Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին ու նոր քաղաքականություն՝հասարակության վստահությամբ ԱԺ - աթոռներին բազմած պատգամավորներ, Ձեր որոշումների մեջ հաշվի առեք այդ նույն հասարակության կարծիքը

10:05, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Հին ու նոր քաղաքականություն՝հասարակության վստահությամբ ԱԺ - աթոռներին բազմած պատգամավորներ, Ձեր որոշումների մեջ հաշվի առեք այդ նույն հասարակության կարծիքը
     Լարվածություն հնի մտածելակերպով ու կարծես հինը «հարություն» է առել՝մեկ քայլ առաջ անելով։ Ո՞րն է հասարակության և պետության հարաբերությունների գլխավոր առանցքը ․Չմոռանքն, որ պետություն ստեղծողը հենց հասարակությունն է և իր բարեկեցիկ կյանքի համար հենց հասարակությունն է առաջնահերթ մտահոգվող ու պետությունը սխալ կառավարման ժամանակ ըմբոստացող կողմը։ Պետական մարմիններից այսօր պետք է ոչ թե վախենալ այլ հարգեն, բայց հարգանք ասելը միքիչ հարաբերական է։Հարգանքն էլ պետության պես ստեղծագործություն է ։Հարգանքը ստեղծում են ճիշտ քայլ անելով, ոչ թե սխալ հետ քայլերով․․․Պետություն ստեղծելուց հասարակության ակնկալիքը ուժ ու հավատ հետ վերցնելն է, բայց երբեմն սխալ կառավարման արդյունքում հավատն ու ուժը պակասեցնում է հենց պետությունը։ Արդյունքում հասարակությունը հիասթափվում է, իսկ առաջ եկած խնդիրների ու դժգոհությունների մեծ ալիքը լափում է անգամ մարդու ստացած կրթությունն ու դաստիարակությունը։ Սոցիալական ցանցերում օրնի բուն մեջ ջանասիրությամբ սնկերի պես բազմանում են պետությունը ծաղր ու ծանաքի վերածող գրառումները, անձնական վիրավորանքները, սա ամենավատ պատերազմն է, սա սպանում է հասարակության մտածելակերպը․․․Միասին աշխատանքն է միայն արդյունավետ, մի թուրքացեք մի թուրքացրեք, մի հոշոտեք, որ չհոշոտվեք, դժգոհության առիթ մի տվեք, որ չդժգոհեք։ Անկախ նրանից թե ով է երկրի ղեկավարը ՝ վատթարագույնի դեպքում հասարակությունն աճում է 0 տոկոսով։Հասարակության վստահությամբ ԱԺ - աթոռներին բազմած պատգամավորներ, Ձեր որոշումների մեջ հաշվի առեք այդ նույն հասարակության կարծիքը։Այդ դեպքում Դուք կլինեք ոչ միայ սիրված այլև գովելի և օրինակելի։ Հակառակ դեպքում ազգովի իրենց երեխաների հետ միասին նույն ոգևորությամբ քայլ առաջ կանեն՝վայր իջեցնելով հասարակության քվեով ստացած Ձեր մանդատները․․․ Ուշքի արեք հասարակությանը ծայրահեղ քայլերի մի տարեք․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2914 | 0 | 0
Facebook