Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում. Հովհաննես Խաչատրյան

11:31, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «580մլն պարգևավճար պատգամավորներին`
     անցնող տարվա ընթացքում:

Պաշտոնական տվյալներին նայելով տեսնում ենք, որ 2017-2018 թվականին պատգամավորների պարգևավճարները կազմել են 33մլն դրամ իսկ 2019-2020-ին` 580մլն դրամ, այսինքն 18 անգամ ավել: Հիմա հասկացա՞ք թե ինչու դիմակ բաժանելու գումար չկա բյուջեյում: Հիմա արդեն պարզ է չէ՞ թե ինչու են պատգամավորները անտեսում վարակը, պարետի որոշումները, քանի որ այդքան ահռելի գումարներ են ստանում դրա համար էլ գալիս են ԱԺ և կյանքի գնով անցկացնում Նիկոլի արձակած հրամանները
     ընդունելով` հակասահմանադրական օրենքներ:

Բա Պողոս, փաստորեն սրանք ծառան են Նիկոլի ոչ թե ժողովրդի ու հենց Նիկոլն էլ թույլ է տվել, որ պարգևավճարի քողի տակ գռփեն ու լափեն պետական բյուջեն»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2055 | 0 | 0
Facebook