Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց վերջին թագավորիկը, որն ընդամենը մեկ տարի է «գահակալել»

23:53, ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.
Հայոց վերջին թագավորիկը, որն ընդամենը մեկ տարի է «գահակալել»

Զաքարիա 3-րդին հաջորդել է իր եղբորորդին՝ Ստեփանոս 4-րդ կաթողիկոսը կամ Ստեփանոս Դ Տղան (1464 - 1489) : Սա ևս կարողացել է կարճ ժամանակով բազմել Էջմիածնի կաթողիկոսական գահին: Ավելին, նա մտադրվել է, Ջահանշահի աջակցությամբ, վերականգնել Արծրունյաց թագավորությունը: Անշուշտ, թագավոր պիտի ընտրվեր «արքայազն» կաթողիկոսի մերձավոր ազգականներից մեկը:

1465 թվականին ամիրա Գուռջիբեկի որդի Սմբատն իր կաթողիկոս եղբոր ձեռամբ թագավոր է օծվել:

Հայոց այս վերջին թագավորիկի իշխանության ներքո են եղել Աղթամար կղզին և կղզու դիմացի ափին գտնվող մի քանի գյուղ: Կղզու միակ բնակավայրում, որ քաղաք է անվանվել (այն ժամանակ կղզին համեմատաբար մեծ է եղել), շուրջ 600 մարդ է ապրել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4518 | 0 | 0
Facebook