Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բա ասում էին, թե Տաթևիկ Ռևազյանը ոտքի կհանի մեր ավիացիան. Կարեն Վարդանյան

15:04, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
Բա ասում էին, թե Տաթևիկ Ռևազյանը ոտքի կհանի մեր ավիացիան. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնափագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց դեպի Եվրոպական Միության երկրներ: Հասկանում եք չէ՞՝ սա ինչ է նշանակում: Սա նշանակում է՝ Հայաստանը դարձավ իզգոյ, դարձրեցին:
     Բա ասում էին, թե Տաթևիկ Ռևազյանը ոտքի կհանի մեր ավիացիան, դեպի Իտալիա 50 եվրոանոց ժամանակավոր թռիչքները դադարեցնելու փոխարեն գովազդեցին ու նաև դրա պատճառով վարակը Հայաստանում այսքան տարածվեց, ինչի համար նույնպես մեղավոր ու պատասխանատու են գործող իշխանությունները:
     Բայց ավիացիան էլ պայթեց, ինչպես մնացած բոլոր ոլորտներն են տապալվում:
     Եվ մեղավորը Տաթևիկ Ռևազյանը չէ, այլ նրան նշանակողը, ով երկիրը բերեց անդունդի եզրին: Մեղավորը ամբողջ իշխանական թիմն է՝ ղեկավարով հանդերձ:
     Այլևս կասկած չկա, որ մեր երկրին իշխանության փոփոխություն է անհրաժեշտ»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2901 | 0 | 0
Facebook