Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես է տղամարդը մտաբերել, թե որտեղ է թողել բաճկոնը

23:58, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
Ինչպես է տղամարդը մտաբերել, թե որտեղ է թողել բաճկոնը

Մի տղամարդ չի կարողանում մտաբերել, թե որտեղ է մոռացել իր բաճկոնը:

Նա անցնում է եկեղեցու մոտով ու որոշում է ներս մտնել և այնտեղի խաղաղության պայմաններում ջանալ հիշել, թե որտեղ է թողել իր հագուստը:

Երբ նստում է եկեղեցու խորքում շարված նստարաններից մեկին, անմիջապես նկատում է, որ իր ձախ կողմում նստած տղամարդու կողքին իր բաճկոնին շատ նման մի բաճկոն կա. եթե թռցնի, ոչ ոք չի նկատի…

Քահանան ընթերցում էր «տասը պատվիրաններ» -ը, և տղամարդը որոշում է մի քանի րոպե լսել նրան: Քարոզից հետո նա մոտենում է քահանային ու ասում. «Հայր սուրբ, ես պիտի քեզ շնորհակալություն հայտնեմ: Քիչ էր մնացել, որ մեղք գործեի: Քանի որ կորցրել էի բաճկոնս, որոշել էի գողանալ ա՛յ այնտեղ նստած մարդու բաճկոնը: Հենց այդ պահին լսեցի տասը պատվիրանները, որ դուք ընթերցեցիք»:

Քահանան ասում է. «Հուսամ, դու երբեք գողություն չես անի»:

Տղամարդը պատասխանում է. «Ո՛չ, ո՛չ, ինձ ճիշտ չհասկացաք…երբ դուք ասացիք. «Մի՛ շնանա», հենց այդ պահին հիշեցի, թե որտեղ եմ մոռացել բաճկոնս»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5161 | 0 | 0
Facebook