Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

10:19, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

Տղամարդը հուսահատության մատնվեց: Ծանր շնչելով՝ նա շոյեց կնոջ ցավող տեղը և, րոպե անգամ չկորցնելով, վազեց հեքիմի մոտ, որ դեղ վերցնի: Բայց դարմանից ուռուցքն ավելի մեծացավ: Ավազակի խելքը չէր կտրում, որ այդ ամենը իր կնոջ խորամանկ հնարքն է: Կինը գիտեր, որ այս գիշեր ավազակն անպայման կուզենա իրեն տիրել, այդ իսկ պատճառով նախապես գոտուց հանելով մի քանի հատիկ սիչուանական լոբի, դրանցից մեկը տրորել էր ու գոյացած յուղային հեղուկով շփել էր կանացի տեղի շուրջբոլորը:

Պետք է իմանաք, որ սիչուանական լոբին արտասովոր բույս է, իսկապես կատաղի: Բավական է դրա հյութով շփել մարդու մաշկը, և այն անմիջապես ուռչում է ու սկսում է պղպջականման ցան առաջացնել: Գենը սիչուանական լոբիների այս յուրահատկությունը հայտնաբերել էր դեռ տանը, և դրա համար էր հետը վերցրել: Գիշերը, երբ նրանք անկողին մտան, ավազակը գրկեց նրան ու ասաց.

-Ես երկու գիշեր տանջվել եմ, հիմա ուզում էի հաճույք ստանալ: Եվ ի՞նչ դուրս եկավ: Նորից փուստ տվեցի…Այսօր տանջանքներին դիմանալն անհնարին է: Ինչպես երևում է, ստիպված եմ նմանվել պալատական ներքինու, որը միայն մի մխիթարություն ունի՝ մեկին շատ մերձենալ ու հարվել:

Այս խոսքերից հետո ավազակը պինդ հպվեց կնոջը:

-Օ՜, ցավո՜ւմ է, - գոռաց Գենը: - Այդտեղ չի կարելի: Այն ձեռքով, որով կինը բռնել էր փալասը, ուժեղ սեղմեց արական գործիքը: Փալասը նա նախապես թրջել էր նույն լոբու հյութով: Հենց որ արական գործիքը խոնավ փալասի հետ շփվեց, անմիջապես ուռեց ու խիստ կարմրեց:
     -Ա՛յ քեզ հրաշք, - գոռաց ավազակը: Այս ի՞նչ տեղի ունեցավ: Երևում է, ես քեզնից վարակվել եմ:

Նա շտապ վեր թռավ անկողնուց ու վառեց լամպը: Ուշադրությամբ սկսեց զննել գործիքը. Այն իսկապես աներևակայելիորեն ուռել էր ու նմանվել բյուրեղից տաշված սանդակոթի: Այդպիսի գործիք ունեցողին կինը երբեք թույլ չի տա իրեն մերձենալ:

Ահա այսպես, դիմելով տարբեր խորամանկությունների, կինը պաշտպանեց իր կացարանը՝ թույլ չտալով, որ օտար տղամարդն այնտեղ ներթափանցի: Ինչ վերաբերում է մարմնի մյուս մասերին, ասենք, օրինակ, փարթամ ստինքներին, ոսկե լոտոս ոտներին, նեֆրիտանման մատիկներին ու կարմիր շրթունքներին, նույնիսկ հրագույն լեզվին, ապա դրանց ձեռք տալուն արգելք չհարուցեց: Ամուսինը կարող էր դրանց ոչ միայն դիպնել, այլև համբուրել: Կինը համարում էր, թե իր մարմնի այդ մասերը շինարարական կառույցի ընդամենը արտաքին ձևերն են: Ավազակը գլխի չընկավ, որ բոլոր խորամանկությունների նպատակը մեկն է եղել՝ փրկել «արմատը» ՝ ժամանակավորապես զոհաբերելով «ճյուղերն ու տերևները»:

Նրանք քնեցին մինչև կեսգիշեր, երբ ավազակը հանկարծ անկողնում նստեց ու ասաց.

