Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«...ավելի լավ է ոչ թե ոսկի ունենալ, այլ՝ իշխանություն ոսկի ունեցողի վրա»

10:18, կիրակի, 31 մայիսի, 2020 թ.
«...ավելի լավ է ոչ թե ոսկի ունենալ, այլ՝ իշխանություն ոսկի ունեցողի վրա»

Հին Հռոմը սամնիթներին ու սաբինացիներին բազմիցս հաղթած ու չորս անգամ կոնսուլ ընտրված մի զորահրամանատար է ունեցել: Այդ անձնավորությունը Մանիուս Կուրիուս Դանթատուսն (մ.թ.ա. 321 – 274 թթ.) է: Նա դարձել է հռոմեական հասարակության մեջ առաքինություններ սերմանող հին պատմությունների գլխավոր հերոսներից մեկը:

Սամնիթների հետ առնչվող այս շատ տպավորիչ զրույցը, կարծում եմ, շատերին դուր կգա:

Հերթական կռվում Մանիուս Կուրիուսը ջախջախում է սամնիթներին: Պարտվածների պատվիրակությունը գալիս է նրա ճամբար, որպեսզի ոսկի առաջարկի խաղաղության դիմաց: Պատվիրակները զորավարի վրան են մտնում այն պահին, երբ նա շաղգամ եփելիս է լինում:

Սամնիթների առաջարկին Մանիուս Կուրիուսը պատասխանում է, թե քանի դեռ ինքը կուշտ է իր եփած կերակուրով, իրեն ոսկի պետք չէ, որովհետև ավելի լավ է ոչ թե ոսկի ունենալ, այլ՝ իշխանություն ոսկի ունեցողի վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3383 | 0 | 0
Facebook