Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդական հանրային ռադիոյի առաջին ալիքով ապրիլի 24-ին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:23, շաբաթ, 09 մայիսի, 2020 թ.
Նիդերլանդական հանրային ռադիոյի առաջին ալիքով ապրիլի 24-ին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին
    
    
    

Նիդերլանդական հանրային ռադիոյի առաջին ալիքով ապրիլի 24-ին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին


    
Նիդերլանդների հանրային ռադիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասին հարցազրույց ունեցավ Նիդերլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչ Ինգա Դրոստի հետ:

    
Ճանաչված ռադիոմեկնաբան` Պարտիկ Լոդիերսի հարցերին ուղիղ եթերով պատասխանել է Ինգա Դրոստը: Հարցազրույցը նիդերլանդերեն լեզվով է, այն կարող եք նաև ընթերցել: Տեսաերիզի ներքևի մասում վազող տողերում կարելի է նաև ընթերցել հայերեն, բացի դրանից Ներկայացվում է Հարազրույցի ամփոփ հայերեն գրավոր թարգմանությունը:
     This video is about an interview with Inge Drost by Dutch Public Radio 'NPO Radio1' on 24.04.2020 on commemoration of 105th anniversary of Armenian Genocide in the Netherlands
    
    
    
     Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի օրն է։ Ըստ նախատեսված ծրագրի լինելու էր համերգ և զոհերի ոգեկոչում Ասենի Եղեռնի հուշարձանի մոտ։ Դա չեղարկվել է համավարակի պատճաթով։ Նույնպես նախարար Սլոբը ներկա չի լինելու Երևանում։ Մեր հյուրն է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգա Դրոստը։
     Համավարակը չի խանգարելու ձեզ նշելու ցեղասպանության տարելիցը, ի՞նչ եք անելու։
    
    
     -Մենք խորհուրդ ենք տվել մարդկանց մնալ տանը և առցանց մասնակցել հիշատակի միջոցառմանը։ Ժողովրդի մոտ բուռն ցանկանություն կա մասնակցելու հիշատակի միջոցառմանը, մեր հորդորն է մնալ տանը և ժամը 15-ից առցանց հետևել զոհերի ոգեկոչման միջոցառումներին:
    
     Արդյո՞ք, շատ դրական արձագանք եք ստացել հոլանդահայերից։
    
     -Իհարկե։ Վիրտուալ ոգեկոչումն սկսվել է առավոտյան կանուխ Ասենի Եղեռնի հուշարձանին ծաղկեպսակների զետեղմամբ, ի դեպ նույնը տեղի է ունեցել նաև Ամստերդամում և Ալմելոյում։ Այնուհետև անդրադարձ է կատարվում Ասենի հուշարձանի 20-ամյակին, որը մեծ նշանակություն է ունեցել Նիդերլանդներում ցեղասպանության իրազեկման համար, կան տարբեր ուղերձներ, հոյակապ երգ Գևորգ Ապերանցի կատարմամբ, պատկերներ Եղեռնից։
    
     Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ խնդրահարույց քաղաքական գործիչների մոտ, քանի որ պարբերաբար ժխտողական դիրքորոշում է դրսևորվում։ Խորհրդարանն ընդունել է, իսկ կառավարությունը` ոչ։ Ձեր կարծիքով, արդյո՞ք կառավարությունը նույնպես շուտով կճանաչի ցեղասպանությունը։
    
     -Արդեն 105 տարի է կարծում ենք, որ կառավարությունը կճանաչի։ Բայց ինձ թվում է, որ դա վերջապես տեղի կունենա։ Այսօրվա ցեղասպանության հիշատակի առիթով, նախարար Սլոբը մեզ ուղերձ է ուղարկել։ Նա չի կարող լինել Երևանում համաճարակի պատճառով։ Հունվարին արդգործ նախարար Բլոկը այցելել է ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Պետք է արձանագրել, որ «Հայոց ցեղասպանության հարց» անհեթեթ և ատելի արտահայտությունը այլևս չի օգտագործվում։ Կառավարությունը փորձում է նոր ընդունելի բառեր գտնել, բայց դա դժվար թե հաջողվի։ Այս բոլորը մենք փորձում ենք գնահատել որպես առաջընթաց։ Միչդեռ աշխարհի գիտնականները համաձայնվել են ցեղասպանության որակավորման հետ, տարօրինակ է, որ մեր կառավարությունը խուսափում է օգտագործել այդ տերմինը։
    
     Որտե՞ղ է կարելի առցանց հետևել հիշատակի միջոցառումներին։
    
     -Նախ ասեմ, որ նախարար Սլոբից բացի, ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձներ են հղել խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ` Վան Դեյկը, Ֆորդեվինդը, Վան Բոմելը, Օմտզիգտը, Վան Օյիկը, ՀՀ դեսպան Բալայանը, գիտնականներ` Զվանը և Ունգյորը, Խաժակ արք. Պարսամյանը, Նավտանիելը, Գոռ Խաչիկյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարները, հայ ուսանողները, իսկ Թուրքիայից խորհրդարանի խիզախ և համարձակ հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Միջոցառումը կարել է դիտել ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերում։
    
     Շնորհակալություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2143 | 0 | 0
Facebook