Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ՉԿՈՏՐՎԵՍ․ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, , ,

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:02, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ՉԿՈՏՐՎԵՍ․ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, , ,


    
    
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ՉԿՈՏՐՎԵՍ․ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, , ,
     Վանեցյան էս ինչ պադոշ երես ունեք, մի քիչ արժանապատվություն, ինքնասիրություն ունեցեք․ մեր ժողովրդին հիմարի տե՞ղ եք դրել, թե՞ գիտեք ամնեզիայով է տառապում․․․
     Ասեմ, որ եղկելի է մարդու լպրծուն ձեր տեսակը, երբ դեմքիդ կեղծ ժպտիտ է, բայց թիկունքին դավեր էք նյութում․պատրաստ եք ամեն վայրկյան դաշույնով հարվածել․․․
     Իսկ դուք Գագիկ Ծառուկյան, ինձ թվում էր ունեք քաղաքական հոտառություն մարդկանց ճանաչելու, գնահատելու, թացը չորից զատելու, բայց սխալվեցի․․․ արձագանքելով և միավորվելով Վանեցյանին, որը լկտիաբար պահանջում է վարչապետի հրաժարականը, նրա ո՞ր առավելությունն հաշվի առաք․ այն, որ կարողացավ վարչապետի, և ժողովրդի թիկունքի՞ն խփել, ռեժիմի թալանա՞ծը պարտակել, թե՞ մտավոր անսահման կարողությունը․ նրա մեջ որտեղ տեսաք հայրենիքին ու ժողովրդին նվիրյալի․ բա չեք մտածում, որ նա ձեզ օգտագործում է Նիկոլին տապալելու համար, ու եթե մարդու մեջ կա դավաճանելու հատկություն, մի օր էլ նույն հաջողությամբ ձեզ կդավաճանի․․․ բոլոր դեպքերում այնպես չէ, որ չենք կռահում, որ դուք էլ ձեր հաշիվներն ունեք վարչապետից ազատվելու․ վաղուց էի նկատել Գևորգ Պետրոսյանի, Նաիրա Զորհաբյանի․․․բռնած չափից ավելի ագրեսիվ դիրքը խորհրդարանում․․․
     Այսօր վարչապետի աթոռի համար կռիվ տվող Վանեցյանը մտել է հայրենասերի կերպարի մեջ և հայրենասիրություն է խաղում․ ինչպես ասում են լկտիությունն էլ իր սահմաններն ունի․․․ախր այ դավաճան, այ Սերժի լրտես․ դուք ու՜ր, հայրենասիրությունն ու՜ր․ ինչ է, դուք հայրենի՞ք էլ ունեք, որ «հայրենիք» կուսակցություն եք բացում․ կարևորը անունը չէ, կարևորը բովանդակությունն է և այն անձը, թե ինչքանով է նվիրված հայրենիքին, ինչքան մտավոր կարողություններ ունի և ինչքանո՞վ է կրում հայրենիքն իր մեջ, բայց ԱԱԾ-ի տնօրենի 1, 5 տարվա ձեր պաշտոնավարումն ապացուցեց, որ դուք ոչ միայն վարչապետի թիկունքին հարվածեցիք, այլ՝ հենց ժողորդի և ավելի շատ օտարերկրյա գործակալ եք, ծառայում եք ռուսական ԿԳԲ-ին և Կադիրովին և ոչ միայն դուք, այլ՝ բոլոր ազգի մերժված մյուս տականքները․ դուք հայրենիք չունե՛ք (չվիրավորվեք ձեզ ազգի տականք անվանելուս համար, քանզի Մեծն Նժդեհն է այդպես բնութագրել ձեզ նման ազգի թերմացքներին, այսինքն՝ իրերն իրենց անունով եմ կոչում) Երևի դեռ լավ չեք գիտակցում, որ ժողովուդը ձեզանից կուշտ է, վաղուց է մերժել ձեզ և թքած ունի ձեր վրա․բա ձեզ նման ծախվածի խոսքերին ականջալու՞ր կլինի, ձեզ հայրենի՞ք կվստահի․․․ հիմա, որ հայրենասերի կերպարի մեջ մտած, տերերիդ առաջնորդը դարձած ԲՀԿ, ԼՀԿ- ներին ձեր շուրրջն եք հավաքում, դա մեզ նորություն չէր, քանզի նրանց չափից ավել ընդդիմադիր, ագրեսիվ կեցվածքը