Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԻՄԱ ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ՎՍՏԱՀ ԱՍԵԼ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
13:06, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
ՀԻՄԱ ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ՎՍՏԱՀ ԱՍԵԼ

ՀԻՄԱ ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ՎՍՏԱՀ ԱՍԵԼ


    

Հիմա կարող եմ ես վստահ ասել,

Որ ծնվել եմ ես նույնպես մսուրում,

Եւ ծնողներս ինձ ունեցել են,

Իրենց շուրթերին, , Հայր մեր, , -ն ասելով:

Խնդրել են նաև, որ իրենց որդիքն

Չզրկվեն միայն առօրյա հացից,

Եւ այս խնդրանքը լսել է Աստված:


    

Փառքդ շատ լինի, Քո Հոգով ապրող,

Քեզ հավատացող ու Քեզ վստահող,

Շատ կան ինձ նման վերստին ծնված

Աստծո զավակներ:

Չեմ ասի, թե քիչ են նաև դժգոհներն,

Բայց արի ու տես, միշտ տարբերվում ենք:


    

Մենք ուրախ ու գոհ ենք մեր օրվա հացով,

Բայց նրանց համար միշտ քիչ են կարծես

Հացի հետ միս, կաթ և ուրիշ բաներ,

Ոտքերն են ցավում, բայց չեն էլ քայլում,

Մեքենաներով շուկա են գնում:


    

Մենք մեր քաղաքից դուրս էլ չենք գալիս,

Իսկ նրանք՝ երկրե-երկիր ման գալիս,

Ու իրենց քարոզներում պարտադիր կարգով

Արցունք թափելով օրինակ բերում, թե՝

Երուսաղեմում մոմեր են վառում որպես քրիստոնեա,

Նրանց հակառակ՝ Աստծո զավակներն

Ճամփա են ընկած երկինք գնալու,

Քրիստոսով ստեղծված ճշմարիտ ճամփով,

Խաչով ձեռք բերած ու նրա վրա թափված արյունով,

Հարության ուժով՝ հավիտենական կյանքի

Հաստատված մուտքի վիզայով:


    
    

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ք.Երևան - 14.04.2020

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3134 | 0 | 0
Facebook