Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ կինոն

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
14:55, երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
Հայ կինոն
     Հայ կինո արտադրության ոլորտի իմ շատ հարգելի ֆբ ընկերոջը հարցնում եմ՝ կարո՞ղ ես վերջին 20-30, այսինքն՝ հետսովետական անկախության տարիներում նկարահանված մի գեղարվեստական ֆիլմ նշել, որը հարյուր, թեկուզ հիսուն տարի անց, ունենա այնքան հանդիսատես, դիտվի այնպիսի սիրով, հետաքրքրությամբ, ապրումներով, հասարակության մեջ առանձին մտքեր, նախադասություններ դառնան այնպիսի թևավոր խոսքեր, ինչպես, ասենք օրինակ՝ ԻՆՉՈՒ՞ Է ԱԶՄԿՈՒՄ ԳԵՏԸ կամ ՈՍԿԵ ՑԼԻԿԸ, կամ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ, դե, անցյալի նման ֆիլմերի ցուցակն ինքներդ էլ կարող եք շարունակել: Մի խոսքով՝ անկախության այս երեսուն տարում մի հիշվող, սիրված, մնայուն ֆիլմ նկարահանվե՞լ է:
     Մտածեց, մտածեց, թե՝ չէ, նման ֆիլմ չի նկարահանվել:
     Հ.Գ. Պատճառները, թե ինչու՞ գոնե մեկը չի նկարահանվել, ես գիտեմ: Հետաքրքիր է, դու՞ք ինչ կասեք, մշակույթի համապատասխան ոլորտի, հայ կինո արտադրության պատասխանատուներ, ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողով, Արայիկ Խզմալյան, պետական ամենաարտոնյալ կինեմատոգրաֆիստ Հարություն Խաչատրյան և Արմեն Ամիրյանի կադր Շուշանիկ Միրզախանյան, չէ՞որ այս ուղղությամբ մեծ գումարներ են դուրս գրվել ու ծախսվել պետական բյուջեից: Չէ որ դուք տարիներ շարունակ աշխատավարձ եք ստացել ձեր չարածի համար, հիմա էլ ակնկալում եք ավելի մեծ աշխատավարձ:
    
     Մելանյա Պետրոսյանցի Ֆեյսբուքյան էջից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8146 | 0 | 0
Facebook