Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:58, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ

Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ


    

Նիդերլանդական թերթերի բացահայտումները


     Դեռ սույն թվականի փետրվարի 26-ի «Նիդերլանդական օրագրի»` «Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը» ընդարձակ հոդվածում, պատմել էինք տխրահռչակ Աշկինի մասին: Սույն հոդվածի «Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ» ենթավերնագրի ներքո, խոսել էինք Նիդերլանդական մամուլում հայտնված Աշկինի կասկածելի գործարքների մասին` որոնցից մեկը 2018-ի Հաագայի ավագանու ընտրություններում նրա, ու տեղական թուրքամետ կուսակցություներից մեկի ունեցած կոռուպցիոն գործարքների մասին էր: Կեղծիքների արարման փուչիկը պայթեց 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ Նիդերլանդների քրեական հետախուզության ազգային վարչությունը Ռիչարդ դե Մոսի կուսակցության գրասենյակում իրականացրեց խուզարկություն՝ կապված գիշերային զվարճավայրերի թույլտվությունների տրամադրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննություններին: Դե Մոսը, իր կուսակից անդամ Ռաշիդ Գերնաուի հետ միասին, ժամանակավորապես հեռացավ ավագանու
     անդամությունից: Ի Վերջո այդ հարցը հանգեցրեց նրան, որ քաղաքապետարանում մեկ այլ կուսակցության հետ ունեցած դաշինքը` առ ոչինչ եղավ և 2019-ի հոկտեմբերի 2-ին քաղաքային խորհուրդը նաև անվստահություն քվեարկեց անցած պաշտոնաթող ավագանիներին: Հոկտեմբերի 16-ին, Դե Մոսը պաշտոնապես հրաժարական տվեց` որպես ավագանու անդամ: Այս ուղղությամբ տեղական մամուլը շարունակում է կոռուպցիոն նորանոր բացահայտումներ անել, որն առնչվում է մեզ արդեն ծանոթ Աշկինին:
    
     Վկայակոչելով omroepwest.nl/nieuws կայքը, գրել էինք, որ Քաղաքապետարանը` Ռաշիդ Գերնաուի (Rachid Guernaoui, 1972, Հաագայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ) ակտիվ միջամտությամբ վերջին անգամ Աշկինի կազմակերպությանը 9000 Եվրո է սուբսիդավորել` Նովրուզի տոնը թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը: Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում: Աշկինի կազմակերպություն նման դրամաշնորհների է արժանանում սկսած 2012 թվականից: Այս անգամ, դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:
    
     Գրել էինք, որ` Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի գլխավերևում: Հիրավի այս
     կանխատեսումները կարծես արդրանում են:
    
     Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը` ով Աշկինին հայատյացության համար դատի տված հասարակական գործիչներից մեկն է, տեղեկացնում է, որ հոլանդական մամուլը շարունակում է բացահայտել 2018 թ. Հաագայի ավագանու խայտառակ ընտրություններում տեղի ունեցած սկանդալը: Մասնավորապես նիդերլանդներում 200 հազ տպաքանակ ունեցող NRC.nl (մեծությամբ` 4-րդը) լիբերալ թերթի կայքը երեկ այս թեմայով 2 հոդված է հրապարակել, որոնցից մեկը վերնագրված է` «Հաագայի Դե Մոս կուսակցությունը առնչվում է քվեարկության խարդախության հետ, » իսկ մյուսը` «Դե Մոս» խումբը կապված է քվեարկության խարդախության հետ. «150 եվրո քսան քվեարկության համար» վերնագրերը: Այսպիսով NRC-ը ավելի հեռուն է գնում: Թերթը ոչ միայն բացահայտում է քաղաքապետարանում կատարած ապօրինությունները, այլ հենց բերված փաստերով խիստ կասկածի տակ է դնում 2018թ. տեղական ընտրություններում կուսակցության հաղթանակի բուն փաստը: Ըստ NRC- ի հետազոտությունների` ակնհայտ է, որ մեծ թվով ձայներ հավաքվել են լիազորված անձերի միջոցով` հատուկ «իրենց» թեկնածուների օգտին: Ըստ NRC-կազմած գծապատկերի վստահված ձայների ծայրահեղ բարձր տոկոսը տրվել է De Vaillant թատրոնում, որտեղ աշխատել է Աթիլա Աքիոլը (սննդի կազմակերպիչ, ազգությամբ թուրք, նույն թատրոնի մենեջեր Էրդինքի եղբայրը):
    
