Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Երևանի 3 ամենամեծ կանաչապատ տարածքներից 2-ի վիճակն օրհասական է. Լիլիթ Հովակիմյան

22:22, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
Երևանի 3 ամենամեծ կանաչապատ տարածքներից 2-ի վիճակն օրհասական է. Լիլիթ Հովակիմյան
     Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի քաղաքապետարանի «Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագիր» փաստաթղթի 3-րդ էջում կարդում ենք. «Ամենօրյա ուշադրության կենտրոնում են լինելու մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները: Մի կողմից բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում հանրային շահի ոտնահարումը, կանաչ տարածքների ոչնչացումը՝ նպատակային ծրագրեր կիրականացվեն կանաչապատման նոր մոտեցումների կիրառման և ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:
     Նույն փաստաթղթի «Հիմնախնդիրներ» բաժնի 1-ին կետում էլ նշվում է հենց հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում հանրային շահի ոտնահարումը:
     Սակայն մենք ի՞նչ տեսանք հունիսի 26-ի երեկոյան: Երևանում հրդեհվեց իր չափսերով 2-րդը («Դենդրոպարկ» -ից հետո) համարվող կանաչապատ տարածքը հանդիսացող, Ծիծեռնակաբերդի այգին:
     Իսկ այսօր բարձրից արած ամենահասարակ լուսանկարով պարզ տեսնում ենք, որ այգու տվյալ հատվածը գրեթե ամբողջովին չորացած է եղել և փոքրիկ կրակն ու կայծն անգամ, կարող էր դառնալ նման հսկայածավալ հրդեհի առիթ ու պատճառ, որն էլ ամենայն հավանականությամբ հենց տեղի է ունեցել:
     Եթե նման դեպք լիներ «նախկինների» ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցներն իսկույն կսկսեին աղաղակել այն մասին, որ սա եղել է ԱԻՆ-ի անուշադրության և քաղաքապետարանի բացթողումների և խոտի չոր լինելու պատճառով, այնինչ այսօր միայն այդ մասին խոսակցություններ են պտտվում: Փոխարենը ոմանք պնդում են, թե պատճառն ու «մեղավորը» հրառավությունն է եղել: Ո՜չ տիկնայնք և պարոնայք, նման հդեհը այդքան մեծ և չոր տարածքում, կարող է լինել ինչից պատահի, մի փոքրից կայծից, չհանգցրած ծխախոտի մնացորդից էլ և անգամ խոտերի մեջ մնացած կիսադատարկ շշի միջով անցնող արևի ճառագայքներից: Պետք չէ մեղաբվոր փնտրել, քանի որ դա արդեն իսկ կարող էր լինել ամեն ինչից, քանի որ փաստորեն տարածքը հասել էր օրհասկան վիճակի:
     Իսկ պատճառը միգուցե և հենց այն է, որ այս օրերին մի քանի տոննա կշռող հատուկ մոդուլներով զինված ԱԻՆ բեռնատարներն անիմաստ են պտտվում Երևանով մեկ, իսկ մեր ԱԻՆ մասնագետներն էլ, իրենց մասնագիտական դիտարկումներն անելու փոխարեն` բարձրախոս են բռնում և հնչեցնում 10000 անգամ արդեն իսկ հնչաճ «կորոնավիրուսային» համաճարակի մասին հայտարարությունը:
     Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի այս ամենը չմոռացվի և մեղավորները պատժվեն:
     Նշեմ նաև, որ այս օրերին վտանգված է նաև Երևանի 3-րդ ամենամեծ «կանաչապ» տարածքը, եթե դա դեռ կարելի է այդպես անվանել: Խոսքը Նորքի այգու մասին է, որը ժամանակին կառուցվել է որպես Երևանի օդը ֆիլտրող և քամուց պաշտպանող վահան: իսկ այսօր այդ «վահանը» կիսված և կոտրատված է, մի մասը նույնպես չորանում է, մի մասում պարբերաբար շինարարական աղբ է թափվում և «հարթեցվում», իսկ մյուս մասում` խոյանում են նորանոր տներ:
     Այսինքն՝ պարզվում է, որ Երևանի 3 ամենամեծ կանաչապատ տարածքներից 2-ի վիճակն օրհասական է»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1110 | 0 | 0
Facebook
COMMENT.am