Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐ

Sona Arshuneci Arshuneci
00:36, կիրակի, 10 մայիսի, 2020 թ.
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐ

Վաղուց էի նկատել Խորհրդարանում տիրող անառողջ մթնոլորտը, փոխադարձ հակադարձումները, վիրավորանքները, լեզվակռիվները, իսկ երեկվա ծեծկրտուքը այդ լարված իրավիճակից առաջացած ժայթքումն էր․․․չխորանամ պատճառների մեջ և գնահատականներ չհնչեցնեմ, քանզի վարչապետն իր բացահայտումն արեց, մեկնաբանեց, և իր նախատինքի խոսքն ավելի քան խիստ արտահայտվեց․․․
     ՍԱ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ,
     Բայց իմ ասելիքը շատ խորքային է և անմիջական կապ ունի այս կատարվածի և խորհրդարանի 3 խմբակցությունների ոչ պրոֆեսիոնալիզմի հետ․որն ակնբախ է ու ականատեսն ենք լինում գրեթե բոլոր հեռարձակվող խորհրդարանական նիստերին․․․
     Սթափության կոչ եմ անում հավասարապես երեք խմբակցություններիդ․ ժողովուրդը ձեզ չի ընտրել խորհրդարանում ձեզ ի ցույց դնելու, հաշիվներ մաքրելու, լեզվակռինվեր տալու, ծեծկռտուքներ սարքելու․․․հիշեցնեմ, որ ընտրվել էք ազգանպաս գործերի, խելացի որոշումներ կայացնելու համար․ իսկ այսօր խորհրդարանը չի առաջնորդվում պետական շահը պաշտպանելու, վարչապետին թև ու թիկունք լինելու, մեր աղքատ երկիրը այս վիճակից դուրս բերելու, որ դիմակայել կարողանանք կորոնավիրուսի այս համաճարակին, որ օր օրի բյուջեից միլիոնավոր դրամներ է տանում․ դիմակայելու, որ տնտեսությունը չքայքայվի․ փոխանակ մեր երկիրն այս վիճակից հանելու հոգսերով մտահոգվեն, ընկել են դիմություն, ընդդիմություն են խաղում․ խորհրդարան բերված տարբեր նախագծեր՝ լինի դիմության, թե ընդդիմության կողմից սվիններով են ընդունվում երկուստեք, թե ինչպես անեն, որ ձախողեն, տապալեն․․․մանրազնին չի ուսումնասիրվում․արդյո՞ք օգուտ է պետությանը, թե՞ վնաս․ի սկզբանե հայտարարում են․ մենք դեմ ենք քվեարկելու ու վերջ․․․սա խորհրդարա՞ն է, թե՞ մանկապարտեզ, թե՞հարցեր լուծելու հարթակ․․․ու այս սրացումների արդյունքը չէ՞ր երեկվա մեր խորհրդարանում տեղի ունեցած այս խայտառակ միջադեպը՝ ծեծկրտուքը, որն ավելի շատ մեր վարչապետի իմիջին հարվածելուն էր միտված․ու չեմ սխալվում, քանզի երկար ժամանակ է, նկատում եմ Էդմոն Մարուքյանի և ոչ միայն նրա․ մի քանիսի չափից ավելի ընդդիմադիր կեցվածքները և երեկվա կատարվածը պատահական չէր, ժայթքումն էր․․․
     ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ ՍԹԱՓՎԵ՛Ք ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐ․
     նորից եմ կրկնում․ սթափության կոչս ազգային ժողովի 3 խմբակցություններին է վերաբերվում հավասարապես․ հաճախ հարկ է լինում վարչապետին պաշտպանել հենց յուրայիններից, բոլորը չեն, որ իրենց տեղում են և խորապես գիտակցում են, որ մեր երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և ժողովրդը մեծ ակնկալիքներ ունի և դրա պատասխանատվությունը Փաշինյանի ուսերին է, իսկ խորհրդարանում տիրող նման իրավիճակը ժողովրդի աչքից չի վրիպում և ուղակիորեն հարվածելու է մեր վարչապետի իմիջին և շատ շատերի բերանը լեզու է դնելու, ու արդեն տեսնում ենք Սերժաքոչարյանական ԶԼՄ-ներն ակտիվացան․․․ Չեմ ուզում որ ձեր սխալների համար ամեն անգամ մեր վարչապետը պատասխան տա ձեզ արդարացնելու համար․ Ժողովրդի աչքից չի վրիպում, որ խորհրդարանը վերածվել էք Կռիլովի հայտնի «կարապը, խեցգետինն ու գայլաձուկը» առակին, և վարչապետի ուսերին եք թողել սայլը տեղից շարժելու ծանր բեռը․․․ տեսնում ենք, տեսնում, կույր չենք․․․Խորհրդարան են թափանցել «ազգընտիրներ», ովքեր հատուկ առաքելություն ունեն մթնոլորտը սրելու, որպեսզի արժեզրկեն հեղափոխության արժեքները․․․
     Ճիշտն ասած ես մեկ այլ հոդված էի պատրաստել, դարձյալ խորհրդարանին վերաբերվող, 2 օրից կհրապարակեմ, սակայն այլ թեմայով և ոչ պակաս կարևոր, բայց այս ծեծկռտուքին չէի կարող առաջնահերթ չանդրադառնալ․․․
     ՀԻՄԱ ԱՆՑՆԵՄ
