Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Սեքսադուլը կարող է խնդիրներ լուծել

09:15, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Սեքսադուլը կարող է խնդիրներ լուծել

Հին հույն երգիծաբան Արիստոֆանեսի «Լիսիստրատե» (հատուկ անվան վերածված «լիսիստրատե» եզրույթը նշանակում է «բանակն արձակող») կատակերգությունը գրեթե 2, 5 հազարամյակ անց ծնունդ է տվել «սեքսադուլ» հորջորջված ֆեմինիստական քաղաքական շարժման, որը որոշակի հաջողությամբ գործադրվել է Սուդանում, Լիբերիայում, Կոլումբիայում, Քենիայում և նույնիսկ Դոնալդ Թրամփի ընտրության դեմ:


    

2003 թվականին «Լիբերիայի կանայք հանուն խաղաղության» զանգվածային ակցիայի շրջանակում բողոքի գործողություններ են իրականացվել, որոնց շնորհիվ դադարեցվել է քաղաքացիական պատերազմը երկրում: Այդ գործողությունների կարևոր բաղադրիչն է եղել «սեքսադուլ» -ը:

1906 թվականին Կոլումբիայում հանցագործ խմբավորումների անդամների կանայք «խաչաձև ագուցված ոտների ցույցեր» են իրականացրել, որպեսզի դադարեցնեն բանդիտական խմբերի միջև արյունալի հաշվեհարդարները: Այդ ցույցերի շնորհիվ 2010 թվականին Կոլումբիայի Պերեյրա քաղաքում սպանությունների թիվը կրճատվել է 26.5 տոկոսով:

2009 թվականին Քենիայի կանանց կազմակերպությունները երկրի կանանց կոչ են արել տղամարդկանց հետ սեռական հարաբերություն չունենալ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահի և վարչապետի միջև հաշտություն չի կայացել: Նրանք նույնիսկ պատրաստ են եղել վճարել մարմնավաճառներին, որպեսզի նրանք էլ միանան այդ յուրօրինակ «գործադուլին»:

Արդ, կրկնեմ. թվարկածս ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները ոգեշնչվել են Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգության հերոսուհու արարքով: Այս ստեղծագործությունը բեմադրվել է մ.թ.ա. 411 թվականին, Աթենքում: «Լիսիստարտե» -ն երգիծական պատմություն է մի կնոջ արտասովոր առաքելության մասին: Այդ կինը շատ արտառոց եղանակով ցանկանում է դադարեցնել Հունաստանի քաղաք-պետությունների միջև ընթացող բազմամյա պատերազմը (Պելոպոնեսյան պատերազմ) . նա բոլոր կանանց կոչ է անում տղամարդկանց զրկել սեռական հարաբերության հաճույքից այնքնա ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են միմյանց դեմ պատերազմել: Նա Հունաստանի բոլոր բնակավայրերից Աթենքի Ակրոպոլիսի դիմացի հրապարակում հավաքում է կանանց ու հետևյալն են առաջարկում. «Մինչև տղամարդիկ չհաշտվեն, նրանց հետ չքնել, նրանց չտրվել, նրանց չհպվել»: Երկարատև վեճերից հետո հավաքված բոլոր կանայք համաձայնում են Լիսիստրատեի առաջարկին: Նրանք փակվում են Ակրոպոլիսում ու ներս չեն թողնում ոչ մեկին:

Երկրի քաղաքացիական ամբողջ բնակչությունը երկու ճամբարի՝ կանանց և ծերերի (բոլոր երիտասարդ տղամարդիկ պատերազմելու էին գնացել) ճամբարների է բաժանվում: Ծերերն սկսում են կանաց հայհոյել, բայց կանայք անդրդվելի են մնում: Որոշակի ժամանակ անց, սակայն, կանանցից ոմանք, տարատեսակ պատճառաբանություններ հորինելով, փորձում են փախչել Ակրոպոլիսից, բայց Լիսիստրատեն ոչ մեկին թույլ չի տալիս Ակրոպոլիսից դուրս գալ:

Ի վերջո, տղամարդիկ որոշում են հաշտվել: Հանդիպում են քաղաք-պետությունների դեսպաններն, ու բանակցություններն սկսվում են: Բանակցությունների ժամանակ ներս է մտնում Լիսիստրատեն: Տղամարդիկ հիանում են նրա խելքով: Նրանք բոլորն էլ կարոտել էին իրենց կանանց և արագ հաշտություն են կնքում: Երջանիկ տղամարդիկ վերցնում են իրենց կանանց ու տուն են գնում:

Արիստոֆանեսը ցանկացել է ցույց տալ, թե որքան կարևոր դեր կարող է խաղալ կինը, եթե նպատակ դնի, այն հասարակությունում, որտեղ իշխողը տղամարդն է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2972 | 0 | 0
Facebook
COMMENT.am