Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոլն այն աստիճան է կտրվել իրականությունից, որ չի պատկերացնում քաղաքական ապագան. Վահան Բաբայան

12:32, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Նիկոլն այն աստիճան է կտրվել իրականությունից, որ չի պատկերացնում քաղաքական ապագան. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ, ով ԱԺ ամբիոնից արդեն բացահայտ հայտարարում է, որ հաջորդ ԱԺ ընտրություններին ընտրվելու են բացառապես միայն 2018 «հեղափոխությանը» պաշտպանող ուժեր:

Այսինքն քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, ավտորիտարիզմը և դիկտատուրան նա հույս ունի ոչ ավել, ոչ պակաս պահպանել դեռ երկար տարիներ:

Անկեղծ ասած պետք է արձանագրենք, որ իրոք Նիկոլը այն աստիճան է կտրվել իրականությունից, որ չի պատկերացնում քաղաքական ապագան, որտեղ նա և իր թավշյա կրկեսը չի լինելու, օրը ցերեկով փնտրելու են ու չգտնեն մարդ ով իրեն նիկոլական է համարելու:

Դե իսկ էս ելույթները, որ չլինեն բա ինչ՞ խոսա, խոսա ոնց ՞է տնտեսություն քանդել, ոնց է՞ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել, ոնց ՞է միակողմանի արդարադատություն իրականացնում, թե ոնց է զոմբիացնում միամիտ մարդկանց»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2829 | 0 | 0
Facebook