Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարակոյունլուների կայսրության տիրակալ Ջահանշահի համաձայնությամբ ու աջակցությամբ է տեղի ունեցել կաթողիկոսական աթոռի վերահաստատումն Էջմիածնում

23:20, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
Կարակոյունլուների կայսրության տիրակալ Ջահանշահի համաձայնությամբ ու աջակցությամբ է տեղի ունեցել կաթողիկոսական աթոռի վերահաստատումն Էջմիածնում

Էջմիածնի վանքը տնտեսապես ամրապնդելու և կաթողիկոսական աթոռանիստ դարձնելու նպատակով՝ 1431 թվականին Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանի որդի Ռուստամը, որը Ջահանշահի դեմ կռվում զոհված Իսքանդարի անենամերձավոր խորհրդականներից է եղել ու նշանակված է եղել կայսրության կազմի մեջ մտնող Արարատյան երկրամասի իշխող, վաճառքի անվան տակ Էջմիածնի վանքին է նվիրել Վաղարշապատ, Օշական, Բաթռինջ, Նորագավիթ, Աղավնատուն, Թեղենիս-Քերաջլի և Մուղնի գյուղերը:

Ռուստամը ժամանակի պաշտոնական փաստաթղթերում «վեհանձնյա ամիր և իշխան», «մեծափառ», «ազնվաշուք», «բարձրաստիճան», «բարձրագույն վստահելի ծառա», «նորին կասերական մեծություն Սուլթանի մտերիմ», «ամենաազնիվ վեզիր» տիտղոսներով է մեծարվել:

1441 թվականին Թովմա Մեծոփեցու և Հովհաննես Կոլոտ Հերմոնեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվել է մեծ ժողով, որին մասնակցել է 12 եպիսկոպոս, 18 վարդապետ և 300-ից ավելի քահանա, կալվածատեր, տանուտեր և ժողովրդի բազմություն: Արարատյան նահանգի կառավարիչ Յաղուբ բեկը, որ, անշուշտ, կատարել է Ջահանշահի հրահանգը, նպաստավոր պայմաններ է ստեղծե լժողովականների համար, նրանց փողով, թմբուկով և զուռնով Երևանից Էջմիածին է ճանապարհել:

Ժողովականները երկու խմբակցության («վասպուրականցիներ» և «սյունեցիներ») են բաժանվել, որոնցից յուրաքանչյուրը ձգտել է կաթողիկոսական գահին բազմեցնել իր թեկնածուին: Երկար վեճերից հետո ընտրվել է չեզոք անձնավորություն՝ Կիրակոս Վիրապեցին: Սակայն երկու տարի անց նրան աքսորում են, և «Սյունյաց խմբակցություն» -ը կաթողիկոս է հռչակում Գրիգոր Մակվեցի Ջալալբեկյանին՝ այն հոգևորականին, որի անունով դեռևս 1431 թվականին ձևակերպվել էր Էջմիածնի վանքի յոթ գյուղերի կալվածագիրը:

Այսպիսով, 1441 թվականին Էջմիածինը կրկին դառնում է կաթողիկոսների աթոռանիստը:

Սա արդեն չորրորդ կաթողիկոսական աթոռն էր, որովհետև Էջմիածնի ժողովը չի կարողանում վերացնել Սսի աթոռը: Բացի Սսից, կային նաև Աղթամարի ու Աղվանքի կաթողիկոսությունները, որոնք թեև չէին ձգտում ընդհանրականության, բայց բաժանումներ էին մտցնում ժողովրդի մեջ:

Նկարում՝ Ջահանշահը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3571 | 0 | 0
Facebook