Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մանսարդ» եզրույթի ծագման մասին

16:32, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
«Մանսարդ» եզրույթի ծագման մասին

Շատերը, հատկապես նրանք, ովքեր ռուսերենի ազդեցության ոլորտում են, ինչպես ասում են, հասակ առել, «ձեղնահարկ» -ի փոխարեն գործածում են «մանսարդ» եզրույթն ու, թերևս, ոմանք էլ կարծում են, թե դա ռուսերեն բառ է:


    

Եթե փորձեք ստուգաբանել՝ արմատը փնտրելով տարբեր լեզուներում, արդյունքի չեք հասնի, որովհետև այն մարդու ազգանուն է՝ Ժյուլ-Արդուեն Մանսարտի (1646 - 1708) ազգանունը: Այս անձնավորությունը եղել է Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ճարտարապետը: Տարածք շահելու և միաժամանակ հավելյալ բնակարաններ կառուցելու համար նա առաջին անգամ նախագծում և շենքերի գմբեթների մեջ կառուցում է սենյակներ: Հետագայում այսպիսի կառուցապատումը լայն տարածում է ստանում, և տների ձեղուններում կառուցված բնակելի սենյակները, նրա ազգանվան հանգույն, «մանսարդ» անունն են ստանում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2330 | 0 | 0
Facebook
COMMENT.am