Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

12:18, շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

Տղամարդը երկար չկշռադատեց: Կրքով տոչորված՝ նա անհամբերությամբ քաշքշում է իր գոտին՝ ջանալով արագ հանվել: Նրա հզոր հրանոթը մղվում էր դեպի կնոջ գաղտնարանը: Ավազակն ուժով սեղմեց, սակայն հրանոթն անսպասելիորեն հանդիպեց քրջագուղձի արգելապատնեշին:

-Է՞ս ինչ է, - բացականչեց զարմացած պարագլուխը:

-Չե՛մ թաքցնի, պարո՛ն, հիմա իմ «դաշտանային ջրերի» օրերն են, - պատասխանեց կինը՝ ասես ոչինչ էլ չէր եղել:

Ավազակը կասկածեց և նույնիսկ հոտ քաշեց քրջերից մեկից: Քթին խփեց խոնավության թթվահոտը:

-Եթե կանանց մոտ դաշտան է սկսվում, սեր անել չի կարելի, այլապես կարելի է հիվանդանալ: Ես, հասկանալի է, կարող եմ անտեսել արգելքը, եթե դու դա ցանկանում ես: Բայց եթե դու ուզում ես, որ մենք ամուսիններ լինենք ու մեզ երեխաներ ծնենք, ապա լավ կլինի մեկ-երկու օր համբերել: Մանավանդ որ այստեղ շատ ուրիշ կանայք կան, որոնք կարող են ինձ լիովին փոխարինել: Պատասխանիր ինձ, արժե՞ արդյոք կյանքը կործանել՝ րոպեական հաճույք ստանալու համար:

-Ինչը որ ճիշտ է, ճիշտ է, - համաձայնում է երիտասարդ պարագլուխը: Ավելի լավ կլինի ես հիմա գիշերեմ մեկ ուրիշի հետ:

Օ՜, որքա՜ն սիրելի ես իմ սրտին, ի՛մ երիտասարդ հեշտասեր: - Կինը նրան պինդ գրկեց: - Ների՛ր ինձ, ես հիմա ազատ չեմ…Գնա՛, գտի՛ր մեկ ուրիշին, քեզ հաճո՛ւյք պարգևիր, իսկ հետո վերադարձի՛ր: Մենք իրար կողքի կպառկենք՝ իրար պինդ սեղմված: Ա՜հ, դա որքան հաճելի կլինի:

-Անպայման կգամ, - խոստացավ ավազակը:

Կնոջ քաղցր խոսքը նրա վրա արբեցնող ազդեցություն ունեցավ: Ժամանակին ո՛չ մի իշխանություն այդպես էլ չէր կարողացել նրան սանձել, իսկ ահա հիմա նա խաղաղվել է, կոտրվել կնոջ առջև: Մեր հերոսուհին, ինչպես երևում է, գերեց նրա հոգին, որին չէր կարողացել տիրել նույնիսկ Տիրակալ Ադ Յան վանը: Ավազակն հիմա ամենևին չէր ուզում հեռանալ սիրեցյալից, ու նա անկողնուց մեծ չկամությամբ վեր կացավ:

Սիրելի՛ ընթերցող, ի՞նչ ես կարծում, պատահակա՞ն էր արդյոք այդ կնոջ դաշտանային արտադրությունն սկսվել: Իհարկե՝ ո՛չ: Դա եղել է նախանշված ծրագրի առաջին քայլը՝ այն բանից հետո, երբ նա թողեց հարազատ տունը: Քրջի կտորները, որ նա պահեստավորել էր, հիմա կարևոր դեր խաղացին: Քանի որ դրանք նախկինում էլ էին իրենց նշանակությամբ օգտագործվել, պահպանել էին կանացի արյան հոտը: Եվ այսպես, այս գիշեր նրան հաջողվեց պաշտպանվել ու մասամբ իրականացնել կանխամտածված ծրագիրը: Պետք է նշել, որ ուրիշ կանայք նույն վիճակում էին գտնվում, բայց ստորին հարկում էին տեղաբաշխված: Այդ իսկ պատճառով երիտասարդ պարագլուխը կարող էր առանց ջանքի նրանց տիրել՝ ճիշտ այնպես, ինչպես ճակատամարտերում հընթացս տիրում էր մի որևէ ամրոցի: Մի խոսքով, գերված կանայք այս անգամ լիովին փոխարինեցին Գենին, ավազակը կարող էր նրանց հետ հարաբերվելով բավարարել իր սիրային կիրքը: Բացի այդ, ավազակը հույս էր փայփայում, թե իր նոր կինը, իհարկե, կլսի ներքևում գտնվող կանաց հետ սիրազեղ մարտերի հնչյուններն ու հեշտությամբ կհամոզվի իր արական կարողություններում: Պարզվեց, որ կանայք ավազակին ընդունեցին ոչ միայն առանց դիմադրության, այլ նույնիսկ հաճույքով և ուրախությամբ, այդ իսկ պատճառով նախապես պատրաստված ճառերն ու նույնիսկ թաքցված զենքն այժմ հարկավոր չեղան: Նոր տիրոջ փաղաքշանքներին արժանանալու համար մրցակցությունում նրանք պատրաստ էին ոչնչացնել ցանկացած մրցակցուհու, սպանել թաքցված դանակով, միայն թե տղամարդու հաճությանն արժանանային և միայն իրենք հաճույք զգային: Գենն ուշադրությամբ լսում էր այդ բոլոր խոսակցությունները և սպասում, թե ինչ կասի պարագլուխը: Իսկ նա, հերթական սիրային մարտից հետո հանգստանալով ու շունչ առնելով, դիմեց նրանցից յուրաքանչյուրին միևնույն հարցով.

-Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցնում արծաթդ: Ո՞ւմ տվեցիր զարդերդ:

Ավազակը բոլորին հարցրեց: Կանանցից մեկն անմիջապես պատմեց, մյուսները պնդեցին, թե իրենք ոչ մի փող էլ չունեն:

Գեն Երկրորդը, լսելով այդպիսի պատասխան, գլխով հավանություն տվեց. «Նա ճիշտն ասաց», - մտովի ասաց նա:

Սիրային տեսարաններից հետո պարագլուխը միշտ վերադառնում էր երիտասարդ կնոջ մոտ և պինդ գրկում նրան: Նա նրան հաճախակի հարցնում էր.

-Ասա՛, ամուսինդ ինչպե՞ս է իրեն դրսևորել այս գործերում, անկողնային հաճույքներում: Դե, ընդհանրապես, ինձ հետ համեմատած՝ ինչպիսի՞ն էր:

-Բանի պետք չէր: Շատ թույլ էր սիրային գործերում և, իհարկե, քեզ զիջում է, արտաքինն էլ մի բան չէ: Իսկ դու որքա՜ն սիրուն ես: Բնավորությունն էլ լավը չէր, զուրկ էր նրբավարությունից: Կասեմ անկեղծորեն, ես հիմա նոր եմ իսկական երջանկություն ձեռք բերել: Ինձ միայն մի բան է անհանգստացնում, քո ինչի՞ն է պետք թամբին նստած ապրուստ վաստակելը: Ինչո՞ւ ես քեզ վտանգում: Այսպիսի տպավորիչ տեսք ունենալով՝ դու կարող ես քո ապրուստն այլ եղանակով ու ցանկացած տեղում վաստակել:

-Ես էլ եմ այդ մասին մտածել, բայց ամենալավն այս է: Մեր աշխարհում փող աշխատելն այնքան էլ հեշտ չէ: Ահա ես ստիպված եմ կողոպտել գերիներին: Բայց իմ հաշվով ես արդեն որոշել եմ. կհավաքեմ համապատասխան քանակության փող և կզբաղվեմ մի ինչ- որ պատշաճ գործով: Մի խոսքով, ինչպես ասում են. «Սուտը դեն կնետեմ, ու կառերեսվեմ ճշմարտությանը»:

-Ասա՛, իսկ ինչքա՞ն արծաթ ես կարողացել հավաքել:

-Եթե տարբեր զարդերի, ոսկեղենի ու մարգարիտների հետ հաշվենք, ապա համարիր, թե հավաքել եմ երկու հազար ոսկու արժողության, գուցե նաև ավելի: Բայց, կարծում եմ, կկարողանամ էլ ավելին հավաքել: Այ կկուտակեմ մի հինգ հազար, անմիջապես իմ գործը կդնեմ, կդառնամ բոլորի կողմից հարգված առևտրական, իսկ դու՝ հարուստի կին:

-Ընդամենը գլուխս ես տանում, - գոռաց կինը: - Ի դեպ, ես քեզ հեռահար խորհուրդ կտամ, թե ինչպես մի ամբողջ վան (տասը հազար) աշխատես և ոչ թե դրա ողորմելի կեսը:

Գայթակղությունից ավազակի սիրտը ծակծկեց:

-Որտե՞ղ են դրանք՝ այդ փողերը, - ոգևորվեց նա:

-Ասում են, թե «վեց ականջի կողքին գաղտնիք չես պահի»: Հիմա ես քեզ ավելին չեմ ասի, քանի որ մեր շուրջը բազմաթիվ ականջներ կան: Այդ մասին կխոսենք վաղը գիշերը:

Ավազակը զիջեց՝ թեկուզ ակնհայտ չուզելով:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3518 | 0 | 0
Facebook
COMMENT.am