Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Հոդվածներ

Երեք ԽՈԶուկերի հեքիաթը կամ քացա՛խ ախորժակներիդ

21:08, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Երեք ԽՈԶուկերի հեքիաթը կամ քացա՛խ ախորժակներիդ

Լինո՜ւմ են, չեն լինում, (լավ կլիներ ընդհանրապես չլինեին) երեք խոզ եղբայրներ են լինում։

Մի խոզի անունը լինում է Հա՜ֆ-Հաֆ,

մյուսինը՝ Մի՜ֆ-Միֆ,

իսկ փոքր եղբոր անունը՝ Փո՜ւֆ-Փուֆ։
     Մինչև հեղափոխությունը նրանք ուրախ խաղում էին։

Ո՛չ մի հոգս չունեին խոզերը. ուտելիքն առա՜տ էր, կյանքը ուրա՜խ, ապրուստը՝ ժողովրդի հաշվին։
     Թվում էր՝ ԿՅԱՆՔԻ ամառը երբեք չի ավարտվի։

Խոզերը չէին էլ մտածում տուն կառուցելու մասին, / ես չգիտեի որ խոզերը ընդանրապես մտածում են/ ։
     Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց, ու զգացվեց աշնան ԹԱՎՇՅԱ շո՜ւնչը։
     Փո՜ւֆ-Փուֆը՝ նկատելով թաՎՇՅԱ տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել։ Բայց ո՞վ էր նրան լսողը։ ԽՈԶԵղբայրներն այնպես էին տարված ԽԱՂՈՎ, որ չարձագանքեցին նրան։
     -Մինչև ԹԱՎԻՇ դեռ շատ ժամանակ կա, - ասում էին նրանք, - դեռ կհասցնենք ՎԱՅԵԼել։
     Փո՜ւֆ-Փուֆն ԱՌԱՋԻՆԸ որոշեց տուն կառուցել։

Ձեռք բերեց ինչ-որ ձայնագրություն-տեսաերիզներ ու գործի անցավ։

Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա, որ ԿԱՅՖԸ թողած որոշել է տուն կառուցել, ՉԷ՞ ՈՐ ձմեռը դեռ հեռու է։
     Բայց ահա եկավ առաջին անձրևը։
     Հա՜ֆ-Հաֆն ու Մի՜ֆ-Միֆն էլ խառնվեցին իրար ու սկսեցին մտածել ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊՐԾԱՑՆԵԼՈՒ մասին։ Մի՜ֆ-Միֆը որոշեց ՏԱԽՏԱԿե տուն կառուցել։ Ձեռք բերեց տախտակներ ու սկսեց իր ՏԱԽՏԱԿԵ գործը։
     Իսկ Հա՜ֆ-Հաֆը իր տունը պատրաստեց ԱՆՊՏՈՒՂ ծառի բարակ ճյուղերից։
     Դեռ նոր էին նրանք ավարտել տների կառուցումը, երբ վրա հասավ ԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԱՎՇՅԱ ձմեռը։ Ողջ տարածքը ծածկվեց ԹԱՎԻՇով։
     ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ եկավ ու կանգնեց Հա՜ֆ-Հաֆի ԱՆՊՏՈՒՂ տան առջև։
     -Ինձ ներս չե՞ս թողնի, Հա՜ֆ-Հաֆ:
     Խոզը վախից ոչինչ չպատասխանեց, միայն ավելի ամուր սեղմեց տան դուռը։
     -Լա՜վ, - ասաց ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ, - այդ դեպքում ես հիմա կփչեմ ու քո տունն օդ կբարձրանա։

