Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում 36 տնտեսվարողից 21-ի մոտ խախտումներ են արձանագրվել

Erevan.live
Մամուլի խոսնակ`
Erevan.live
22:56, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում 36 տնտեսվարողից 21-ի մոտ խախտումներ են արձանագրվել
    

    

     ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։
    
     Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 36 տնտեսվարողի մոտ, որոնցից 21-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։ Դիտարկումներով պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ են անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը։
    
    
     Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
    
     ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 26-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 932 տնտեսվարողի նկատմամբ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1691 | 0 | 0
Facebook