խորհրդարանում վաղուց էր հուշում, թե ինչ ներքաղաքական խմորումներ են գնում և ու՞մ ազդեցության տակ են․․․ Վանեցյան օգտագործելով Միշիկներին ու ռեժիմի ԶԼՄ-ները, Նիկոլի հասցեին հազար ու մի հերյուրանքներ, մեղադրանքներ մոգոնելով, անգամ այս համաճարակն օգտագործելով և ժողովրդին տրամադրելով Նիկոլի դեմ․ գիտեք դրանով ձեզ վստահողներ, հավատացողնե՞ր կհավաքագրեք․ չարաչար սխալվում եք․ ի՞նչ բարոյական իրավունքով եք մոլորեցնում ժողովրդին, ո՞վ չգիտի, որ հավատարմորեն ծառայում եք Սերժի ռեժիմին և այսօրվա ձեր ջանքերը կրկին Սերժին իշխանության բերելն է․․․ բայց չգիտե՞ք, որ հնի վերադարձն անհանրին է, ինչքան էլ հայրենասերի կերպարի մեջ մտած հայրենասիրություն խաղաք, ձեր անունն որպես ազգի դավաճանի հավերժ գրվեց պատմության աղբանոցում, ավելորդ ջանքեր մի թափեք, թեկուզ կարողացաք ձեր այս ստոր քայլին ներքաշել նաև Ծառուկյանին, բայց վստահեցնում եմ․ ժողովուրդն իրեն թալանողներին այլևս շանս չի տա կրկին իրեն թալանեն․ ո՞վ չգիտի, որ այսօրվա ձեր պայքարը դարձյալ թալանի և աթոռի համար է, դուք սովոր չեք քրտինքով, ազնիվ կյանքով ապրելու․ ձեր երեխաները միշտ էլ հարամ հաց են կերել․ աղքատ երեխայի բերանից թռցրած անգամ ցամաք չոր հացը․ հիմա ձգտում եք գաք, որ վերջին կրճոննե՞րն էլ լափեք, դուք կշտացողը չե՜ք․ ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ բան․․․պարզ է․դուք ռեժիմի ծառաներդ չեք համակերպվում ձեր պարտության հետ և աշխատում եք վրեժ լուծել Նիկոլից․ և պատահականություն չէր Սերժի «քարը քարին չենք թողնելու» արտահայտությունը․ հենց այդ ժամանակ ես գրեցի․ «Սերժն ընդհատակում ավելի վտանգավոր է» ․․․ և ընդհատակում հանկարծ ձեզ մոտ միտք ճառագեց, որ գտել եք այն բանալին, որը ձեզ կրկին կբերի իշխանության և նորովի կներկայանաք ժողովրդին, որպես հայրենիքի փրկիչներ․ ախր դուք ու՜ր, հայրենիք հասկացողույթունն ու՜ր․․․և առիթը ստեղծվեց․ հիմա կորոնավիրուսի տարածումն օգտագործում եք ժողովրդին մոլորեցնելու և հայրենասերի կերպարի մեջ մտած ձեր չեղած հայրենասիրությունն եք ի ցույց դնում, իբր Նիկոլից ավելի հայրենասե՞ր եք, Նիկոլից ավել մտահո՞գ եք մահացությունների համար ու գիտեք ժողովուրդն էլ այդքան միամիտ է, որ ձեզ պետք է հավատա՞․․․
     ՄԻ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ․ էս չլինի՞թե հայրենասիրությունից էիք երկիրը թալանում, աջ ու ձախ վարում ու ցանում և ձեր դեմ խաղ չկար․ լավ եք արել որ ոտքի եք կանգնել, բայց մոռացել եք, որ մեր ժողովուրդն առաջվանը չէ՜, ինչքան մտնեք դերի մեջ կապիկություն անենք, միլոններ շաղ տաք աջ ու ձախ, ձայներ առնեք, բայց ժողովրդի գիտակից մասսան, որն անկաշառ է և իրոք հայրենիքի վաղվա օրով մտահոգ, ձեզ դաբախանայից գիտի և նողկում է ձեզանից և եթե այսօր Նիկոլը զգա, որ ձեզանից Նոր Հայաստանին իրական վտանգ է սպառնում, նրա մի կոչով Ազատության հրապարակը կհեղեղվի նույն հեղափոխական բազմությամբ․․․ և դուք լավ գիտեք, թե ինչ կկատարվի, երբ ամբոխներին հասցնում եք խելագարության․․․ զգուշացեք հեղափոխության վերջին ակորդից, որը բոլոր ռևանշիստներիդ հողին կհավասարեցնի, ձեզ կարտաքսի մեր երկրից, և մեր սուրբ հողը կմաքրի ձեզանից․․․