     Հաագայի թուրքական համայնքը խիստ ներկայացված է Հաագայի այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Շիլդերսվիխը և Տրանսվալը: Այս շրջանի սրտում ՝ Հոբբեմաստրաթում, գտնվում է թատրոն Դե Վիլանտը, որտեղ 2018-ին ստեղծվել էր ընտրատեղամաս: Այստեղ Դե Մոս խումբը ստացավ բոլոր քվերակությունների գրեթե մեկ քառորդը (23, 8 տոկոս): Հենց Ատիլա Աքիյոլը ավագանու բոլոր 506 թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացողն է:
    
     Բոլոր վավեր ձայների մեկ երրորդը (32.9 տոկոս) քվեարկվել է ոչ թե ընտրողի, այլ վստահված անձի կողմից: Համեմատության համար Հոլանդիայի 8, 699 ընտրատեղամասերից ոչ մեկում այդքան բարձր տոկոս ու քվեարկողների մեծամասնություն չեն եղել: Ըստ NRC չհրապարակվող աղբյուրի ՝ Հաագայի թուրքական համայնքի շատ մարդիկ նախօրոք գիտեին այդ մասին: Լուրերն արդեն շրջանառվում էին ընտրություններից մեկ շաբաթ առաջ, գրում է աղբյուրը: Քրեական հետախուզության ազգային վարչությունն արդեն մեկուկես տարի հետաքննում է թուրք-հոլանդական սննդի ձեռնարկատերեր Աթիլայի և Էրդինչ Աքիոլի կողմից այդ ժամանակվա ավագանիներ Ռիչարդ դե Մոսի և Ռաշիդ Գերնաուի հնարավոր կոռուպցիոն կապերը: Օպերային թատրոնի Աշկինին վարձակալության մասին արդեն պատմել ենք:
    
     Աքիոլ եղբայրների հեռախոսները գաղտնալսվել են ամիսներ շարունակ: Խոսակցություններից մեկում ՝ 2018-ի նոյեմբերի 22-ին, Էրդինչ Աքիոլը զրուցում է Հաագայում Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի հետ: Այդ հեռախոսազրույցում Աքիոլն ասում է, որ 2018-ի ավագանու ընտրություններում «Գրուպ դե Մոս» -ի օգտին ձայների դիմաց «ֆինանսական փոխհատուցում» կվճարվի «կուսակցություններին»:
    
     Աքիոլը նաև ասում է, որ Աշկինը կպարգևատրվի շատ ձայներ հավաքագրելու համար: Աշկինին ասվում է, որ Աքիոլները քաղաքապետարանից կկազմակերպեն դրամաշնորհների տրամադրում` իր ասոցիացիայի համար, քաղաքային խորհրդի անդամ Ռաշիդ Գերնաուի միջոցով: Նա դարձել էր ավագանի Groep de Mos-ի միջոցով 2018-ի մարտին, ինչպես հենց ինքը` Ռիչարդ դե Մոսը: «Ռաշիդն ու Ռիչարդը մեր ձեռքում են», - ասել է Էրդինչ Աքիոլը Աշկինի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:
    
     Էրդինչ Աքիոլի եղբայր Աթիլան ավագանու ընտրություններում Դե Մոսի թեկնածուների ցուցակում 35-րդն էր: Չորրորդ տեղում Էրդինչի կինը ՝ Նինո Դավիթուլիանին էր (վրացուհի): Դավիթուլիանին կոռուպցիայի քննության մեջ որպես կասկածյալ է ներգրաված: Անցյալ տարվա հոկտեմբերին Արդարադատությունը խուզարկություն էր կատարել Աքիոլների, Դե Մոսի և Գերնաուի բնակարաններում, ինչպես նաև երկու ավագանիների քաղաքապետարանի գրասենյակներում:
    
     Առայժմ իրենց հասցեին հնչեցված NRC- ի մեղադրական բոլոր փաստարկները, մասնավորապես, որ 2018 թ.-ին Հաագայում կայացած ավագանու ընտրություններում գնվել են ընտրողների (ազգությամբ` թուրք, ադրբեջանցի, մարոկացի ու այլ) ձայները` Ռիչարդ դե Մոսի կուսակցությունը հերքում է: Դատախազությունը դեռևս չի մեկնաբանում քվեարկության կեղծիքների վերաբերյալ տեղեկությունները: Ուրբաթ օրը (5.06.2020) «Դե Մոս» կուսակցության խմբից NRC-ին պատասխանել են. «Երբևէ ոչ մի ձայն չի գնվել կամ հավաքագրվել Ռիչարդ դե Մոսի կուսակցության կողմից»:
     Բայց դա ասելով չէ, կան փաստեր, ձայնալսումներ: Դատախազության համար թերևս դժվարություններ չկան այս փաստերը ապացուցելու:
    
     Hay Azian
     Nid.oragir, 5.06.2020
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2025 | 0 | 0
Facebook