Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Mediamag
Մամուլի խոսնակ`
Mediamag
20:38, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Երբեմն մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են:


    

Մեզանից յուրաքանչյուրը գիտի մեկին, ով իրեն ավելի խելացի է համարում, քան իրականում կա: Բայց նախքան նման մարդկանց վերևից նայելը, դուք պետք է համոզվեք, որ դուք ինքներդ զերծ եք Դանինգ-Կրյուգերի էֆեկտից:


    
    

Այս էֆեկտի հիմքում ընկած տեսությունը մշակել են Քորնելի համալսարանի գիտնականներ՝ Դեյվիդ Դանինգը և Ջասթին Կրյուգերը: Նրանք պարզեցին, որ մտածողության այս շեղումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց կոմպետենտության մակարդակը (կամ ոչ կոմպետենտությունը) գիտելիքների կամ գործունեության որոշակի ոլորտներում, և նրանք սխալմամբ իրենց համարում են ավելի կոմպետենտ, քան իրականում կան:


    

Հաճախ այս տեսությունը կոչվում է նաև որպես «հիմարության կետ»: «Հիմարության կետը» այն կետն է, երբ դուք ունեք բավականաչափ գիտելիքներ թեմայի վերաբերյալ, որպեսզի այդ մասին խոսելու ցանկություն զգաք, բայց դուք բավարար իմաստություն չունեք բոլոր փաստերը հավաքելու կամ գոնե դրա մասին մի փոքր ավելին իմանալու համար:


     Վերջապես ո՞րն է այդ Դանինգ-Կրյուգերի էֆեկտը


     Հոգեբանական աբերացիան (շեղում), որի արդյունքում մարդը կարծում է, որ ինքն ավելի խելացի է և ավելի կոմպետենտ, քան իրականում կա, առաջին անգամ նույնականացվել է 1999 թ. «Հիմարներ, ովքեր տեղյակ չեն այդ մասին․ թե ինչպես սեփական անձի անհամարժեքության գնահատման հարցում դժվարությունները հանգեցնում են չափազանցված ինքնագնահատականի» անվանումով հետազոտության մեջ:


    

Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործունեության որոշակի ոլորտներում չափազանց ցածր ունակություններ ունեցող մարդիկ ի վիճակի չեն բավարար ինքնաքննադատության՝ հասկանալու համար, թե իրականում որքանով են ցածր իրենց ունակությունները: Այսպիսով, նրանք սկսում են գերագնահատել իրենց գիտելիքներն ու կոմպետենտությունը:

Պարզ ասած, երբ «մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են»:
    
     Շարունակությունը կարդացեք ԱՅՍՏԵՂ:

Աղբյուրը` MediaMag.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3019 | 0 | 0
Facebook