     Փաշինյան ջան, այ ցավդ տանեմ, կյանքիդ մատաղ․ էս ի՞նչ եք անում․այս ձեր հանդուրժողականությունն ու՞ր է տանում մեր երկիրը․ Հեղափոխությունից հետո երկիրը թալանողները վանեցյանի օգնությամբ մնացին անպատիժ, այսօր ելել ձեր, ու ժողովրդի աչքն ու երեսն են քրքրում․․․Ոչ միայն ես․ բոլորս ենք զգում, որ այս ամենը ձեր բարության, համբերատարության, հանդուրժողականության արդյունքն է․․․ լավ, ասենք թե դուք ունեք երկաթյա կամք ու համբերություն, բայց ժողովուրդը չունի և եթե այսպես գնա ռևանշիստները տապալելու են Նոր Հայաստանը․ չե՞ք տեսնում ինչքան են լկտիացել․․․ միթե՞ ձեր հանդուրժողականությունը չէ, որ այսօր Սերժի լրտես, դավաճան Վանեցյանն ազատության մեջ է․ ներմուծված լինելով ռեժիմի կողմից նա չէ՞ր որ արժեզրկեց Հեղափոխության արժեքները, անպատիժ թողնելով Սերժին ու մաֆիային, իսկ ում էլ բռնեց, փողը վերցրեց ու երկրից աննկատ հանեց, նա չէ՞ր, որ ծախված լրատվամիջոցներով տարածում էր, թե հեղափոխություն չի եղել, եղել է պայմանավորվածություն Սերժի հետ և որպես փաստ էր ներկայացնում, որ Սերժին չեք փակում, այնինչ հենց ինքը որպես ԱԱԾ-ի պետ պարտավոր էր հետաքննություն անցկացնել․ ու՞ր են կորել միլիարդավոր վարկերը, կամ այսօր, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ Ապրիլյան պատերազմի հետ կապված հետաքննություն է գնում, դա պետք է հենց Վանեցյանն աներ և բացահայտեր, թե բյուջեից բանակին հատկացված միլիոններն ո՞վ էր լափել, ու մեր զինվորին թողել 80-ականների զենքի հույսին․․․կամ, բանակին չզինելը միթե՞ Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություն չի եղել պատերազմով հողերը հանձնելու․․․ Սերժը լավ գիտեր, և Ալիևը չէր էլ թաքցնում պատերազմով Արցախը վերցնելու, բա ինչու՞ էր միլիարդների գերժամանակակից զենք գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից․ բա Սերժը չէ՞ր մտածում, որ այդ զենքը մի օր կրակելու էր և 2016-ի ապրիլի 2-ին կրակեց․ հրաշքով պահվեցին մեր սահմանները․ արդյունքում՝ 120 զոհ, և 800 հեկտար «անպետք» հողերի կորուստի գնով․․․
     Փաստորեն Վանեցյանն այնքան պրոֆեսիոնալ գործեց, այնքան էիք վստահել Վանեցյանին, որ չնկատեցիք, թե ինչպես կարողացավ ձեր ուշադրությունը շեղել ռեժիմի միլիարդների թալանից, մանր-մունր կոռուպցիոներների էր բռնում, փող էր մուտքագրում բյուջե ձևացնելով, որ անմնացորդ նվիրված է ձեզ, բայց խոշոր ձկներից փողը վերցնում էր և երկրից աննկատ հանում․․․և որպեսզի չբացահայտվի, որ այդ թալանչիների կռիշան հենց ինքն է, կարողացավ գործ սարքել Դավիթ Սանասարյանի վրա, ասես դիպլոմատով կաշառք էր բռնել ձեռքին․․․ Չշարունակեմ, քանզի շատ եմ վերլուծել, թե Դավիթն ինչպես դարձավ քավության նոխազ․․․
     Վանեցյանին թողնելով անպատիժ,