Որքան թոքերում ուժ կար՝ փչեց։

Տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ, իսկ օդում մաս-մաս եղավ ու թափվեց ԳՐՈՂԻ ԾՈՑԸ։
     Հա՜ֆ-Հաֆը սարսափահար փախավ։ Նա գնաց ուղիղ միջնեկ եղբոր տուն, որը ՏԱԽՏԱԿից էր կառուցել իր տունը։ ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ եկավ ու կանգնեց Մի՜ֆ-Միֆի ՏԱԽՏԱԿԵ տան առջև։
     -Ինձ ներս չե՞ք թողնի, խոզեր։
     Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին։
     -Լա՜վ, - ասաց ԹԱՎԻՇը։- Հիմա ես կփչեմ ու քո տունն էլ օդ կբարձրանա։
     ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ օդ հավաքեց թոքերն ու փչեց տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ։
     Վախեցած խոզերը վազեցին դեպի կրտսեր եղբոր ՁԱՅՆԱԵՐԻԶՆԵՐԻՑ պատրաստված տունը;

Ես չգիտեի, որ ԹԱՎՇՅԱԳԱՅԼԵՐԸ խոզ տեսնելուց չեն վազում, այլ անշտապ գնում են նրանց հետևից:

Եվ այսպես ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ կանգնեց տան առաջ ու հարցրեց.
     - Ինձ ներս չե՞ք թողնի, խոզեր։
     - Կա՛նգ առ, քանի ողջ ես, - սպառնաց Փո՜ւֆ-Փուֆը։

- Հեռացի՜ր, հեռացի՜ր, -վախից դողաց Հա՜ֆ-Հաֆը:

- Ես համո՜վ չեմ, ինձ չուտես, - նվնվում էր Մի՜ֆ-Միֆը:
     -Լա՜վ, - բարկացավ ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ, - հիմա ես կփչեմ ու այս որջն էլ օդ կբարձրանա։ Տեսնեմ, թե այն ժամանակ ի՞նչ կասես։


    

Շա՜տ-շատ էր բարկացած ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ, այնքա՜ն, որ նույնիսկ փչել չցանկացավ ԽՈԶԵՐԻ ՎՐԱ, այլ բարձրացա՜վ-բարձրացավ ու ծխնելույզից մտավ ներս, հայտնվեց ԽՈԶԱՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ:

ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ հասկացա՜վ, որ խոզերը շա՜տ ԴԱ՛ՌՆ են՝ անպիտան ուտելու համար ու պահարանից վերցնելով քացախի շիշը լցրեց նրանց վրա, ծամե՜ց, հասկացավ, որ համը միևնույն է չի՛ փոխվում, թքեց ասֆալտի վրա ու ՀՊԱՐՏ ՀԵՌԱՑԱՎ…


    

Հ.Գ.1

Առավոտյան, արևի ԹԱՎՇՅԱ ճառագայթների ներքո մի եզդի, թաթար, մոնղոլ, թուրքմեն թե ուղղակի քոչվոր «դերասան-մտավորական» իր ցախավել մազերով փորձում էր ասֆալտից մաքրել երեք քաղաքական կիսադիակները կամ կիսաքաղաքական դիակները…


    

Հ.Գ.2

Երկնքից երեք խնձոր ընկավ ասֆալտին պառկած կիսաշունչ, մարդանման էակների մոտ, բայց նրանց ատամները փշրված էին ու խնձորներն այդպես էլ մնացին ասֆալտին, իսկ հեռվում նստած ԹԱՎՇԱԳԱՅԼԸ հանգիստ ժողովրդին էր բաժանում միլիոնավոր ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՆԵՐ:


    

ՀԵՂԻՆԱԿԻՑ

Հարգելի ԸՆԹԵՐՑՈՂ, եթե քեզ թվում է թե հեքիաթն ավարտվեց՝ սխալվում ես, Դա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ավարտվեց, իսկ հեքաթը դեռ շարունակվելու է և բնավ էլ պետք չէ վախենալ ո՛չ քաղաքական կիսադիակներից, ո՛չ էլ կիսաքաղաքական դիակներից… ԻՍԿ ԽՈԶԵՐԻ ՏԵՂԸ ՑԵ՛ԽՆ Է, ՑԵԽԱՋՈ՛ՒՐԸ, ԱՍՖԱԼՏԻՆ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1408 | 0 | 0
Facebook
COMMENT.am