Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերից վար ձախողում ցուցաբերած Քաղավիացիայի կոմիտեյում 24000000 դրամ պարգևատրվում են. Հովհաննես Խաչատրյան

16:22, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
Վերից վար ձախողում ցուցաբերած Քաղավիացիայի կոմիտեյում 24000000 դրամ պարգևատրվում են. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերից վար ձախողում ցուցաբերած Քաղավիացիայի կոմիտեյում 24մլն դրամ պարգևատրվում են:

Վերջերս Ռուսաստանում ձերբակալվել էր մաքսանենգ ծխախոտներով լի ինքնաթիռը: Բոլորին պարզ է դառնում, որ այդ կատարվելիք ամեն ինչում իր մեծ մեղքի բաժինն ունի, քաղավիացիայի կոմիտեն, երևի կհիշեք անցյալ տարի, այս նույն հաստատությունը բացահայտ աչքի էր ընկնում իր ոչ պատշաճ գործելաոճով և բացթողումներով:

Եթե երկրի իշխանությունն իր տեղում լիներ ապա այդ բացթողումներից հետո կոմիտեյի բարձրաստիճան պաշտոնյանները պետք է հեռացվեին կամ ենթարկվեին պատասխանատվության: Բայց քանի որ սա «Նոր Հայաստանն» է և այստեղ տիրում է թալանը, հենց այդ նույն քաղավիացիայի կոմիտեյում, այս պանդեմիայի և ճգնաժամի ժանանակ մեկ ամսվա համար ստանում են 24մլն պարգևավճար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2835 | 0 | 0
Facebook