Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ․ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ /մաս 1/

21:49, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ․ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ /մաս 1/

Երեխաները հիմնականում առաջին բառերն արտասանում են կյանքի 8-18-րդ ամիսների ընթացքում, որոնք սովորաբար լինում են նրանց համար կարևոր մարդկանց, կենդանիների և առարկաների անուներ։Արդեն2-3 տարեկան հասակաում երեխաները բավականին ընդարձակ բառապաշար են ունենում։Երբ նրանք սկսում են խոսել, նոր բառերը շատ արագ են սովորում։Մեծերին ընդօրինակելու ճանապարհով երեխաները սովորում են խոսել։ Ըստ մասնագետների, որքան շատ հնչյուններ են արտասանվում երեխայի ներկայությամբ, այնքան ավելի արագ են նրանք խոսել սովորում։Հոգեբանները հիշեցնում են, որ երեխայի հետ պետք է խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնելով բառերը։
     Երբ մեր փոքրիկը փորձում է արտասանել ցույց տրվող առարկայի անունը, քաջալերենք նրան՝ժպտանք ու գրկենք։Այս ամենը ներշնչում է փոքրիկին, որ ավելի լավ է տալ առարկայի անունը քան մատնացույց անել այն։Երբեք մի օգտագործեք մանկական կամ աղավաղված բառեր։Օրինակ՝ «հացիկ» , «կաթիկ» և այլն։Ուղղեք ձեր փոքրիկի յուրաքանչյուր սխալ բառը։Դա արեք շատ զգուշորեն, որպեսզի փոքրիկը մեծահասակների հետ խոսելու ցանկություն ունենա։Բարձրաձայն, բայց ճիշտ ձևով կրկնեք փոքրիկի ասածը։Երեխայի խոսքի զարգացմանը նպաստող կիրառված բավականին հաջողված փորձերից են օրինակ՝երեխայի հետ կազմակերպվող բառախաղերը, երեխային հասկանալի հարցերի մասին զրույցները, խոսելիս երեխայի աչքերի մեջ նայելը ։հաճախ օգտագործեք կրկնվող վանկեր /մա-մա, պա-պա/․դրանք օգնում են երեխային հաղթահարել արտաբերական դժվարությունները և մտնել խոսքի մեջ։Գործողություններն ու իրադարձությունները երեխային բացատրեք և անվանեք։Երեխայի հետ խոսեք պարզ, արտահայտիչ․յուրաքանչյուր բառ ասեք մինչև վերջ։Մեծահասակների խոսքում շատ կարևոր է հուզական ֆոնը։ Կարևոր պայման է միշտ երեխային ուշադիր լսել և նրան չընդհատել։Մի մոռացեք, որ երեխային միշտ պետք է ժամանակ հատկացնել՝ պատասխան ռեակցիայի համար։Մի շտապեցրեք նրան։Սակայն եթե երեխայի լռությունը երկարում է, պատասխանն ասեք ինքներդ։Հարցերի միջոցով օգնեք երեխային՝բառերով բացատրելու իր ուզածը։Ավելացրեք երեխայի բառապաշարը՝օգնելով նրան եզրահանգումներ անել։Օրինակ, եթե երեխան ասում է «բանալի» Դուք ավելացրեք «բանալիով բացում են դուռը» ։Ցանկալի է, որ երեխան խոսի իր արջուկի, տիկնիկի և խաղալիքների հետ։Եթե ծնողը մեկ երկու անգամ այս հարցում օրինակ ծառայի երեխային կարծում եմ երեխայի մոտ դա պայմանական ռեֆլեքսի պես մի բան կդառնա ։Կարևոր է նաև երեխայի հետ դիտել պատկերազարդ գրքեր ու ամսագրեր։Հանգավորված և դերախաղով պատմեք երեխային ծիծաղաշարժ պատմություններ։Անհրաժեշտ է երեխային վարժեցնել ձայներին, բայց ամբողջ օրը միացրած չթողնել ռադիոն կամ հեռուստացույցը, իսկ դիտած մուլտֆիլմերը և հաղորդումները անհրաժեշտ է, որ քնարկել և վերլուծել երեխայի հետ՝մատնանշելով դրական և բացասական հերոսներին և դաստիարակչական արժեքները, որը երեխան կարտահայտի իր ձևով։
     Ըստ մանկավարժ -հոգեբանների խոսքի զարգացման հապաղմանմասին կարող են վկայել հետևյալ նշանները՝
     4 ամսական երեխան հուզական արձագանք չի տալիս մեծերի շարժումներին և չի ժպտում,
     6 ամսական երեխան բոլորովին չի բլբլացնում,
     երեխան 12 ամսականից մեծ է, բայց չի արտասանում այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «մամա» , «պապա» կամ «տուր» , 2, 5 տարեկան երեխան 20բառից քիչ է արտասանում,
     3 տարեկան փոքրիկը խոսում է, բայց այնքան անհասականալի, որ նույնիսկ հարազատները դժվարությամբ են հասկանում նրան,
     երեխան խոսում է չափազանց արագ՝կուլ տալով բառերի վերջավորությունները, կամ ընդհակառակը։Եթե ցանկացած երեխայի մոտ բերանը միշտ կիսաբաց է, կամ, առանց ակնհայտ պատճառների, դիտվում է առատ թքազատություն/ատամների աճի հետ չկապված/։Երեխան դժվարություններ ունի ծամելիս:
     /Նյութը մշակել եմ ծնողների կրթության մեթոդական ձեռնակրկներից/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5734 | 0 | 0
Facebook