Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾԱՂՐԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

12:53, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
ԾԱՂՐԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
     Նախկինում քնադատվում ու հետևաբար քնարկման առարկա էր դառնում խորհրդարանական միջադեպերեն, իսկ ինչպես է հանրությունն այսօր արձագանքում այն տեսարաններին, որի ականատեսն է վերջերս լինում Աժ-ի գրեթե ամեն նիստի ընթացքում։Եվ ոչ թե սաստվում այլ գնալով քաղաքական կրքերը թեժանում են։ Եվ բոլորս քիչ առաջ ականատես եղանք հերթական լարվածությանը, որը ըմբոստանալուց հետո վերածվեց ծեծկրտուքի։Է․Մարուքյանի ստացած հարվածն անիմաստ էր թե ոչ այդ չի կարևորը․կարևորը, որ այս ամենն անպատժելիության արդյունքն է նախորդ նիստերում հնչած հայհոյանքների և նմանօրինակ անհանդուրժողական քայլերի։ Չկա պատժելիություն և փոխարենը կա սադրանք, ոչ քաղաքակիրթ պահվածք, որից հետևություններ անելով սոցիալական ցանցերում ամեն օր տեսնում ենք ԱԺ, ՀՀ իշխանությունը ծաղր ու ծանաքի վերածող գրառումներ։ Սա անպայմանորեն հետք է թողնելու և անընդհատ իշխանության դեմ օգտագործվելու է, որպես զենք։ Վերլուծություն կարծում եմ չկա․քաղաքական գնահատականն այս դեպքում մեկն է՝ պատժամիջոց կիրառելը։Ժամանակն է մեր քաղաքական կուսակցությունները հասկանան, որ ԱԺ իրենց համար հաշիվներ մաքրելու վայր չէ, այն էլ Շուշիի ազատագրման օրը։Աժ-ը ոչ մի կուսակցության չի պատկանում, այն ժողովրդին է ու եթե ժողովուրդն այնտեղ թույլ են տալիս պատգամավորներին մտնեն ժողովրդի իսկ տված քվեով, ապա կարծում եմ բոլորն են համամիտ, որ տվյալ պատգամավորները թող ճանաչեն չափի իրավունքը, որ հետո քաղաքական լուսանցքից դուրս չմնան․․․Լուսանկարը՝mamul.am-ի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3226 | 0 | 0
Facebook