Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի առաջ քոլեջի վերանորոգումն ընդունելուց ամեն ինչ լավ էր, իսկ հիմա խնդիրներ կա՞ն

David
Հեղինակ`
David
17:06, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի առաջ քոլեջի վերանորոգումն ընդունելուց ամեն ինչ լավ էր, իսկ հիմա խնդիրներ կա՞ն

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և ուղիղ եթեր մտնելով՝ բողոքում էր վերոնշյալ քոլեջի վերանորոգումից, նշելով, որ հավուր պատշաճի չեն կատարել վերանորոգումը:

Նախ ցանկանում եմ նշել մի շատ կարևոր փաստ. տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը իր անձնական միջոցներով վերանորոգել էր այդ քոլեջի նիստերի դահլիճը, ճաշարանը, թեքվոնդոյի դահլիճը, թենիսի կորտը և այլն: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդեն իսկ երկու տարի է ինչ Արայիկ Հարությունը զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը և ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի առաջ քոլեջի վերանորոգումն ընդունելուց ամեն ինչ լավ էր, իսկ այժմ չգիտես ինչի արդեն դուր չի գալիս վերանորոգումը: Նման բողոքների պատճառը ձեր մեջ փնտրեք հարգարժան նախարար, քանզի մինչ այդ ոչ մի բողոք չի եղել: Բացի այդ, փաստ է նաև այն, որ արդեն իսկ երկու տարի է ինչ այդ քոլեջը ձեր ենթակայության տակ է և հետևաբար աբսուրդային է այդ հարցում այլոց մեղադրելը:

Կարևոր է նաև այն, որ թե՛ քոլեջ, թե՛ դպրոց և այլ հաստատություններ պետք է վերանորոգվի պետական միջոցներով, և այժմ քիչ է այդքանը դուք չեք իրագործում՝ մի բան էլ ձեր այսպիսի անշնորհակալ պահվածքով ստիպում եք, որ ոչ ոք ոչինչ չանի: Մարդ պետք է կարողանա գնահատել այլոց արածները, իսկ փնովելով ոչնչի չեք հասնի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1466 | 0 | 0
Facebook