Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Մաքսայինի հերթական ֆանտաստիկ հնարքը

18:15, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
Մաքսայինի հերթական ֆանտաստիկ հնարքը
     Կորոնավիրուսը խառնաշթոփ մտցրեց գրեթե բոլոր ոլորտներում, բայց որոշ ժամանակ անց գրեթե ամեն բան կարգավորվեց: Վիրուսի տարածման սկզբնական շրջանում՝ փետրվար, մարտ ամիսներին մեր Մաքսային ծառայությունն ու Հայ փոստը շատ օպերատիվ էին աշխատում: Բոլոր փաթեթները մարդիկ ստանում էին ճիշտ ժամանակին:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Չինաստանից կամ վիրուսի այլ օջախներից ուղարկվող փաթեթները չեն կարող դառնալ վարակի աղբյուր: Վիրուսի բացիլը պահպանվում է 60 ժամ, իսկ այդ փաթեթները ամենաքիչը 1-2 ամիս ճանապարհ են գալիս: Փաստը ցույց տվեց, որ սա իրոք իրականություն էր: Ոչ մեկս չլսեցինք որևէ դեպքի մասին, երբ նշվեր, որ վարակվել է որևէ փոստային աշխատակից կամ էլ որ որևէ մեկին վարակն անցել է փաթեթների միջոցով: Չինական Ալիէքսպրեսը որոշ ժամանակ զգուշավորություն էր պահպանում և մարդկանց փաթեթներն ուղարկեց միայն այն ժամանակ, երբ իրենց մոտ արդեն ամեն ինչ կայուն էր ու կարգավորված: Նրանք սպասում էին իրենց կարանտինի ավարտին՝ մարդկանց պատվերներն ուղարկելու համար:
     Հետո մեր Մաքսային ծառայությունը սկսեց աշխատել շատ տարօրինակ և հանելուկային գործելաոճով: Բոլոր փաթեթները, ըստ քարտեզի, մտնում են Հայաստան, բայց դրանցից արդեն 1-2 ամիս է տեղեկություն չկա: ՀՀ փոստային ծառայությունները չեն ստանում փաթեթների առաքանին արդեն 2 ամիս: Ալիէքսպրեսը համբերատարորեն հետ է վերադարձնում բոլորի պատվերների գումարները: Նրանք միաժամանակ շեշտում են, որ խնդիրը կապված է մեր երկրի համապատասխան ծառայությունների աշխատելաոճի հետ, իրենք բոլոր փաթեթները առանց բացառության ուղարկում են:
     Շատերը հենց այս ստացած այս ապրանքները վաճառելով են գումար աշխատում ու հիմա սա մեծ վնաս է շատ քաղաքացիների համար: Մարդկանց հետաքրքրում է ապրանքները հայ փոստի բաժանմունքներ չուղարկելու մարդկանց չհասցնելու պատճառը:
     Կարելի է գոնե մի պաշտոնական հայտարարություն անել՝ այս հարցի հետ կապված: Այդպես մարդիկ կստանան իրենց հարցի պատասխանը: Համավարակի սկզբնական շրջանում մաքսայինն աշխատում էր արագ ու օպերատիվ, իսկ հիմա կարծես թե դադարել է աշխատել: Այս ամենն իսկապես շատ տարօրինակ է: Եթե այս իրերից վարակվելու հավանականությունը բացառված է և դա չէ ուշացման պատճառը, ապա որևև հատարարությամբ տվեք այս հարցի պատասխանը:
     Այս անորոշությունը շուտով կառաջացնի լուրջ կոնֆլիկտ մեր երկրից եղած պատվիրատուների և Ալիէքսպրեսի միջև:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
1895 | 0 | 0
Facebook
COMMENT.am