Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քահանան և հարբեցողը Պետրոս առաքյալի առջև

23:45, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
Քահանան և հարբեցողը Պետրոս առաքյալի առջև

Մի քահանա և ավտոբուսի մի հարբեցող վարորդ մահանալուց հետո հայտնվում են դրախտում, և նրանց ընդունում է ինքը՝ սուրբ Պետրոսը:

Հիսուսի թիվ 1 առաքյալն ուշադիր զննում է այս երկու հանգուցյալներին, մի քանի վայրկյան մտորում է, ապա ավտոբուսի վարորդին ասում է.

-Մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ, հավատարի՛մ ծառա:

Հետո դառնում է քահանային ու ասում.

-Ցավո՛ւմ եմ, բայց դու հիմա չես կարող ներս մտնել: Պիտի որոշ ժամանակ քավարանում բնակվես:

Քահանան սրտնեղած հարցնում է.

--Բայց ինչո՞ւ: Ես ամբողջ կյանքս քեզ են ծառայեցրել, մինչդեռ ավտոբուսի այս վարորդը ղեկին միշտ հարբած է եղել ու խախտել է երթևեկության կանոնները:

Սուրբ Պետրոսը նրան պատասխանում է.

-Իրավացի ես, բայց երբ դու քարոզում էիր, ամբողջ հավատացյալ հոտը քնում էր, մինչդեռ երբ այս վարորդը վարում էր ավտոբուսը, բոլոր ուղևորներն սկսում էին աղոթել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3626 | 0 | 0
Facebook