Մի՛ զազրախոսեք ընդդեմ զարթոնքի,
Ձեռքներդ հեռու լուսե գալիքից,
Հազիվ ենք շտկել մեր մեջքը հոգնած
Եվ փռել մեր դեմ չքնաղ լուսաբաց,
Մի՛ աղավաղեք պատկերը սիրո՝
Կերտված մեր հայոց ոգու հանճարով,
Արցունք մի՛ խառնեք մեր աղուհացին
Եվ մի՛ նախանձեք Աստծու տվածին,
Մե՛րն է այլևս հայրենիքը մեր-
Որպես հրավառ հույսի արևելք...
Հովհաննես Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումից