Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բախտ բաժանողի...

13:38, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Բախտ բաժանողի...

Ընկերներիս ասեմ, որ երազներին չեմ հավատում,

Բայց այս վերջին երազս սիրտս ու հոգիս տակնուվրա արեց.

Ուրեմն այսպես.

Երազում Նաիրա Զոհրաբյանին տեսա, ծաղկավոր չթե դիմակով եկավ նստեց կողքս, հետո թևով հրեց ու ասաց.

- Բա գիտե՞ս, տատիկի դին գտել են:

- Ո՞ւմ տատիկի:

- Չգիտե՜մ, կարևո՜րը, որ գտել են:

- Նիկոլի մատը խառը կլինի Նառա ջան, հը՞:

- Մենք էլ ենք այդպես մտածում՝ շեֆս ասաց, որ տատիկի համապատասխան ազատ տեղաշարժման իրավունքը խախտել են, Գևորգն ասաց. «Չա՜ր աչք, չա՜ր փուշ», Միքայել Մելքումյանն էլ, թե «Այդ մարդիկ գտնվում են ցավալի վիճակում։ Այս ամենը կարող է հանգեցնել ծայրահեղ սոցիալական լարվածության»

Հեռու ինչ-որ տեղից մի ձայն ասաց.

- Նառա՛, դու սուս:

Շարունակությունը մնաց անհայտ, քանի որ պատի այն կողմում հարևանս փռշտաց, արթնացա ժամը 5.15 էր:

Քթիս տակ ասացի առողջությո՜ւն, մտածեցի՝ ի՞նչ առողջություն, մարդ պետք ա Բա՜խտ ունենա, Բա՜խտ…


    

Ակամա հիշեցի տատիկիս, որի դին չի կորել, որի ազատ տեղաշարժմանը Նիկոլը չի խանգարել, ոը բազմիցս ասել է, որ բալա ջան, քամակդ բաց մի քնի, երազում գել ու հարամի ես տեսնելու:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2105 | 0 | 0
Facebook
COMMENT.am