Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձեր իսկ ընդունած Լանզարոտեի կոնվեցիան մանկության փոխարեն տվեք Ձեր իսկ երեխաներին․․․

18:24, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
Ձեր իսկ ընդունած Լանզարոտեի կոնվեցիան մանկության փոխարեն տվեք Ձեր իսկ երեխաներին․․․
     Անկախության ձեռքբերմամբ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների /այդ թվում երեխաների/պաշտպանությանն ուղղված միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին միանալու, միջազգային կազմակերպություններին անդամակցելու և միջազգային համաժողովներին մասնակցելու աննախադեպ հնարավորություն ստացավ։Անցած տարիներիների ընթացքում ՀՀ միացել է այն հիմնարար միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են ինչպես համընդհանուր այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։Հարգելի ԱԺ կուսակցությունները ներկայացնող որոշ պատգամավորներ բավական է մեր ու մեր երեխաների համար հաստատեք հայկականությանն օտար կոնվեցիաներ։Եթե անիրազեկ եք խորհուրդ կտամ միքիչ Ձեր թանկագին ժամանակից տրամադրեք և հաշվեք թե քանի միջազգային փաստաթուղթ ունենք վավերացված, որը լավ «լուսավորել է միայն որոշ հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամ ասվածների աչքեր» ։ Ինձանից լավ գիտեք այդ կոնվեցիաների անվան տակ ինչքան դրամաշնորհներ ու չգիտեմ ինչեր է լվացվել համապատասխան սուտի միջոցառումներ անելու համար/սեմինարներ և այլն/։Մի քիչ խելամիտ եղեք և կոնվեցիաներ լինի օրենքներ թե այլ որոշումներ նախ և առաջ հասարակական կարծիքներ լսեք ու այն հաշվի առեք Ձեր տմարդ որոշումներից առաջ։Փառք Աստծո այսօր սոցիալական մեդիան դրա հնարավորությունը տալիս է․․․
     Եվ որպես վերջաբան ուզում եմ բարձրաձայնել ով եք դուք, որ երեխայիծնողի փոխարեն որոշեք թե ինչպես պետք է երեխային սեռական դաստիարակություն տալ։Դրա իրավունքը միայն երեխայի մորն է տված։ ԱԺ պատգամավորներ ջան Ձեր իսկ ընդունած Լանզարոտեի կոնվեցիան մանկության փոխարեն տվեք Ձեր իսկ երեխաներին․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3038 | 0 | 0
Facebook