացիոն ուժն հաղթահարեցին, Հասան անսահման տիեզերք ասված Երազանքների չբացահայտված սահմանագծին, Բայց անմահական ջուրն հեքիաթային էլի՛ չգտան: Հիմա հասել են եզրակացության, , , Պետք է մարդ սարքել, ուսումնասիրել Ու անմահության գաղտնիքը գտնել, , : Իրենց գիտությամբ համաշխարհային Նոր կառավարման հնարը գտան Ու արհեստական բանականության Գյուտը արեցին, որը զենք դարձավ՝ Մարդկության գլխին կախված յաթաղան: Այն դարձավ զինվոր, հրաման կատարող, Տարածվեց՝ զինվեց աշխարհը բոլոր: Եւ ի՞նչ եք կարծում, գաղտնիքը գտա՞ն, Մահը վերացա՞վ, Ո՛չ, ընդհակառակ՝ իրնեց այս գյուտը Մահաբեր դարձավ: Մի գիր կա գրված, հենց նոր հիշեցի. , , Ո՛վ մարդ արարած, ուր որ էլ գնաս, Թե՛ երկրի վրա, թե՛ երկնից էլ վեր, Աստղերի մեջ էլ քո բույնը դնես, Մի բան միտդ բեր, Որ մարդու համար ա՛յս է որոշված. Պիտի ցած իջնես, որ հողում թաղվես, , : Բայց արի ու տես, կան գիտնականներ Փնտրում են մի բան, որ չի երևում: Նրանք պնդում են ճշմարտություններ՝ Հիմք ընդունելով Կումրանում գտած մագաղաթներում Գրի առնված իրողություններն, Թե Գո է Աստված և Արարիչն է Արար աշխարքի և տիեզերաց: Կարդում ենք այնտեղ. Հենց Աստված էր, որ այս երկրի համար Ստեղծել է մարդուն, որ իշխի նրան ու շատ բազմանա: Այս գիրը գրված Սուրբ Գիրք է կոչվում: Այստեղ ենք գտնում բանալին այն թանկ, Որ բաց է անում շատ հետաքրքիր Ու անլուծելի գաղտնիքներ մարդկանց. Մարդուն չի ստեղծել մեռնելու համար, Ստեղծելէ նրան ճիշտ Իր պատկերով, Ամենից առաջ բանականությամբ, Տվել է կամք ու ազատություն Ընտրության համար: Եւ այս գիտուններն բացահայտելով, Անձնական փորձով հասկացան մի բան, Միայն հավատքն է ապացույցը ստույգ Մեզ չերևացող ամեն բաների, Եւ թե ակնհայտ երևող բաներն Հենց չերևացող բաներից եղան: Կարո՞ղ եք ասել, ինչպե՞ս պատահեց, Որ երկիրն հսկա դարեր շարունակ Առանց արգելքի պտույտ է գործում Շուրջը արևի: Կամ ինչպե՞ս է, որ անվերջ, անդադար Հաջորդում են իրար հստակ ճշտությամբ. Գիշերն ու ցերեկն, չորս եղանակներն, Նաև կենդանյաց ու բույսերի մոտ Մահն ու հարությունն Շարունակաբար, առանց խափանման: Թվարկելու բան թերևս շատ կան, Սակայն այսքանն էլ բավ է հասկանալ, Որպես մի վառ փաստ բոլորիս համար, Թե ոչինչ հավետ չի անհետանում, Այսպես էլ մարդը՝ ըստ Աստծո Խոսքի Պետք է որ մի օր հարություն առնի Իր Ադամական դիրքը վերգտնի: ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ Ք.Երևան - 01.07.2020 |