-Շուրջբոլորը խաղաղվել է, գործի անցնելու ժամանակն է:

Նրանք երկուսով բարձրացրեցին հակը, որը նախապատրաստել էին դեռ ցերեկը, և այն հասցրին գետի մոտ ու գցեցին կամրջի տակ, իհարկե, լավ մտապահելով տեղը՝ գետափի ծառը: Հետո նրանք նորից տուն դարձան ու երկու ընչազուկներից վերցված ցնցոտիներն հագան: Խոշոր իրեր, ինչպես նաև հագուստ նրանք չվերցրեցին: Մի խոսքով, դեն նետեցին գրեթե ամեն ինչ, սահմանափակվեցին միայն քիչ քանակության մանր արծաթով: Նույն գիշերը, ոչ մեկին ոչինչ չասելով, նրանք անհետացան: Երբ լույսը մի քիչ բացվեց, նրանք ավազակային ճամաբարից արդեն երեսուն լի հեռու էին: Մոտակա կրպակից ուտելիք գնեցին ու կուշտ կերան: Դրանից առաջ կինը, իր ուղեկցից աննկատ մանրելով լոբին, այն խառնեց ուտեստին: Երկու ժամ անց, գուցեև ավելի շուտ, ավազակի փորն սկսեց ցավել: Շուտով նա սկսեց այնքան ուժեղ լուծել, որ ճանապարհի երկու-երեք օրերին խեղճը ստիպված էր տասը ու նույնիսկ ավելի անգամ վազ տալ պետքը հոգալու: Երեկոյան կողմ դժբախտի փորլուծությունը գրեթ անընդհատ դարձավ, ու նա հազիվ էր հասցնում վարտիքն իջեցնել: Հաջորդ օրվա հացկերույթի ժամանակ կինը սննդին նորից լոբի խառնեց: Եվ այնպես եղավ, որ կերպարանքով գայլի կամ վագրի նմանվող ավազակը սիչունյան լոբու մեկ ու կես հատիկից ընդամենը երկու օրվա ընթացքում ստվերի վերածվեց՝ դեղնեց ու սմքեց: Ի՜սկը ցուցք: Այդ օրերին նա կորցրեց ոչ միայն շարժվելու ունակությունը, այլև չկարողացավ մեկ բառ արտաբերել: Արժե՞ արդյոք խոսել գիշերային ինչ-որ հաճույքների մասին: Բայց ահա, վերջապես, ավազակի տառապանքները, կարծես, ավարտվեցին: Հիմա նա խորը մտածումների ու կասկածների տիրապետության ներքո էր:

«Երբ կինը տղամարդու կողքին է ապրում, - մտածեց նա, - երկուսն էլ երազում են անկողնում ուրախություններ վայելելու մասին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում ինձ հետ: Երկու գիշեր խանգարեց կանացի դաշտանը, իսկ հաջորդ երկու գիշերը՝ չարաղետ ուռուցքը: Ի վերջո, նրա դաշտանն ավարտվեց, իսկ ուռուցքն իջավ: Հիմա, երբ քաղցր պտուղը ճաշակելու պահը մոտ է, անիծյալ փորլուծությունն ինձ կպավ: Ես հազիվ եմ ոտքերից վրա կանգնում, իսկ իմ բանը թուլացել է ու այլևս չի բարձրանում»:

Վշտացած ավազակը մոլորվեց՝ չիմանալով ինչ անել: Նա, հասկանալի է, չէր կռահում, որ բոլոր փորձանքներն իր վրա էին թափվում կնոջ մեղքով: Սակայն, պետք է նկատել, որ երբ հիվանդությունը կպավ ավազակին, կինը մեծ հոգատարություն ու կարեկցանք դրսևորեց հիվանդի նկատմամբ: Ցերեկը նա ջանաց աջակցել նրան ճանապարհին, իսկ երեկոյան նույնիսկ օգնեց հասնել թեթևանալու վայր: Երբեմն դժբախտը չէր հասցնում նույնիսկ անկողնուց վեր կենալ, և այդժամ Գենը ստիպված էր մաքրել ապականված անկողինը: Այդ ամբողջ ժամանակ կինը դույզն-ինչ դժգոհություն չարտահայտեց:

-Մենք ոչ թե իսկական ամուսիններ ենք, այլ՝ խոսքով պայմանավորված, - մի անգամ ասաց հուզված պարագլուխը, և նրա աչքերից արցունքներ ցայտեցին: - Բայց և այնպես, դու իմ նկատմամբ նույնիսկ ավելի մեծ հոգածություն ես ցուցաբերում, քան իսկական կինն իր ամուսնուն: Ինձ տապալեց անիծյալ հիվանդությունը, իսկ դու չես էլ բարկանում: Երբեք չեմ մոռանա քո բարությունը: Հավանաբար, նույնիսկ մահովս չեմ կարողանա քեզ հատուցել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4823 | 0 | 0
Facebook