Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարգելի Նիկոլ Փաշինյան Դու-ով եմ դիմում, որովհետև քո մեջ այնքան Դուք կա, որ եթե ես էլ ավելացնեմ կծանրացնեմ առանց այն էլ ծանրաբեռնված քո ԵՍԸ

17:13, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Հարգելի Նիկոլ Փաշինյան Դու-ով եմ դիմում, որովհետև քո մեջ այնքան Դուք կա, որ եթե ես էլ ավելացնեմ կծանրացնեմ առանց այն էլ ծանրաբեռնված քո ԵՍԸ
    
    
    

Չես պատկերացնի թե ո՞նց եմ հասկանում քեզ ու չես էլ պատկերացնի թե ո՞նց չէի ցանկանա լինել քո տեղը

Ես որ ամբողջ իմաստալից կյանքումս պայքարել եմ, որ ՀՀ-ում գոնե մեկ քառակուսի մետր տարածքում լինի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և հանուն դրա կորցրել թանկագին տարիներ հիմա ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ եմ թե ինչ տանջանք է պայքարել 29 հազ. քառակուսի կմ տարածքի համար ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ մարտիկի վիճակը:

Պայքար

արտաքին թշնամու դեմ,

ներքին թշնամու դեմ,

հների դեմ,

նոր ծնվող հին մտածելակերպ ունեցողների դեմ,

կաշառակերների դեմ,

ընտրակաշառք տվողների-վերցնողների դեմ,

իրենց տեղում չգտնվող վայ-նախարարների դեմ,

սունկի պես աճած մարդ-կուսակցությունների դեմ,

մաքուր անցյալ չունեցող լրատվամիջոցների դեմ,

ոչ մաքուր բերան ունեցողների դեմ,

ոչ մաքուր ձեռքեր ունեցողների դեմ,

իրենց բարեկամ ցույց տվող երկրների վարչապետերի ու նախագահների դեմ…

կորոնավիրուսի, կորոնավիրուսի հետևանքների դեմ…

օլի-գարխների դեմ

չոլի – գարխների դեմ…


    

Հարգելի Նիկոլ Փաշինյան

եթե սկսես պայքարել նաև

ԱՊՊԱ չունեցողների,

Երթևեկության կանոնները խախտողների,

հարևանի հավերը թռցնողների,

սրա նրա վրա կեղտ շպրտողների,

բանսարկուների,

բամբասողների,

աղջիկ փախցնողների, աղջիկ չփախցնողների,

առանց ձեռնոցների հաց վաճառողների….հետ,


    

ստիպված կլինեմ մտածել, որ ծնվելիս քո անունը ՊԱՅՔԱՐ-ի փոխարեն ՆԻԿՈԼ են դրել:

Հարգելի Նիկոլ Փաշինյան ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ

և անկեղծանալով ասեմ, որ

Նիկոլ Փաշինյան ավելի լավ է հնչում քան Պայքար Փաշինյան


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5634 | 0 | 0
Facebook