     այսօր այնքան է լկտիացել, որ այս անհայրենիք թյուրիմացությունը «Հայրենիք» կուսակցություն է բացել, գրասենյակներ է հիմնում․ հայրենասերի դիմակ հագած ձեզ է քննադատում, մեղադրանքներ հնչեցնում և ձեր հրաժարականն է հրապարակավ պահանջում և նրան են ձայնակցում ազգի մյուս տականքները․․իր նպատակին հասնելու համար ռեժիմին ծախված լրատվամիջոցներին է առել, ներկայանում է որպես ազգի փրկիչ, ժողովրդին տրամադրելով ձեր դեմ․․․ես չեմ հասկանում ո՞վ է նման դավաճանին կուսակցություն բացելու թույլտվություն տվել, կամ ո՞ ր քաղաքապետն ու մարզպետն են, որ գրասենյակ են տրամադրում իրենց տարածքում․․․ այս ի՞նչ ամենաթողություն է, ժողովրդի թիկունքին խփողին նման արտոնություններով օժտել, ձեր և ժողովրդի վրայով է քայլում Վանեցյանը իր թիկունքին ունենալով ռեժիմի, մաֆիայի աջակցությունը․․․ Փաշինյան ջան բա մեր կռիվը, մեր պայքարը, հեղափոխությունն ինչի՞ համար էր․․․այս անպատժելիությունը խոր հիասթափություն է առաջացնում, բայց ժողովուրդը ձեզ շատ է սիրում, վստահում, համբերում, սակայն ինչպես տեսնում ենք, ժամանակը նրանց օգտին է աշխատում, քանզի կուլակաթափում չեղավ, թալանված միլիարդները հանել են ասպարեզ վրեժ են լուծում ձեզանից էլ, ժողովրդից էլ և ամեն ստոր քայլի դիմում են ձեզ տապալելու համար․ անգամ հաջողեցին վիրուսակրի միջոցով ձեզ ջուր մատուցել, որ վարակեն ձեզ և ընտանիքիդ․ նույն հաջողությամբ կարող էին թույն լցնել․․․ Աստված ոչ աներ․ քիչ վստահեք․ քիչ․․․Փաշինյան ջան ձեզ ներքին նամակ էի ուղարկել․ արդեն 5 ամիս է, ցավոք չեք բացել, չեք կարդացել․ ստիպված եմ այստեղ բարձրաձայնել, կարդացեք խնդրում եմ․ միայն ասեմ, որ ձեր անվտանգությունը վտանգված է․․․ձեր կողքին Դավիթի նման հավատարիմ զինակից էր հարկավոր, որ հեղափոխության արժեքները գնահատեր և ձեռք-ձեռքի տված մաքրեիք քաղաքական դաշտը աթոռակռիվ տվողներից, ազգի տականքներից․․․ հապաղել պետք չէ Փաշինյան ջան․ բորենիները վրա են տվել, լկտիացել են, ծախվածները շատացել, պետք է կտրուկ քայլեր անեք, շնորհակալ ենք, որ հաջողեցիք թավիշով ռեժիմը տապալել, բայց թավիշից առիթավորվեցին, չհամակերպվեցին իրենց պարտության հետ․․․ թռան ձեր և ժողովրդի երեսին, ուստի՝ այսօրվա ստեղծված լարված իրավիճակից հետևություն արեք․ փոխեք ձեր ռազմավարությունը, այլապես այսպես երկար չի կարող շարունակվել․․․
     բանն հասել է այնտեղ, որ ոչ միայն Վանեցյանը, այլ տեղից ելնող ամեն մի թափթթփուկ ձեր հրաժարականն է պահանջում․ իրականում ժողովրդի համբերությունը հատել է, ձեզ անմնացորդ վստահողներս սոցցանցերում ամբողջ օրը պայքարի մեջ ենք ծախված ԶԼՄ-ների, ազգի տականքների դեմ, բայց մինչև ե՞րբ․ Այսօր ձեր ձեռքում է և մուրճը, և զնդանը․ այնպես չէ, որ մեր ազգի մեջ չկան հայրենիքին անմնացորդ նվիրյալներ, ազնիվ, պրոֆեսիոնալներ․․․փոխեք ձեր կադրային քաղաքականությունը․ մի կենտրոնացեք միայն «Իմ քայլականների» վրա․ շանս տվեք արտախորհրդական ուժերից հավաքագրել ազգի իրական սերուցքին, նվիրյալներին, որ նրանք թիկունք լինեն ձեզ, իրենց փորձը, գիտելիքները ծայեցնեն մեր երկրին ու ժողովրդին․․․
     Փաշինյան ջան այս տականքները փորձում են ժողովրդին շեղել իրենց ցանկալի ուղղությամբ, միայն դուք ձեր ԴՈՒԽՈՎ կարող եք կանխել ձեզ և Նոր Հայաստանը տապալելու նրանց նենգ մտադրությունները․ և Դուք կարող եք, ձեզ պաշտող ժողովուրդը միշտ պատրաստ է Վասն հայրենյաց վերջին անգամ դուրս գալ փողոց ցույց տալու ազգի մերժվածներին, որ մենք միշտ ձեր կողքին ամուր կանգնած ենք․ որ դուք մենակ չեք, մենակ չեք․․․
     Ի ԳՈՐԾ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5347 | 0 | 0
Facebook