     Էդմոն Մարուքյանի այս վիդեոյին, որտեղ Էդմոն Մարուքյանը պարզաբանումներ է տալիս կատարվածին և կենտրոնանում ոչ այնքան ծեծկրտուքին՝ Սասուն Միքայելյանին մեղադրելուն, որքան ձեռի հետ ընձեռնված առիթն օգտագործում է իր մեջ կուտակվածը պոռթկալու, վարչապետին վարկաբեկելու, ոտքի տակը քանդելու համար․ամբողջ մեղքի բաժինը վարչապետի վզին բարդելու․․․ այնպես է ստացվում, որ եթե սարում մի շուն սատկի, դրա մեղավորը Նիկոլը կլինի, , , բայց Մարուքյանը երևի չգիտի, որ ժողովուրդն այս 2 տարիներին արդեն հասցրել է իրեն լավ ճանաչել, իզուր ջանքեր է թափում, մեր ժողովուրդն առաջվա միամիտը չէ, որ ով ինչ ասի՝ հավատա․ ժողովուրդին 2 տարի առաջ քնից արթնացեց Նիկոլը, մեր Նիկոլը ժողովրդի աչքերը բացեց և հիմա ինչքան շատ վարկաբեկեք մեր վարչապետին, ավելի շատ դուք ձեզ եք բացահայտվում, և ժողովուրդն ավելի շատ է սիրում, պաշտում և վստահում մեր ազնիվ վարչապետին, քանզի տեսնում ենք ովքեր եք վատաբանողներդ և ինչ նպատակներ եք հետապնդում և ինչ ուժերի եք ծառայում․․․Լսում եմ ձեզ Մարուքյան և ականջներիս չեմ հավատում․ փաստորեն Փաշինյանին այլընտրանք ձե՞զ եք տեսնում․․․Մարուքյան դա չլինելու բան է, զուր եք ջանում, դուք Փաշինյան չեք դառնա ժողովրդի համար, ավելորդ լարվածություն մի մտցրեք խորհրդարանում․․․երեկ ձեր թիկունքին խփողին դուք չէիք կարողանում հանդուրժել, անընդհատ կրկնում էիք․ «թիկունքիս խփեցին, ո՞վ խփեց թիկունքիս», բայց դուք այս 2 տարի է ամեն օր եք խփում վարչապետի թիկունքին ձեր չափից ավելի ընդդիմադիրի պատյանի մեջ մտած, ագրեսիվ պահվածքով լարված իրավիճակ ստեղծելով խորհրդարանում․․․ և այս ծեծկռտուքի առիթն անգամ այսօր օգտագործեցիք Նիկոլի սխալները մեկիկ, մեկիկ գրի առնել և այս վիդեոյում հատիկ -հատիկ թվել, որը մի նպատակ է հետապնդում․ վարկաբեկել, ոտքի տակը քանդել, քանզի դուք ձեզ այլընտրանք եք տեսնում և առանց ամոթի այդ մասին հրապարակավ բարձրաձայնում եք, որ հաջորդը դուք եք գալու իշխանության․ փաստորեն ձեր աչքը Նիկոլի աթոռի՞ն է․․Լավ, բա չե՞ք մտածում, հո աթոռին աչք դնելով չէ՞, նախ այդ աթոռին հասնելու համար արժանիքներ պետք է ունենալ, հո գլուխ գովալով չէ․ մարդկային որակ գոյություն ունի․․․շատերն այդ աթոռին աչք ունեն, գիտեք մենակ դու՞ք եք․ բա նախքինները, որոնց այսօր ձեր պահվածքով աջակցում եք Նիկոլի կառավարությունը տապալելուն, նրանք էլ աչք ունեն, բայց ժողովրդին հարցրե՞լ եք, չգիտե՞ք, որ ժողովուրդը ոչ մեկիդ էլ չի վստահում, չի ուզում տեսնել, անուններդ անգամ լսել․ դուք ձեր այս քայլելով ավելի էք օտարվում ժողովրդից և ավելի եք կորցնում այն մասայի վստահությունը, որ ձեզ ձայն է տվել և բերել է խորհրդարան, և երբե՛ք մի մոռացեք, թե ինչ եղավ դաշնակցության հետ, երբ ժողովրդի թիկունքին խաղեր էին տալիս ու դարձել էին Սերժի կամակատարը (սա ընդունեք որպես զգուշացում) ․․․Եթե ասածներիս վրա կասկածներ ունեք, կարդացեք ձեր այս վիդեոյի տակ գրված մեկնաբանությունները ու կհամոզվեք, որ ճիշտ եմ ու ձեր այս քայլը բումերանգի էֆեկտ է ունենալու և դուք հենց ձեր դեմ եք աշխատում․․․
     https://www.facebook.com/watch/live/?v=831647373988937&ref=watch_permalink
    
ՈՒզում եմ ասել, բոլոր նրանց, ովքեր աշխատում են Նիկոլին տապալել, անտեղի մի ընկեք ոտքերի տակ այ մերժվածներ․ ժողովուրդն իր ընտրյալն ունի և նրա հետ կգնա մինչև վերջ, մինչև կմաքրի երկիրը ռեժիմի մետաստազներից, նրանցից կբռնագրավի ժողովրդից թալանածը, և ոչ մեկդ չեք կարող խանգարել այդ գործընթացին՝ կուլակաթափմանը, ու կմաքրի 30 տարիների մեր երկրի Ավգյան ախոռներում կուտակված աղբը, որպեսզի կերտենք մեր երազանքների երկիրը․ հզոր, անպարտ ծաղկուն երկիր Հայաստան, որ օտար ափերից քարավանները տուն վերադառնան, իրենց հայրենի օջախները, քանզի օտարի հողում մարդն օտար է միշտ․․․Ուստի, եթե չեք կարող օգնել մեր վարչապետին, գոնե մի՛ խանգարեք, մի կողմ քաշվեք․․․ ավելորդ ոտքերի տակ մի՛ ընկեք, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
883 | 0 | 0
Facebook
COMMENT.am